amga.tv

Switch to desktop Register Login

Օհայոյում դատել են ուրիշի տունը մաքրած կնոջը

housec 5Օհայո նահանգի բնակչուհին, որը ներխուժել էր ուրիշի տուն եւ մաքրել այն, դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: Associated Press-ի փոխանցմամբ, էլիրիա քաղաքի բնակչուհի, 53-ամյա Սյուզըն Ուորընը պատմել է, որ, մոտենալով տներից մեկին՝ նա ինչ-որ բան անելու ցանկություն է ունեցել: Կինը մտել է օտարի տուն, լվացել բաժակները, թափել աղբը, փոշեկուլով մաքրել հատակն ու վերցրել կահույքի փոշին: Հեռանալով՝ Ուորընը անձեռոցիկի վրա 75 դոլարի հաշիվ է գրել եւ թողել իր հեռախոսահամարը: Ուորընը տանն է գտնվել ընդամենը 3 ժամ: Այդ ողջ ընթացքում տան տերերը քնած են եղել երկրորդ հարկում: Ամերիկուհին իրեն մեղավոր է ճանաչել ապօրինի ներխուժման համար, սակայն ընդգծել է, որ չի ծրագրել որեւէ բան գողանալ: Քլիվլընդի դատարանը կնոջը դատապարտել է նաեւ 20 ժամվա հասարակական աշխատանքի: Ուորընն ունի շինությունների մաքրման ծառայությունների ֆիրմա: Տեղի մամուլը նշում է, որ նա պարբերաբար մտնում է օտարների տներ, մաքրում, հավաքում տունը եւ աշխատանքի դիմաց հաշիվ թողնում:

 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version