amga.tv

Switch to desktop Register Login

Հարձակում Իսրայելում ԱՄՆ դեսպանատան վրա

desp 5Իսրայելցի ոստիկանները նոյեմբերի 20-ին ձերբակալել են Թել-Ավիվում ԱՄՆ դեսպանատան պահապանի վրա հարձակված տղամարդուն: Reuters-ի փոխանցմամբ, տեղի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակվողը զինված է եղել դանակով եւ կացինով: Նա փորձել է սպանել պահապանին, սակայն ընդամենը վիրավորել է: Հետաքննությունը փորձում է պարզել հարձակվողի ինքնությունը եւ հարձակման դրդապատճառները: Դեսպանատան վրա հարձակումը տեղի է ունեցել Մերձավոր Արեւելքում իրադրության հերթական սրացման ֆոնին, երբ ՑԱԽԱԼ-ն արդեն մեկ շաբաթ է՝ հարվածներ է հասցնում Գազայի հատվածի նպատակակետերին, իսկ այնտեղից էլ շարունակում են անկառավարելի հրթիռներով գնդակոծել Իսրայելի հարավային շրջանները: Այս հակամարտությունում ԱՄՆ-ը իսրայելամետ դիրքորոշում է գրավել՝ հայտարարելով, որ պաշտպանում է Երուսաղեմի գործողությունները:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version