amga.tv

Switch to desktop Register Login

Բըրբանկում հինգ կասկածյալների են փնտրում

burb 4Բըրբանքի ոստիկանությունը որոնում է  դիմակավորված հինգ կասկածյալների, որոնք փախուստի էին դիմել Empire Center-ի մոտ կատարած գողությունից հետո: 32-ամյա տղամարդը 1600  Maria Street հասցեի մոտ դուրս էր գալիս մեքենայից, երբ նրա վրա են հարձակվել դիմակավորված երկու անձինք` պահանջելով թանկարժեք իրերով տոպրակը, բջջային հեռախոսն ու մեքենայի բանալիները: Բըրբանքի ոստիկանության սերժանտ Դերին Ռայբըրնի խոսքով, տուժածը գողերին է հանձնել նրանց պահանջածը եւ նրանք հեռացել են իրենց երեք հանցակիցների հետ: Գողացված մեքենան եղել է մուգ գույնի Միթսուբիշի մակնիշի մեքենա: Ոստիկանությունն այժմ որոնում է կասկածյալներին, դեպքի վերաբեյալ տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել Բըրբանքի ոստիկանություն  (818) 238-3210 հեռախոսահամարով

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version