A+ A A-

Կալիֆորնիայում ընտանիք է խեղդվել

famill 5Քալիֆորնիայում ընտանիք է խեղդվել՝ փորձելով փրկել շանը, որին ալիքը քշել էր դեպի ծովը: Ընտանիքը հանգստանում էր Սան Ֆրանցիսկոյից հարավ գտնվող Համբըլդի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին, սակայն լրատվամիջոցներն այդ մասին հայտնել են միայն հիմա: 16-ամյա Գրեգըրի Ջեյմս Քուլջյանը շան հետեւից նետվել է ջուրը: Նրան օգնության է հասել հայրը՝ 54-ամյա Հավըրդ Քուլջյանը, սակայն ալիքը նրան տարել է ծովի խորքը: Գրեգըրին սկզբում ինքնուրույն ափ է ելել, որտեղ նրան սպասել են մայրը՝ 57-ամյա Մերի Ելենա Սքաթը, քույրն ու ընկերուհին: Երբ պարզ է դարձել, որ հայրը վտանգի մեջ է, Գրեգըրին մոր հետ նետվել է ջուրը, որի արդյունքում նրանք եւս խեղդվել են: Շանը հաջողվել է անվնաս դուրս գալ ջրից: Գրեգըրիի քույրն ու ընկրուհին ջուրը չեն մտել ու ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ոստիկանություն են կանչել ականատեսները: Առափնյա անվտանգության ծառայությունը որոնողական գործողություն է սկսել, որի արդյունքում հայտնաբերել են ամուսինների մարմինները: Գրեգըրին մինչ այժմ համարվում է անհետ կորած, սակայն նրան փրկվելու հույսեր չկան, ուստի որոնումները դադարեցվել են: 

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel