A+ A A-

Սիրիայում վնասվել է հայկական եկեղեցին

armmm 5Սիրիայում կառավարական զորքերի եւ զինյալ ընդդիմության միջեւ շարունակվող բախումների հետեւանքով էական վնաս է կրել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին։ Բերիո թեմի Ազգային առաջնորդարանի փոխանցմամբ, եկեղեցին եւ Մեծ եղեռնի նահատակների հուշահամալիրը վնասվել է հարակից շենքերի մոտ տեղի ունեցած կրակոցների եւ պայթյունների հետեւանքով։ Այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպում հրկիզվել էր Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցին։Այն դարձյալ բախումների կիզակետում էր հայտնվել, սակայն ավելի ուշ վանդալիզմի զոհ էր դարձել։ Հրկիզված եկեղեցին գրեթե մոխրացել էր, էապես վնասվել էր նաեւ եկեղեցու հարակից Մեսրոպյան վարժարանը: Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցին, ենթադրաբար, դարձյալ բախումների կիզակետում է հայտնվել եւ վնասվել է փոխհրաձգության եւ ռմբակոծությունների հետեւանքով։  

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel