amga.tv

Switch to desktop Register Login

Ալիգատորները հսկում են մարիխուանայի արտերը

alig 8Վաշինգթըն նահանգում մարիխուանայի պլանտացիաներին տիրություն են անում ալիգատորները՝ ամերիկյան կոկորդիլոսները: Նման բան են արձանագրել նահանգի Թրասթընի շրջանի իրավապահները. նրանք երկու 1,5 մետրանոց ալիգատոր են հայտնաբերել մարիխուանայի աճեցման վայրում, որտեղ երկուշաբթի օրը մարդ էր գնդակահարվել: Կրակողն ասել էր, թե ինքնապաշտպանության է դիմել, սակայն, ըստ իրավապահների, դա հաշվեհարդար է եղել՝ թմրավաճառքի շրջանակներում: Այս գործի քննությամբ զբաղվող իրավապահներն էլ հենց հայտնաբերել էին ալիգատորներին, որոնք նրանց կարծիքով հսկիչների դեր են կատարում տեղանքում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version