amga.tv

Switch to desktop Register Login

Երկու նահանգում օրինականացվեց մարիխուանան

morj 5ԱՄՆ-ում մի քանի նահանգներ քվեարկել են մարիխուանայի օրինականացման համար: Վաշինգտոն եւ Կոլորադո նահանգներն առաջինն են հաստատել կանեփի օրինականացումը, այդ նահանգների բնակիչները նոյեմբերի 6-ին կողմ են քվեարկել մարիխուանայի վաճառքի եւ օգտագործման օրինականացմանը: Նոր օրենքը 21 տարեկանից բարձր անձանց թույլ է տալիս մեկ ունցիա մարիխուանա ձեռք բերել վաճառքի հատուկ կետերում անձնական օգտագործման նպատակով: Բացի այդ, քաղաքացիներին թույլ է տրվել մինչեւ 6 թուփ աճեցնել սեփական տանը: Քվեարկություն է անցկացվել նաեւ Օրեգըն, Մասաչուսեթս, Արքանզա նահանգներում, որտեղ սակայն օրինագիծը չի անցել: Մասաչուսեթսում քվեարկել են բժշկական նպատակներով մարիխուանայի կիրառման օգտին: Միեւնույն ժամանակ, Մեն նահանգի բնակիչները քվեարկել են միասեռ ամուսնությունների օրինականացման օգտին: Ավելի վաղ դա թույլատրված էր ամերիկյան վեց նահանգներում, սակայն բոլոր դեպքերում այդ որոշումն ընդունվել էր օրենսդրորեն, այլ ոչ թե քվեարկության ճանապարհով: Բացի այդ, երեքշաբթի մի շարք նահանգներում քվեարկել են մահապատժի վերացման համար: Քվեարկության արդյունքները դեռ հայտնի չեն: Ներկա պահին ԱՄՆ-ի 17 նահանգներ հրաժարվել են մահապատժից, սակայն միայն Օրեգոնում է դա տեղի ունեցել քվեարկության արդյունքով:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version