amga.tv

Switch to desktop Register Login

ՀԱԿ-ում հակասությունները գնալով խորանում են

march 3Հայ ազգային կոնգրեսը ընդհանուր հայտարարի է եկել իշխող հանրապետական կուսակցության հետ` մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նախագծի շուրջ: Մասնավորապես, իշխանությունները համաձայնվել են օրինագիծը ներառել օրակարգում, սակայն քվեարկությունը մինչեւ մեկ տարի հետաձգելու պայմանով: Ինչպես պարզաբանել է պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, իրենք օրինագիծը կներկայացնեն նախագահկան ընտրություններից հետո: Շատ վերլուծաբաններ անլուրջ են համարում այս մոտեցումը` նշելով, որ նախագահական ընտրություններից հետո առավել եւս իշխանությունները չեն գնա հանձնաժողովի ստեղծման, եւ սա ընդամենը ինչ-ինչ շահերի շուրջ գործարք էր հանրապետականների եւ ընդդիմադիր համարվող կոնգրեսի միջեւ: Ի դեպ, այսօր միջադեպ է տեղի ունեցել Լեւոն Զուրաբյանի եւ Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողի միջեւ: Երբ վերջինս Զուրաբյանին հարցրել է` արդյոք Գագիկ Ծառուկյանը պատասխանատու չէ մարտի 1-ի համար, վերջինս զայրացել եւ ասել է, թե բոլոր փաստերը դեռ պարզված չեն:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version