A+ A A-

July 2016

27 July 2016

Վիրավորվել են Պավել Մանուկյանն ու նրա որդին

Pavel 1Երեւանում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են Սասնա ծռեր խմբի ղեկավար Պավել Մանուկյանն ու նրա որդին։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, թեր գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: -Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց,կատարվել են վիրահատություններ, որոնք տեւել են երկու ժամ։ Միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ Նշենք, որ առավոտյան էլ ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ էին բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել էին Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Պետրոսյանին եւ Հարությունյանին վիրահատել են Էրեբունի հիվանդանոցում։ Ընդ որում, դիմակավորված ոստիկանները փակել են հիվանդանոցի հարկաբաժինը, թույլ չեն տվել նրանց հարազատներին եւ փաստաբաններին ներս մտնել։ Երկու ապստամբներին մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են եւ տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Դրանից հետո առավոտյան ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով մի երիտասարդ, իր անձնական օգտագործման մեքենան ամբօղջությամբ բեռնել էր սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասելէր ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չէր ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ էր հասցրել:  Read more

26 July 2016

Ահաբեկչություն Գերմանիայում

1 GERՈւժեղ պայթյուն է տեղի ունեցել գերմանական Անսբահ քաղաքում. ահաբեկիչը մահացել է, եւս 12-ն` ստացել վնասվածքներ: Մահացածը 27 տարեկան սիրիացի է, ով նախկինում մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում: Բավարիայի դաշնային երկրամասի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը հայտնել է, թե պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում` Անսբահի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում: Քաղաքում այս հանգստյան օրերին տեղի է ունեցել երաժշտական փառատոն, որի այցելուներն էլ, ըստ ամենայնի, եղել են հարձակման օբյեկտը: Սկզբում տեղական լրատվամիջոցները ենթադրել են, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն աեվլի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի ունեցածն ահաբեկչական ակտ է: Բավարիայի ոստիկանությունից հայտնել են, որ ահաբեկչական ակտի հետեւանքով մահացել է մեկ մարդ, եւս 12-ը` վիրավորվել: Բոլոր տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն, նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանության տվյալներով` պայթյունն իրականացրել է մահացածը: Պատահարի վայրում գտնվել է զոհվածի ձեռքի հեռախոսը: Վերջինիս ինքնությունը պարզվել է շատ կարճ ժամանակահատվածում. նա 27 տարեկան է, սիրիացի, ում մեկ տարի առաջ հրաժարվել են տրամադրել փախստականի կարգավիճակ: Նախկինում նա մի քանի անգամ հայտնվել է ոստիկանության տեսադաշտում` ինքնասպանության փորձ կատարելու համար: Ոստիկանությունը չի բացառում նրա հնարավոր առնչությունը էքստրեմիստական խմբավորումների հետ, սակայն նման տվյալներ այս պահին չկան: Իսլամական պետություն խմբավորումն անմիջապես ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը։ Պատահարի վայրում աշխատում են կարգի շուրջ 200 պահապաններ եւ 350 փրկարարներ եւ հրշեջներ: Read more

Իրավիճակը Սիրիայում

11 1 SyՍիրիայի Հալեպ քաղաքի պետական թանգարանը հաճախ հայտնվում է զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծությունների թիրախում: Հուլիսի 13-ին Սիրիայի թանգարանների եւ հնությունների տնօրինությունը հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպի պետական թանգարանի հրթիռակոծումը: Երեկ ահաբեկիչները տասնյակ հրթիռներով դարձյալ հրթիռակոծել են թանգարանը, ինչի արդյունքում այն կրել է նյութական մեծ վնասներ: Նշենք, որ Հալեպի պետական թանգարանը հիմնվել է 1931-ին եւ ներառում է Հալեպի եւ աշխարհի կարեւորագույն հնություններն ու գանձերը:

Ի դեպմ Իսլամական պետություն ահաբեչական խմբավորման մի շարք գրոհայիններ, հանգնելով կանացի հանդերձներ ու չադրա, փորձել են Մանբիջ քաղաքում փախչել Սիրիական ժողովրդավար ուժեր ընդդիմադիր խմբավորման անդամներից: Տեսանյութում երեւում է, ինչպես են ԻՊ 10 գրոհայիններ փորձում ձեւանալ որպես շարքային սիրիացի կանայք` չադրայի տակ քողարկելով իրենց իրական ինքնությունը: -Մենք նրանց հայտնաբերել ենք այն շենքից, որտեղ, ըստ եղած տվյալների, թաքնվում էին ԻՊ-ի գրոհայինները: Երբ հանեցինք նրանց չադրաները, պարզվեց` տղամարդիկ են,- պատմել է ընդդիմադիր Աբու Համբալ ալ-Անսարին: Աղբյուրը մանրամասնում է, որ իսլամիստների հետագա ճակատագրի մասին որեւէ բան հայտնի չէ: Read more

Խոշոր հրդեհը շարունակում է տարածվել

2 99Սանտա Կլարիտայի շրջանում եւ Անջելես ազգային արգելոցի տարածքում բռնկված խոշոր հրդեհը շարունակում է տարածվել։ Տեղի իշխանությունների փոխանցմամբ, այն արդեն հասել է 35 հազար ակրի։ Հրդեհի հետեւանքով մեկ մարդ մահացել է, ամբողջությամբ ոչնչացվել են 18 շինություններ։ Իշխանությունները տարհանել են 1,5 հազար բնակիչների։ Այժմ ռեալ վտանգի տակ են 100-ից ավելի առեւտրային շինություններ։ Մի գիշերում հրդեհը տարածվել է 50 քառակուսի կիլոմետրով։ Թիվ 14 մայրուղին փակվել է։ Աղետի դեմ պայքարին ներգրավվել են ավելի քան 900 հրշեջներ, գործի են դրվել ուղղաթիռներ եւ ինքնաթիռներ։ Այդուհանդերձ, կրակը հաջողվում է մեկուսացնել միայն 10 տոկոսով։ -Սա հրդեհ չէ, որը տարածվում է մեկ ուղղությամբ։ Այն տարածվում է տարբեր ուղղություններով՝ կախված քամուց։ Կրակն անում է, ինչ ուզում է,-հայտարարել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Փրկարարները Iron Canyon Road-ում կայանված մեքենաներից մեկում մարդու այրված մարմին են գտել, բայց դեռ պարզ չէ, նա հրդեհից է մահացել, թե այլ պատճառով։ Կրակը տարածվում է մեծ արագությամբ եւ արդեն ընդգրկել է մեծ թվով հատվածներ, իսկ հրդեհի ծուխը այնքան խիտ է, որ արեւը մասամբ չի երեւում: Ազգային փարկից տարհանում են մոտ 400 էկզոտիկ կենդանիների, այդ թվում՝ Read more

Սիրիայում հրթիռակոծել են հայաբնակ թաղամասը

5 999Երեկ՝ հուլիսի 24-ին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Դամասկոսի տարբեր թաղամասեր: Հրթիռակոծության տակ է հայտնվել նաեւ Բաբ Թումա հայաշատ թաղամասը: ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ՝ զոհվել է 5 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ: Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։ Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձությունների սկսվելուց առաջ այդ երկրում 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց ավելի քան կեսը բնակվում էր Հալեպում, մյուս մասը՝ մայրաքաղաք Դամասկոսում, Լաթաքիայում, Հոմսում, Ղամըշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում:  Read more

Խորենացի փողոցում իրավիճակը թեժ է

3 8888Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են լարված սյուժեով։ Պարեկապահային ծառայության գունդը գրաված Սասնա ծռեր խումբը արդեն երկրորդ օրն է՝ զրկված է սնունդից, կապից, բուժօգնությունից, էլեկտրականությունից։ Ընդ որում, ապստամբների մեջ ծանր վիրավոր կա։ Նշենք, որ շաբաթ օրը արցախցի գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ ազատվեցին բոլոր պատանդ ոստիկանները, ինչից հետո իշխանությունները դրժեցին իրենց պայմանները, իսկ գեներալ Վիտոն ապատեղեկատվություն տարածեց։ Նրան անմիջապես հերքեցին եւ հեռացրին բանակցողի կարգավիճակից։ Բանակցությունները պետք է վարեր Սիսիանի ջոկատի հրամանատարը, բայց մինչ այս պահը նա որեւէ բանակցություն չի արել։ Ավելին, տեղեկություններ կան, որ ոստիկանությունը ճեղքման եւ գրոհի փորձեր են արել․ Ապստամբները երկու օրում այրել են ոստիկանական չորս մեքենա, խոցել անօդաչու երկու սարքեր։ Պավլիկ Մանուկյանը հայտարարել է, թե իրենք որեւէ զիջման չեն գնալու։ Այսօր նաեւ մեծ հանրահավաք եւ հուժկու երթ է կայացել Երեւանում։ Ցուցարարների բազմությունը գնալով աճում է, մարդիկ պահանջում են Սերժ Սարգսյանից ապահովել ապստամբների սնունդը։ Չի մոռացվել նաեւ գլխավոր պահանջը, թե Ժիրայր Սեֆիլյանը փաստաբանի միջոցով, թե ապստմբներն ու ցուցարարները շարունակում են պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։   Read more

19 July 2016

Նիսում ահաբեկչությունից հայ զոհերի թիվն աճել է

Նիսում հուլիսի 14-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով հայ զոհերի թիվն աճել է։ Պարզվել է, որ ազգությամբ հայ տղամարդ եւ նրա կինն են զոհվել. գործարար Ռոման Եկմալյանը Վրաստանի քաղաքացի էր, տարիներ առաջ տեղափոխվել էր բնակության Բելգիա: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Եկմալյանի հարազատներից մեկը: Եկմալյանն ու իր կինն անհետացել էին ահաբեկչությունից հետո: Հարազատները սոցցանցերով խնդրել էին օգնել իրենց գտնելու նրանց: Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Եկմալյանն ու իր կինը սպանվել են: Ավելի վաղ հաղորդել էինք, որ ահաբեկչության հետեւանքով Հայաստանի քաղաքացի է զոհվել. 24-ամյա Նարինեն Ֆրանսիա էր տեղափոխվել մի քանի տարի առաջ, մանկահասակ երեխա ուներ: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի երեկոյան բեռնատարի վարորդը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Հարձակման հետեւանքով 84 մարդ է զոհվել, այդ թվում՝ 10 երեխա:  

9  2

Read more

Զինված միջադեպ Հայաստանում

Երեկ՝ հուլիսի 17-ի առավոտյան, ժամը 5-ի սահմաններում մի խումբ անձինք գրոհով գրավել են ոստիկանության պարեկապահակային գունդը Էրեբունի համայնքի տարածքում։ Իրենց Սասնա ծռեր անվանող այդ խմբի հրամանատարը Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից Պավլիկ Մանուկյանն է, խմբի կազմում են նաեւ նրա որդին, ազատամարտիկ Արա Խանդոյանը, քաղբանտարկյալ Հայկ Կյուրեղյանի երկու եղբայրները, այլ անձինք, հստակ թիվը հայտնի չէ։ Զինված խումբը Կռազ բեռնատարով խոյահարել է ոստիկանության դարպասները, ներխուժել։ Ոստիկանների հետ հրաձգություն է սկսվել, որի ընթացքում սպանվել է գնդապետ Արթուր Վանոյանը։ Եւս հինգ ոստիկաններ վիրավորվել են։ Ծանր վնասվածք է ստացել զինված խմբի անդամներից Թաթուլ Թամրազյանը։ Ապստամբները պատանդ են վերցրել մի քանի ոստիկանների, այդ թվում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին եւ Երեւանի փոխոստիկանապետ վալերի Օսիպյանին։ Խումբը պահանջել է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ մյուս քաղբանտարկյալներին, նաեւ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ոստիկանությունը հատուկ ուժեր, զրահատեխնիկա է բերել եւ շրջափակել տարածքը, միաժամանակ բանակցություններ է սկսել գրոհողների հետ։ Այս պահի դրությամբ, Սասնա ծռերի ձեռքում են մնում չորս պատանդ ոստիկաններ, երեքին նրանք ազատ են արձակել։ Պավլիկ Մանուկյանն ու մյուսները հայտարարել են, թե պատրաստ են մահվան, իրենց պահանջներն էլ չեն փոխվելու։ Ոստիկանությունն իր հերթին հայտարարում է, թե բանակցում են միայն խմբի հանձնվելու հարցում։ Երեւանում վերջին օրերին բողոքի ցույցեր են եղել, թեեւ ոչ շատ մարդաշատ։ Ոստիկանները չափազանց բիրտ եւ կոպիտ են եղել, երեկ մոտ 150 մարդ է ձերբակալվել, որոնց տարել եւ 15 ժամից ավելի պահել են զորամասի տարածքում, իսկ այսօր ձերբակալվել են երկու տասնյակի չափ մարդիկ։ Ընդ որում, կարմիրբերետավորները շատերին դաժանաբար ծեծել են։ IMG 7543  Read more

17 July 2016

Ադրբեջանցիների առաջխաղացումը ետ է մղվել

Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արեւելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ եւ կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները,-ասված է հաղորդագրության մեջ։ url

Read more

Բացառիկ ցուցադրություն Եգիպտոսում

Կահիրեում եգիպտական թանգարանում բացառիկ ցուցադրություն է սկսվել, ներկայացվում են հնագույն պապիրուսները, որոնք ներկայացնում են Գիզայում բուրգերի շինարարական աշխատանքների մանրամասները։ Երկրի հնությունների նախարար Հալեդ Էլ-Աննին ասել է, թե երեք տարի առաջ հայտնաբերված պապիրուսներն ամենահինն են, որ երբեւէ հայտնաբերվել են Եգիպտոսում։ 2013թ. Սուեցից 119 կմ հեռավորության վրա, Վադի ալ-Ջարֆ քաղաքի տարածքում հնագետները գտել էին պապիրուսներն ու նավահանգստի կառուցման գործիքները՝ ճոպաններ, խարիսխներ, կերամիկական սալիկներ։ Պարզվել էր, ո դրանք Քեոփս փարավոնի ժամանակներից են։ -Պապիրուսներում ներկայացվում է եգիպտական նահանգների կողմից արված վճարումները բուրգերի կառուցմանը, շինարարների սննդի եւ ռոճիկների չափը,- նշել է եգիպտագետ Սայեդ Մահֆուզը։ Պապիրուսները անգնահատելի են Եգիպտոսի հնագույն շրջանի պետական կարգն ու պատմությունն ոսումնասիրելու համար։ Ներկայումս թանգարանում ցուցադրվում են գտնված 30 պապիրուսներից միայն վեցը։ Դրանցում նշվում է նաեւ, թե ովքեր են զբաղվել շինարարությամբ, որտեղից եւ ինչպես են շինարարական նյութեր պեղել։ Գտածոն հերքում է մինչ օրս տարածված այն թեզը, թե եգիպտացիները բացառիկ տեխոլոգիաների են տրապետել։ Բուրգերը կառուցել են հասարակ մարդիկ, ամենահասարակ, բայց հնարամիտ եղանակներով։ 36459D1F00000578-3692283-The items display are the oldest papyruses in Egypt-a-6 1468599822136 Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel