amga.tv

Switch to desktop Register Login

Քննարկում են ֆինանսական փակուղին

joeb 4 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի բանագնացները հանդիպում են անցկացրել ԱՄՆ-ի Կոնգրեսի առաջնորդների հետ, որոնք նվիրված են եղել կառավարական ֆինանսական մեծածավալ խնդիրների լուծման համար սահմանված վերջնաժամկետին, սակայն բանակցությունները դեռեւս հնարավոր չի եղել դուրս բերել փակուղուց: ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոտի Գայթները զրույց է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Բեյների հետ, որի ընթացքում քննարկվել է 2013 թվականի հունվարի 1-ին 600 միլիարդ դոլար ծավալով պետական ծախսերի կրճատման եւ հարկադրույքների ավելացմանն ուղղված միջոցառումների՝ ֆինանսական ժայռի վրա հասնելու հնարավորությունը: Բեյները որեւէ առաջընթաց գրանցելու մասին չի հայտնել՝ ասելով, որ Սպիտակ տան եւ Ներկայացուցիչների պալատի միջեւ վերջին երկու շաբաթվա ընթացքում անցկացված բանակցությունները շոշափելի որեւէ արդյունքի չեն բերել:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version