amga.tv

Switch to desktop Register Login

Fitch-ը կանխատեսում է

fitch 4ԱՄՆ-ում բյուջետային ճեղքվածքը կարող է ռեցեսիայի հանգեցնել եւ 10 տոկոսից ավելի գործազրկության դինամիկ աճի պատճառ դառնալ: Այս մասին հայտնում է միջազգային վարկանիշային Fitch գործակալությունը: Ըստ այդմ՝ կազմակերպությունում ակնկալում են, որ Կոնգրեսը թույլ չի տա հարկային ճեղքվածք, ինչպես նաեւ հարկերի բարձրացում եւ պետական ծախսերի կրճատում: Խոսելով բյուջետային ճեղքվածքի հնարավոր հետեւանքների մասին` Fitch-ում նշում են, որ իրադարձությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել մինչեւ 10 տոկոսի, բացի այդ` կնվազի տրանսպորտային միջոցների պահանջարկը: Օդային փոխադրումները կարող են կորցնել իրենց ներկայիս ծավալների մինչեւ 5 տոկոսը: Փոխադրումների ծավալները կընկնեն, քանի որ դրանց պահանջարկը կախված է ՀՆԱ-ից եւ գործազրկությունից: Նաեւ նշվում է, որ բյուջետային ճեղքվածքը կհանգեցնի ներկրման ծավալների եւ սպառողների վստահության անկման, սակայն ոչ այնքան ուժգին, որքան 2008-2009 թթ.:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version