amga.tv

Switch to desktop Register Login

Մենինգի խոսքով, իրեն տանջել են

mening 8Շարքային Բրադլի Մենինգը, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրում են WikiLeaks ինտերնետ պորտալին դիվանագիտական եւ ռազմական հարյուր հազարավոր գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեջ, խոստովանել է, որ 2010-ին Բաղդադում ձերբակալությանը հաջորդած մի քանի օրերին իրեն սարսափելի պայմաններում են պահել: Այս մասին նա հայտարարել է ՝ Մերիլընդ նահանգում անցկացված մինչդատական նախնական լսումների ժամանակ: Դա Մենինգի առաջին ելույթն էր ձերբակալությունից հետո: Հաստատությունը, որտեղ նրան պահել են, նա վանդակ է անվանել՝ 2.5 մետրից պակաս տարածքով: -Ես մտածում էի՝ կմեռնեմ այնտեղ: Դա իսկական վանդակ էր կենդանիների համար,- ասել է նա: Մենինգը նաեւ գանգատվել է, թե նույնիսկ չի իմացել՝ ինչո՞ւ են իրեն մեղադրում եւ ինչո՞վ է դա իրեն սպառնում: -Ցերեկներն ու գիշերները նման էին իրար: Շուտով դրանք ինձ համար միախառնվեցին մեկ ընդհանուրի մեջ,-խոստովանել է զինծառայողը: Ենթադրվում է, որ շարքայինի հարցաքննությունը կշարունակվի այսօր: Դատավոր Դենիզ Լինդի խոսքով՝ Մենինգին, որն ռազմական տրիբունալը մեղադրում է լրտեսության եւ թշնամուն օգնելու մեջ, կարող է 16 տարվա ազատազրկում սպառնալ: Սա չի նշանակում, որ կարող են Մենինգի դեմ հենց այդ մեղադրանքներն առաջադրել: Ենթադրում է, որ այդ հարցով որոշումը կկայացվի դեկտեմբերին: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version