amga.tv

Switch to desktop Register Login

Օբաման Շոլցին կոչ է արել մնալ պաշտոնում

shhh 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ղեկավարի Դեբի Վաշըրմըն Շոլցին կոչ է արել մնալ իր պաշտոնում: Ինչպես հայտնում է Reuters-ը, նման քայլը կոչված է արտահայտելու նախագահի երախտագիտությունը Շոլցին՝ ընտրարշավի ժամանակ ներդրած ջանքերի համար: Հիշեցնենք, որ ընտրություններում դեմոկրատներին հաջողվել է մեծացնել վերահսկողությունը Սենատի նկատմամբ, ընդլայնել ներկայացուցչությունը Ներկայացուցիչների պալատում եւ հաղթել նախագահի ընտրություններում: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի հանդիպումը տեղի կունենա 2013 թվականի հունվար 22-ին, Վաշինգտոնում: Փորձագետները կարծում են, որ կուսակիցները աջակցություն կհայտնեն Օբամայի խնդրանքին՝ թողնելու Շոլցին կուսակցության ղեկավարի պաշտոնում եւս 4 տարի:

Շոլցի հայրենի նահանգը Ֆլորիդան է: Նախագահական ընտրություններում Ֆլորիդան տատանվող նահանգ էր, սակայն արդյունքում հաղթանակը բաժին հասավ Օբամային:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version