A+ A A-

Պետրեըսը հրաժարական տվեց

petr 5 ԱՄՆ-ի CIA-ի ղեկավար Դեւիդ Պետրեըսը հրաժարական է տվել կնոջը դավաճանելու համար: Նոյեմբերի 10-ին Պետրեուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընդունել է իր հրաժարականը: CIA-ի աշխատակիցներին ուղղված նամակում Պետրեըսը նշել է իր քայլի դրդապատճառները: 37 տարվա համատեղ կյանքից հետո ես սիրավեպ եմ ունեցել: Նա նշել է, որ նման պահվածքն անընդունելի է ոչ միայն ամուսնու, այլեւ նման կազմակերպության ղեկավարի համար: Պետրեըսի հրաժարականի վերաբերյալ իր հայտարարության մեջ Օբաման ընդգծել է, որ նա տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ին անգնահատելի ծառայություններ է մատուցել` երկիրն ավելի անվտանգ եւ ուժեղ դարձնելով: CIA-ի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Պետրեըսի տեղակալ Մայքլ Մորելը: Պարզվում է՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեւիդ Պետրեըսի հրաժարականի պատճառ դարձած սիրային կապի բացահայտումը պատահական սկիզբ է ունեցել: FBI-ն պարզել էր, որ Պետրեուսը արտաամուսնական կապի մեջ է իր մասին կենսագրական գրքի հեղինակ Փոլա Բրադուելի հետ: FBI-ի ուշադրությունը Բրադուելը գրավել է այն պահից, երբ փորձել է ջարդել Պետրեըսի անձնական էլեկտրոնային փոստը՝ պարզելու համար, թե ո՞ւմ հետ է նամակագրական կապի մեջ գտնվում CIA ղեկավարը: Հենց այդ բանից հետո էլ ԱՄՆ հատուկ ծառայությունները սկսել են հետեւել 40-ամյա լրագրողուհուն: FBI-ն փորձում է պարզել, թե արդյոք CIA-ի նախկին ղեկավարի հետ շփման ընթացքում նրան հասանելի եղել են վարչության գաղտնի նյութերը եւ գեներալի էլեկտրոնային փոստը: 59-ամյա Դ. Պետրեըսը ԱՄՆ CIA-ի ղեկավար էր դարձել 2011 թվականին: Մինչ այդ նա զբաղեցրել է գլխավոր պաշտոններ ՆԱՏՕ-ում: Նրա կին Հալին գլխավորում է զինծառայողների ընտանիքներին աջակցող հանձնաժողովներից մեկը:

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < November 2012 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel