A+ A A-

November 2015

03 November 2015

Ինն ամսում Հայաստանը լքել է 93 հազար մարդ

zvarthh 4Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 11,2 հազարով կամ 10,7 տոկոսով եւ կազմել 93 հազար: Այս մասին վկայում է Միգրացիոն պետական ծառայության վերլուծությունըԸստ այդմ՝ երրորդ եռամսյակում միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 17,6 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 18,8 հազարի դիմաց:   2015 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 996 հազար 255, մեկնումներինը՝ 2 մլն 89 հազար 273:  Read more

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռ է կործանվել


inqnatir 5Եգիպտոսում ռուսական ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Կոգալիմավիա ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես 24 րոպե անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Եգիպտոսի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: Ինքնաթիռը գետնին է ընկել շրջված վիճակում: Անձնակազմը, հակառակ սկզբնական վարկածին, դիսպեչերներին չի հայտնել տեխնիկական անսարքությունների մասին: Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները Ռուսաստան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ է ուղեւորվել Եգիպտոս, որը 150 պարզված դիեր է բերել Ռուսաստան։ Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում: Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան։ Նշենք, որ աղետից հետո Իսլամական պետությունը հայտարարել էր, թե իրենք են խփել ինքնաթիռը, սակայն արտաքին հարվածի մասին դեռ ապացույցներ չեն հայտնաբերվել։ Read more

Ռուսաստանում վթարվել է Երեւան եկող ավտոբուսը

bus 8Ռուսաստանի Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում  վթարի է ենթարկվել  Քինգ դելյուքս ընկերությանը պատկանող  ավտոբուսը, որը  ոչ կանոնավոր  ուղեւորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել գիշեր ժամը 3.10-ին։ Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվելՎթարի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 47-ը վիրավորվել են։ 5 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր է երկու վիրավորների վիճակը։ Զոհերն ու տուժածները բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ տղամարդիկ, որոնք արտագնա աշխատանքից վերադառնում էին հայրենիք։ Ավտոբուսը պատկանում էր Աբովյան քաղաքում Պալաչ մականունով հայտնի Արթուր Հովհաննիսյանին։ Ռուս ոստիկանների նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, որը քնել է ղեկին, ինչից հետո ավտոբուսը շրջվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է վարորդ Գառնիկ Հարությունյանին։ Հայաստանից դեպքի վայր ոստիկանների եւ պաշտոնյաների խումբ է մեկնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, զոհերի դիակները Հայաստան տեղափոխելու համար։  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel