amga.tv

Switch to desktop Register Login

June 2015

20 June 2015

Չինացիներն ԱՄՆ-ում ամենաշատն են տուն գնում

China 3Չինացիներն Միացյալ Նահանգներում բնակարան ձեռք բերող օտարերկրացիների շարքում առաջին տեղն են զբաղեցրել: Ամերիկյան Ռիելթըրների ազգային ասոցիացիայի տվյալներով, անցյալ տարվա ընթացքում անշարժ գույք ձեռք բերող Չինաստանի քաղաքացիների թիվը 12-ից հասել է 16 տոկոսի: Իսկ կանադացիների թիվը, որոնք մինչ այդ մեծ տարբերությամբ առաջին հորիզոնականում էին, 23-ից նվազել է 14 տոկոսի: 3-րդ տեղում հնդիկներն են՝ 8 տոկոս ցուցանիշով: Ընդհանուր առմամբ, Չինաստանի քաղաքացիները 28.6 մլրդ դոլարի անշարժ գույք են ձեռք բերել, կանադացիները՝ 11.2 մլրդ, հնդիկները՝ 7.9 մլրդ դոլարի: Չինացիների գնած բնակարանների միջին արժեքը կազմել է շուրջ 832 հազար դոլար, կանադացիներինը՝ շուրջ 380 հազար: Read more

Ինտերպոլը հատուկ գործողություն է արել

der 5Կեղծ դեղերի առցանց առեւտրի կանխարգելման միջազգային արշավի շրջանակներում 115 երկրներում Ինտերպոլի անցկացրած Պանգեյա գործողության արդյունքում ձերբակալվել է 156 մարդ, առգրավվել 81 մլն դոլարի դեղամիջոց: Ինչպես հաղորդվում է Ինտերպոլի մամլո հաղորդագրության մեջ՝ անցած գործողությունն ամենամասշտաբայինն է եղել պատմության մեջ: Դրան մասնակցել են 236 ոստիկանական եւ մաքսային կազմակերպություն, առողջապահության կարգավորողներ։ Արդյունքում առգրավվել է 20.7 մլն փաթեթ դեղամիջոց, ամբողջ աշխարհում արգելափակվել է 2.414 կայք: Առգրավված ապրանքի 30%-ից ավելին՝ 25 մլն դոլար արժողությամբ, բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների շրջանառության վերահսկողության վարչությունը մի քանի ստուգումների ընթացքում առգրավել է 6.2 մլն չափաբաժին նիհարելու ապօրինի միջոց, էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր եւ այլ դեղամիջոցներ, 1.400 կայք արգելափակվել է, 7 մարդու նկատմամբ հետաքննություն է տարվում: Read more

Կորեաթաունում ավազակային հարձակում

korea 4Ոստիկանությունը ձերբակալել է 10 անձանց, որոնք վայրի եւ կազմակերպված հարձակում էին գործել Կորեաթաունում գտնվող ոսկեղենի խանութի վրա: Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան, ժամը 6։15-ի սահմաններում, 900 S. Western Avenue հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի St. Cross Jewelry խանութում։ Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, խանութ էին ներխուժել 9 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակներով եւ մեծ մուրճերով, բռնություն էին գործադրել աշխատակիցների նկատմամբ, ապա կոտրել էին ցուցափեղկերը։ Նրանք հաշված րոպեների ընթացքում հարյուրավոր թանկարժեք ժամացույցներ էին գողացել եւ հեռացել։ Կարճ ժամանակ անց Քովինայում ձերբակալել էին հարձակցվողներից երկուսին ժամացույցներում դրված GPS սարքերի միջոցով, ապա բռնել էին եւս ութ կասկածյալների, այդ թվում՝ հինգ դեռահասների։ Բոլորին մեղադրանք են առաջադրել, քննությունը շարունակվում է։  Read more

Մեքսիկացի մաֆիոզներին մեղադրանք է առաջադրվել

avaz 5Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի երեք ավազակախմբերի մոտ երկու տասնյակ անդամների, որոնք կապեր են ունեցել մեքսիկական մաֆիայի հետ, մեղադրանք է առաջադրվել դաշնային մեծ ժյուրիի կողմից՝ ռեկետի, գումար շորթելու եւ մրցակիցների սպանելու դավադրության մեջ։ Ըստ մեղադրանքի  մեքսիկական մաֆիան կապեր է ունեցել, La Eme, Ֆրագթաուն, Rascels եւ Toonrville ավազակախմբերի հետ, որոնք գործել են էտուոտըր Վիլեջի, Գլենդելի եւ Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի տարածքում։ Ավազակախմբերի հարյուրավոր անդամներ գործել են Առնըլդ Արնի Գոնզալեսի գլխավորությամբ, որը ցմահ ազատազրկում է  կրում Pelecan Bay-ում, եւ Ֆրագթաունի պարագլուխ Խորխե Գրեյի գլխավորությամբ։ Գրեյն ու Ֆրուտոզո Մենդոսան այժմ հետախուզման մեջ են։ Read more

Medicare-ի գործով 243 մարդ է ձերբակալվել

mmm 4Իրավապահները 243 մարդ են ձերբակալվել 712 մլն դոլարի հափշտակության համար պետական բժշկական ապահովագրական Medicare համակարգի օգնությամբ: Ըստ արդարադատության նախարարության, ձերբակալվածների թվում են 46 բժիշկներ, բուժքույրեր եւ բժշկական ոլորտի այլ աշխատակիցներ: Ըստ իրավապահների` խարդախության մեջ մեղադրվողները բազմաթիվ անգամներ են չարաշահել իրենց ծառայողական դիրքը հանցագործություն գործելու նպատակով: Գերատեսչությունում նշում են, որ բժշկական անձնակազմը հիվանդներին հաճախ է օգնություն առաջարկել, որը նրանց կողմից չի պահանջվել եւ երբեմն նույնիսկ չի էլ տրվել: Նշվում է, որ տվյալ միջադեպը ամենախոշորն է մեղադրյալների քանակի եւ հասցված վնասի տեսանկյունից: Read more

Բելգիայի վարչապետը ճանաչել է Ցեղասպանությունը

BEL 1Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը երկրի ներկայացուցիչների պալատում իր կառավարության անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ -Ես կարծում եմ, որ 1915-1917թթ. ողբերգական դեպքերը, որոնք նախաձեռնվել էին Օսմանյան կայսրության վերջին կառավարության կողմից, պետք է որակվեն որպես ցեղասպանություն,- ասել է Շառլ Միշելը՝ պատասխանելով մեծամասնություն կազմող խմբակցության 2 պատգամավորների հարցին։ Վարչապետը նաեւ ընդգծել է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսության անհրաժեշտությունը։ Նա նշել է նման զանգվածային սպանությունները որակելու մեջ միջազգային դատական մարմինների առաջնային դերը եւ հիշեցրել, որ Բելգիայի Սենատը 1998թ. համապատասխան բանաձեւ էր ընդունել։ Վարչապետի հայտարարությունը ջերմ ծափողջույնների է արժանացել գրեթե բոլոր պատգամավորների կողմից։ Ողջունելով այդ հայտարարությունը՝ Նոր ֆլամանդական դաշինք կուսակցության պատգամավոր Պետեր Դե Ռովերը հայտարարել է բանաձեւի  նախագիծ առաջարկելու մասին, որը թույլ կտա այդ հարցով առաջ շարժվել։ Read more

07 June 2015

Նոր մանրամասներ բանտի անկարգություններից


333 7Լոս Անջելեսի կենտրոնական արական բանտում զանգվածային ծեծկռտուքը եղել է աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների միջեւ, դանակի հարված են ստացել 10 մարդ։ Շերիֆի գրասենյակի փոխանցմամբ, նախօրեին տեղի ունեցած անկարգություններին մասնակցել է առնվազն 80 դատապարտյալ։ Կռիվը շարունակվել է մոտ 10 րոպե, սակայն լուրջ հետեւանքներ է ունեցել, դեպքի վայր հատուկ ջոկատ, շտապօգնության բրիգադներ, հրշեջ հինգ հաշվարկ, 59 փրկարարներ են բերվել։ Բանտը արգելափակվել է, մինչ պահակներին հաջողվել է դադարեցնել անկարգությունները։ Այժմ հետաքննություն է ընթանում։  Read more

06 June 2015

Ցանցահենների լայնածավալ հարձակում

ccc 7 Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version