amga.tv

Switch to desktop Register Login

ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալներն աճել են


zenq 8ԱՄՆ-ում զենքի վաճառքի կտրուկ աճ է գրանցվել: Smith & Wesson ընկերությունն իր եռամսյակային հաշվետվությունում հայտարարել է, որ նախորդ տարվա երրորդ եռամսյակի համեմատ զենքի վաճառքն ավելացել է 48 տոկոսով: Sturm, Ruger & Co ընկերությունը իր մեկ միլիոներորդ արտադրանքը տվել է օգոստոսին: Սպառազինման նման մրցարշավի պատճառը եղել է նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետում Բարաք Օբամայի սպասվող վերընտրությունը: Մտավախություն է եղել, որ դեմոկրատ նախագահը կխստացնի մարտական զենքի վաճառքի կանոնները: Միայն հոկտեմբերին զենքի գնման համար դիմած անձնանց թիվն ավելացել է 18.4 տոկոսով: Զենքի վաճառքի այսպիսի աճ է գրանցվել այն ժամանակ, երբ Օբաման առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է 2008 թվականին: Օբամայի վերընտրվելու ֆոնին զենք արտադրողների բաժնետոմսերի արժեքը եւս բարձրացել է:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version