Նյու Յորք նահանգում հարկադիր վայրէջք է կատարել Դելտա ավիաընկերության ինքնաթիռը` շարժիչի անսարքության պատճառով: McDonnel - Duglas MD-80 մակնիշի ինքնաթիռը, որ իրականացնում էր Դեթրոյթ-Հարթֆըրդ չվերթը, ստիպված է եղել վայրէջք կատարել Նյու Յորքի Սիրըքյուզ քաղաքի օդանավակայանում: Օդանավի շարժիչներից մեկը խափանվել էր օդում: Սիրըքյուզի օդանավակայանի ներկայացուցիչ Քրիսթինա Քելեհանի խոսքով, օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել: Ինքնաթիռում գտնվող 102 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Տեխնիկական սպասարկման անձնակազմը պարզում են անսարքության պատճառը: Միայն մոտ 10 ժամ անց օդանավին հաջողվել է կրկին թռչել եւ եւ հասնել Հարթֆըրդ: