amga.tv

Switch to desktop Register Login

Ոստիկանությունը ձերբակալել է հուսահատ ավազակին

desp 4Ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա տղամարդուն, ով մեղադրվում է Ռիվըրսայդում, Օրընջում եւ Սան Բեռնարդինոյում իրականացղված 9 բանկերի կողոպուտների մեջ: Մայքլ Փաթրիկ Դաունինգին ձերբակալել են Ինդիոյում, թիվ 10 մայրուղու վրա: Չինո Հիլզի բնակիչ Դաունինգը եղել է սպիտակ Տոյոտա Կարոլայի ղեկին, որով նախօրեին կողոպտել է Ֆըրսթ բանկի մասնաճյուղը Ինդիոյում: Խուզարկության ժամանակ մեքենայից իրեղեն ապացույցներ են հայտնաբերվել: Ոստիկանությունը վստահ է, որ նա Desperate Bandit-ն եւ իր հանցավոր գործունեությունն իրականացրել է Էնըհայմում, Կարոնայում, Չինոյում, Ֆուլերթընում, Լա Հաբրայում, Փլասենչայում, Թասթընում եւ Յորբա Լինդայում: Բոլոր կողոպուտներն էլ իրականացվել են նույն կերպ, նա մտնում էր բանկ ու գումար պահանջում` սպառնալով կրակել, սակայն որեւէ անգամ զենք ցույց չի տվել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version