A+ A A-

February 2016

17 February 2016

Սիրիական բանակը նոր տարածքներ է գրավել

syrua 4Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները գրավել են Թելլեթ-Գազալյա բարձունքը եւ մոտենում են Քենսաբ քաղաքին՝ Լաթաքիայում ելուզակային խմբավորումների վերջին հենակետին: Այս ուղղությամբ մարտերը կատաղի բնույթ են կրում: Սիրիական բանակի սպաներից մեկը հայտնել է, որ հակառակորդը կենդանի ուժի եւ տեխնիկայի կորուստներ է կրում: Փետրվարի 16-ին զորքերն ազատագրել են Լաթաքիայի մերձակա երեք բնակավայր՝ Այն Բասուրան, Շելեֆը եւ Բիլլախը: Ճանապարհների ու տների ականազերծումից հետո այնտեղ կթույլատրվի վերադառնալ բնակիչներին: Կառավարական ուժերը կարեւոր հաջողության են հասել նաեւ Հալեպից արեւելք ընկած շրջանում: Սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Աբու Դանա բնակավայրից, որտեղ գտնվում է հյուսիսային մեգապոլիսին էլեկտրաէներգիա մատակարարող ջերմաէլեկտրակենտրոնը: Այստեղ են ուղարկվել նորոգման բրիգադներ: ԻՊ-ի ելուզակների հետ մարտեր են մղվում Հոմսից 85 կիլոմետր հեռավորության վրա՝ Թելյալ-Ռավաբի բարձունքների շրջանում: Այնտեղ զորքերին հաջողվել է հսկողության տակ առնել էլ Կարյատեյն օազիս-քաղաք տանող ճանապարհը: Read more

Կենցաղային խնդիրներ, որոնք կարելի է լուծել սուրճի շնորհիվ

co 5։ Անկասկած է, որ սուրճն օգնում է առավոտյան արթնանալ եւ օրը սկսել լավ եւ էներգետիկ տրամադրությամբ։ Սուրճը կարելի է օգտագործել որպես սառնարանի ու սառցախցիկի օդի թարմացուցիչ։ Այն պետք է լցնել մրգամանի կամ կարագի տուփի մեջ եւ կափարիչի վրա մի քանի անցք անել։ Սուրճը կներծծի տհաճ հոտերը։ Բացի դրանից՝ սուրճի մրուրը լեցուն է ամեն հնարավոր սննդարար տարրերով, օրինակ՝ ազոտով, ինչի համար էլ այն համարձակորեն կարելի է օգտագործել որպես պարարտանյութ բույսերի համար։ Սուրճը ծառայում է որպես բուրավետ օճառի անփոփոխ տարր։ Սուրճի մրուրն օգնության է հասնում խոհանոցում ժամեր անցկացրած տանտիրուհու ձեռքի վրայից տհաճ հոտերը վերացնելու համար։ Եվ վերջապես, սուրճի մրուրն օգնում է կեղտը հեռացնել սպասքի վրայից։ Read more

Մրջյունները կերել են չինացու փողերը

yu 5Չինաստանի Սիչուան գավառում թերմիտները կերել են ֆերմերի թաքցրած 20 հազար յուանը: Գումարը հավասարազոր է 3 հազար դոլարի: 60-ամյա Ցի Շենլին չի հիշում, թե որքան վաղուց է նա փողերը թաքցրել իր ննջարանի անկյունում: Նա դիմել է այդ քայլին, քանի որ նրան հարմար չեն եղել բանկում գումար պահելու հետ կապված ձեւականությունները: Ցի Շենլին 200 թղթադրամ դրել է 2 փաթեթի մեջ, դրանք տեղավորել ննջասենյակում փորած 15 սմ խորությամբ փոսում եւ փակել աղյուսով: Չինացու պատմությունը համացանցի շատ օգտատերերի համար դարձել է ծաղրի առարկա:  Read more

06 February 2016

Նյու Յորքում կռունկը շրջվել է

kru 5Նյու Յորքում` Մանհաթնի ստորին հատվածում շինարարական կռունկը շրջվել է հետիոտնի համար նախատեսված մասում։ Նյու Յորքի ոստիկանության հաղորդմամբ՝ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել: Ընդ որում, այս թվերը դեռևս նախնական են: Շինարարական կռունկն ընկել է՝ փակելով փողոցը, ինչի արդյունքում վնասվել են նաև տեղում կայանված ավտոմեքենաները: Մեկ մարդ փակված է մնացել մեքենայի ներսում, փրկարարներին հաջողվել է դուրս հանել նրան: Կռունկը ոչ աշխատանքային վիճակում է եղել: Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության և փրկարար ծառայության աշխատակիցները: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են:   Read more

Լոս Անջելեսի մետրոյում հնարավոր կլինի խոսել բջջայինով

met 5Մինչ օրս Լոս Անջելեսի մետրոյում բջջային հեռախոսները կարելի էր օգտագործել միայն երաժշտություն լսելու եւ խաղեր խաղալու համար, սակայն մարտի վերջից իրավիճակը կփոխվի, մետրոյի ստորգենտյա կայարաններում բջջային կապ եւ ինտերնետ է հայտնվելու։ Մետրոպոլիտենի ներկայացուցիչ Դեյվ Սոթերոն հայտարարել է, թե մարտի վերջին բջջային կապ կհայտնվի կարմիր եւ մանուշակագույն գծերում, որոնք երթեւեկում են Union եւ 7th Street/Metro Center կայարանների ուղղությամբ։ Ուղղեւորները կկարողանան զանգեր կատարել եւ շփվել ինտերնետով։ Իսկ արդեն տարեվերջին ողջ մետրոպոլիտենը միացած կլինի ցանցին։ Տրանսպորտի վարչությունը նաեւ ծրագրում է մինչեւ տարեվերջ ուայֆայով ապահովել քաղաքամերձ ավտոբուսային բոլոր ուղերթները։   Read more

Տեսախցիկները նպաստում են վթարների աճին

 tes 4Սենսացիոն վիճակագրություն է ներկայացրել Նահանգներում լուսացուցների վրա տեղադրված այն տեսախցիկների արդյունքների ուսումնասիրությունը, որոնք արձանագրում են ավտոմեքենաների` արգելիչ գծերի գերազանցումը: Ճանապարհային անվտանգության ապահովագրման ինստիտուտի տեղեկություններով, նման տեսախցիկների տեղադրումը Ֆլորիդայի նահանգում 14,6 տոկոսով մեծացրել է վթարայնությունը: Այսպես, Տամպայում, շրջանի ամենաբնակեցված քաղաքներից մեկում, 23 խաչմերուկում տեսախցիկների հայտնվելուց հետո վթարների թիվը մեծացել է 51 տոկոսով: Արդյունքում տեղի պատգամավորները նախագիծն անհաջող են համարել եւ որոշել են ապամոնտաժել բոլոր սարքավորումները: Պարզվել է, որ նման տեսախցիկները հնարավորություն են տվել կրճատել ճանապարհների` 90 աստիճան անկյան տակ հատման կետում բախումների թիվը: Սակայն ձգտելով խուսափել արգելիչ գիծը գերազանցելու համար տուգանքից` վարորդները հաճախ կտրուկ կանգ են առնում լուսացույցի դիմաց, ինչը հանգեցրել է հանդիպակաց ուղղությամբ եկող մեքենաների մասնակցությամբ վթարների թվի էական աճի: Իմիջիայլոց, Նահանգներում ընդամենը 439 տեսախցիկ կա, որոնք արձանագրում են հոծ գծի հատումը։ Read more

Անօդաչուն բախվել է Empire State Building-ին

emp 3Երեկ երեկոյան ոչ մեծ անօդաչու թռչող սարք է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ 102-հարկանի Empire State Building-ին: Մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուի գործարկուն՝ Նյու Յորքի երիտասարդ բնակիչը, կալանավորված է: Նա, ենթադրաբար, փորձել է ապարատի միջոցով մի քանի լուսանկար անել, բայց կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը: Տղամարդը մեղադրվում է այն բանում, որ անօդաչուն կառավարելիս թույլ է տվել գործողություններ, որոնք սպառնացել են շրջապատողների անվտանգությանը: Թռչող ապարատը շենքին է բախվել 40-րդ հարկի բարձրության վրա, իսկ այնուհետեւ 35-րդ հարկում ընկել երկնաքերի հարթակներից մեկը: Empire State Building-ը բարձրությամբ Ամերիկայի խոշորագույն մեգապոլիսի երրորդ շենքն է։ Read more

Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել

2  2Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել իր երկրի քաղաքացիների համար, որում նախազգուշացնում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանամերձ տարածք ուղեւորությունների մասին: Դրա պատճառ է նշվել միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումների կողմից աճող սպառնալիքը: Նախազգուշացվել է, որ ահաբեկիչների թիրախներ կարող են դառնալ ժողովրդականություն վայելող տուրիստական օբյեկտները ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ Թուրքիայի իշխանության այլ տեղական մարմիններ: Բացի այդ, առկա է մարդկանց առեւանգումների սպառնալիք, հատկապես հարավ-արեւելքում: Այստեղ վտանգ են ներկայացնում նաեւ Սիրիայի տարածքից գնդակոծումները:  Read more

05 February 2016

Թրամփը զգալի առաջ է մրցակիցներից

1  1 Միլիարդատեր Դանլդ Թմարփը հարցման արդյունքներով զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ փետրվարի 9-ին կայանալու են երկրորդ փյամերիզները։ Հարցումն իրականացրել են CNN եւ WMUR հեռուստաալիքները։ Հարցվածերի 29 տոկոսը աջակցում է Թրամփին։ Երկրորդ տեղում Ֆլորիդայից թեկնածու Մարկո Ռուբիոն է, որը Այովայում երրորդ տեղում էր։ Նյու Հեմփշիրում նրան աջակցում է 19 տոկոսը։ Այովայում հաղթած սենատըր Թեդ Քրուսը ըստ հարցման երրորդն է՝ 13 տոկոսով։ Չորրորդ տեղում Օհայոյի նահանգապետ Ջան Քեյսիկն է՝ 12 տոկոսով, իսկ հինգերորդը Ջեբ Բուշն է՝ 10 տոկոս աջակցությամբ։ Նյու Հեմփշիրում վճռվելու է, թե ում են աջակցելու 23 պատվիրակները ազգային համագումարում։ Քլիվլնդում հուլիսին կայանալիք համագումարից առաջ անհրաժեշտ է, որ թեկնածուները ստանան 2472 պատվիրակներից առնվազն 1237-ի աջակցությունը։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel