amga.tv

Switch to desktop Register Login

Փախած կոկորդիլոսին բռնեցին

croco 4 Կոկորդիլոսը, որը հույս ուներ ազատ ու հանգիստ կյանք վարել Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ-Լախիա քաղաքամերձ ջրանցքում, որտեղ հաստատվել էր տեղի կենդանաբանական այգուց փախչելուց հետո, բռնվել է ոստիկանների կողմից, ու հիմա պետք է վերադառնա զվարճանքների այգու լողավազան: Բիսսան անունով կոկորդիլոսը երկու տարի հարձակվում էր ֆերմերների անասունների վրա՝ մինչեւ վնասազերծվեց իրավապահների կողմից։ Գազայի հատվածի ներքին գործերի վարչության փոխանցմամբ, 2010 թ. անհետացած կոկորդիլոսը բնակվում էր կոյուղատարի մեջ, որը 2008-2009 թթ. ռմբակոծությունից հետո բարձիթողի վիճակում էր: Այդ ժամանակից ի վեր կոկորդիլոսը հարձակվում էր անասունների հոտի վրա, իր տեսքով սարսափահար անում մարդկանց: Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ կենդանին կարողանում էր հաջող շրջանցել թե բնակիչների, թե ոստիկանների թակարդները, սակայն բնակիչների համբերությունը հատել է, եւ նրանք իրավապահների օգնությամբ հատուկ գործողություն են իրականացրել գիշատչին գտնելու համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version