amga.tv

Switch to desktop Register Login

Երկու տարի առաջ կատարված ավիաղետը բացահայտվել է

aviaaret 5ԱՄՆ տրանսպորտային անվտանգության ազգային հանձնաժողովը ավարտել է 2010 թ. ուղղաթիռի վթարի հետաքննությունը: Վթար, որի զոհ էր դարձել 5 մարդ: Վթարի զոհ էր դարձել նաեւ միլիադատիրոջ հնգամյա դուստրը, որին նա, լինելով երկորդ օդաչուի բազկաթոռին, իր ծնկներին էր դրել: Աղջիկը ոտքով հարվածել էր ղեկավարման վահանակին, ինչի հետեւանով ուղղաթիռն ընկել էր: Օդանավում եղել էր 5 մարդ` 64-ամյա գործարար Թամըս Ջեյ Սթյուըրթը, նրա դուստրը` Սիդնին, 40-ամյա կինը` Մադինան, կնոջ եղբայրը`Մալանգ Աբուդուլան եւ Services Group of America ընկերության օդաչու, 63-ամյա Ռիք Մորթընը: Նրանք բոլորն էլ մահացել էին: Վթարը տեղի էր ունեցել փետրվարի 14-ին, երբ ընտանիքը Արիզոնայի հյուսիսում գտնվող ռանչոյից վերադառնում էր տուն: Օդաչուի ընտանիքի փաստաբանները հետաքննության արդյունքները բողոքարկելու ցանկություն են հայտնել: Նրանց կարծիքով` վթարի պատճառը շեղբերի անսարքությունն է եղել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version