amga.tv

Switch to desktop Register Login

Հոնդուրասում շուրջ 15 տոննա թմրանյութ է հայտնաբերվել

hond 4Հոնդուրասում շուրջ 15 տոննա թմրանյութ է հայտնաբերվել ընդհատակյա լաբորատորիայում, որը գործում էր Յորոյի հյուսիսային դեպարտամենտի տարածքում: Այդ խմբաքանակը ռեկորդային է եղել այն բոլոր խմբաքանակների համեմատ, որոնք երկրում բռնագրավվել են նրա ողջ պատմության ընթացքում: Հոնդուրասի ուժային կառույցների իրականացրած գործողության արդյունքում մասնավոր կալվածքներից մեկի տարածքում հայտնաբերվել է 344 հակ՝ յուրաքանչյուրը 45 կիլոգրամ քաշով, որոնց մեջ եղել է կոկաին, ինչպես նաեւ սինթետիկ թմրադեղեր: Լաբորատորայում գտնվել են քիմիական պատրաստուկներ, որոնք օգտագործվում են թմրեցնող թունախառնուրդի արտադրության համար: Ոստիկանությանը չի հաջողվել կալանավորել ընդհատակյա արտադրությամբ զբաղվող հանցագործներին: Հոնդուրասի կարիբյան ափը եւ երկրի հյուսիսային շրջանները մաքսանենգները հաճախ են օգտագործում  Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութերի տեղափոխման համար: Անցյալ տարի Կենտրոնական Ամերիկայի այս հանրապետությունում առգրավվել է ավելի քան 22 տոննա կոկաին:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version