A+ A A-

July 2018

28 July 2018

Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

 

3  2Միացյալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է մեծ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգեւոր հովվին։ -Միացյալ Նահանգները մեծ ծավալի պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ էնդրյու Բրանսընին երկար ժամանակ կալանքի տակ պահելու պատճառով, ով մեծ քրիստոնյա է, ընտանիքի մարդ եւ հրաշալի անձնավորություն, - գրել է Թրամփը Թուիթրի իր էջում։ Թուրքիայում ավելի քան երկու տասնամյակ աշխատած Բրանսընը ձերբակալվել է 2016 թվականին եւ մեկ տարի անց կալանավորվել՝ մեղադրվելով ահաբեկչության եւ լրտեսության մեջ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին։ Հուլիսի 25-ին Բրանսընին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Պետքարտուղար Մայք Փամփեոն ասել է, որ տնային կալանքի տեղափոխումը բավարար չէ, եւ Բրանսընին պետք է թույլ տալ դուրս գալ Թուրքիայից: Read more

28 July 2018

Սպիտակ տունն ընդդեմ Իրանի

1  2Նախագահ Դանըլդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: -Նախագահը պարզորոշ հասկանալ է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք,- նշել է Գիդլին: Նրա խոսքով՝ Թրամփը չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում, որոնք քննարկվում են Իրանի նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որ փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ:  Read more

27 July 2018

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

sssՀայաստանում ամենաանհավատալի դեպքերից մեկնէ կատարվել, որին ժողովուրդը տասնյակ տարի էր սպասում։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հուլիսի 28-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ որոշ մանրամասներ հրապարակել: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ համաձայնությամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այսօր նաեւ նույն դատարանը դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը: Read more

25 July 2018

Թրամփը պատրաստ է Իրանի հետ նոր գործարք կնքել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել օտարերկրյա պատերազմի վետերանների համաժողովում, որը կայացելէ Քանզըս սիթիում։ Նախագահն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնցից գլխավորը եղել է Իրանի հետ խնդիրները։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է Թեհրանի հետ իսկական գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ գործարքը կտարբերվի նախորդ վարչակազմի կնքած գործարքից: Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին Իրանը փոխվել է, սակայն չի նշել, թե ինչպես: -Ես Ամերիկան դուրս եմ բերել Իրանի հետ սարսափելի միակողմանի համաձայնագրից։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Բայց մենք պատրաստ ենք իրական համաձայնագիր կնքել, այնպիսն, որ չեն ստորագրել նախկին վարչակազմերը։ Այն ուղղակի հրեշավոր էր,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ երկիրը շարունակելու է օգտագործել մաքսատուրքերը՝ արտասահմանյան գործընկերների հետ հաջող առեւտրային գործարքներ կնքելու համար։ Նրա խոսքերով՝ հիմա Ամերիկան խոզուկ–դրամատուփ է, որը դատարկել են։ -Կամ երկիրը, որը առեւտրի ոլորտում անարդար է վերաբերվում Ամերիկային, բանակցություններ է վարում ազնիվ գործարքի համար, կամ էլ՝ մաքսատուրքերով հարված է ստանում,– ասել է է Թրամփը։ Նա Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Իր ուղերձը նա ավարտել է վստահությամբ, որ երկրում ամեն բան հրաշալի է լինելու։ Մարտի վերջին Ամերիկան հայտարարեց ներմուծման մաքսերի մասին՝ 25% պողպատի եւ 10% ալյումինի համար։ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար մաքսերը սկսել են գործել հունիսի 1-ից։   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel