Created on Tuesday, 13 November 2012 01:21 Written by AMGA TV
Երեւանից Ստամբուլ մեկնող Մերսեդես Բենս մակնիշի ավտոբուսը Երեւան-Բավրա ավտոճանապարհի 166-րդ կմ-ի մոտ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ կողաշրջվել: Ավտովթարի հետեւանքով զոհվել է 45-ամյա Արաքսի Վրեժի Ղազարյանը: Եւս 36 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանցից 25-ին տեղափոխել են Գյումրիի եւ Աշոցքի բժշկական կենտրոններ: Հիվանդներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր։ Նրա մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածք, գլխի եւ ականջի բաց վերքեր, ինչպես նաեւ կոտրվածք։ Հիվանդը դուրս է բերվել շոկային վիճակից։ Տուժածներից հինգի վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է միջին ծանրության՝ լավացման դինամիկայով։ Մյուսների վիճակն ավելի թեթեւ է։ Հայտնի է, որ ավտոբուսը փորձել է շրջանցել թուրքական ավտոբուսին, սակայն կորցրել է կառավարումը եւ շրջվել: Դեպքի վայրում աշխատել են փրկարարները, որոնք հանել են տուժածներին: