amga.tv

Switch to desktop Register Login

Դոմինիկ Ստրոս-Կանը հաշտվել է սպասուհու հետ

tger 4Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանը եւ սպասուհի Նաֆիսատու Դիալլոն համաձայնության են եկել փոխադարձ հավակնությունների կարգավորման հարցով: Համաձայնագրի մանրամասները, մասնավորապես՝ Ստրոս-Կանի կողմից սպասուհուն հնարավոր վճարումներին վերաբերող, ներկայումս անհայտ են, թեպետ ֆրանսիական լրատվամիջոցները նշում են 6 միլիոն դոլարի մասին: Դրանից 3 միլիոնը նա պետք է պարտք վերցնի կնոջից, եւս երեքը` բանկից, քանի որ անձնական միջոցներ չունի: Նյու Յորքի Sofitel հյուրանոցի սպասուհին Ստրոս-Կանին մեղադրում էր սեռական բնույթի հանցագործության մեջ: Դեպքը տեղի էր ունեցել 2011-ի մայիսի կեսերին: Ստրոս-Կանին Նյու Յորքի օդանավակայանում ձերբակալել էին, որից հետո նրա դեմ քրեական հետապնդում էր սկսվել:Մի քանի ամիս անց գործը փակվել էր՝ սպասուհու խոսքերի արդարացիության վերաբերյալ դատախազության կասկածանքների պատճառով: Դրամական փոխահատուցման պահանջով հայցը քաղաքացիական դատարան Դիալլոյի փաստաբանները ներկայացրին քրեական գործի փակումից հետո: Լսումները սկսվել են 2012-ի մարտի վերջից: Ստրոս Կանն իր հերթին 1 միլիոն դոլարի հակընդդեմ հայց ներկայացրեց՝ հայտարարելով, որ սպասուհու գործողությունները խորտակել են իր քաղաքական կարիերան: Նա հավակնում էր Ֆրանսիայի նախագահի պաշտոնին: Սկանդալից հետո նա լքեց նաեւ ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version