amga.tv

Switch to desktop Register Login

January 2014

15 January 2014

Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան

fta 4Նյու Մեքսիկո նահանգում դատարանը թույլատրել է էֆթանազիան: Համաձայն դատարանի որոշման՝ անբուժելի հիվանդ մարդիկ, ովքեր մնում են հոգեպես առողջ, կարող են դիմել էֆթանազիայի: Բժիշկներն իրենց հերթին իրավունք են ստանում այդպիսի հիվանդներին ներարկել դեղամիջոցի մահացու չափաբաժին: Նյու Մեքսիկոյի դատախազությունը ներկայումս ուսումնասիրում է դատարանի որոշումն ու դիտարկում բողոքարկման հնարավորությունը: Դատավարության առիթ էր հանդիսացել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության եւ հաջակցություն էֆթանազիայի Compassion & Choices կազմակերպության հայցը: Նրանք դատարան էին դիմել Նյու Մեքսիկայի երկու բժիշկների եւ քաղցկեղով հիվանդ Աջա Ռիգսի անունից՝ կոչ անելով ճանաչել հիվանդի՝ էֆթանազիայի իրավունքը: Այսպիսով՝ Նյու Մեքսիկոն կարող է դառնալ էֆթանազիան թույլատրող 5-րդ նահանգը՝ Օրեգընից, Վաշինգտընից, Մանտանայից եւ Վերմանտից հետո: Read more

15 January 2014

ԱԱԳ-ն չի լրտեսում կոնգրեսականներին

kitt 5Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդրը հայտարարել է, որ գործակալությունը չի լրտեսում Կոնգրեսի անդամներին: Ալեքսանդրը նման հայտարարությամբ հանդես է եկել ի պատասխան Վերմանտ նահանգից անկախ սենատոր Բըրնի Սանդըրսի հարցմանը: Ալեքսանդըրի նամակում ասվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը չի անում որեւէ բան, որը կարելի է բնութագրել որպես լրտեսություն Կոնգրեսի անդամների հանդեպ: Միեւնույն ժամանակ Բըրնի Սանդըրսին չի բավարարել Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի պատասխանը, քանի որ դրանում չի բացառվում օրենսդիրների տվյալների հավաքագրման հավանականությունը ավելի լայնածավալ հսկողության շրջանակներում: Սանդըրսի հայտարարության մեջ ասվում է, որ Ազգային անվտանգության գործակալությունը հավաքում է հսկայական տեղեկատվություն, որը սենատըրի կարծիքով՝ կարող է վարչակազմի կողմից օգտագործվել ընդդեմ պաշտոնական անձանց: Read more

15 January 2014

Բիբերի տանից թմրանյութ են գտել

Biber 4Հարեւանի տան վրա հավկիթներ նետելու բողոքի հիման վրա՝ խուզարկվել է Ջասթին Բիբըրի տունը, որը գտնվում է Քալիֆորնիայի Կալաբասըս քաղաքում: Խուզարկության արդյունքում ձերբակալվել է ռեփեր Լիլ Զան՝ թմրանյութ պահելու համար: Ենթադրաբար նրա մոտից կոկաին են գտել: Լեյտենանտ Դեյվիդ Թամփսընն ասել է, որ թեեւ երգիչը չի ձերբակալվել, դա չի նշանակում, որ նա ազատվել է պատասխանատվությունից: Կոկային պահելու կասկածանքով ձերբակալվել է նրա ընկերը՝ 20-ամյա ռեփեր Լիլ Զան, ում իսկական անունը Խավիեր Սմիթ է: Բիբըրից բացի՝ տանը եղել է մոտ 10 մարդ: Նրանց բոլորին բերման են ենթարկել: Ոստիկանության աշխատակիցները նշել են, որ երգիչը չի խանգարել իրավապահներին եւ համագործակցում է քննության հետ: Լեյտենանտ Թամփսընը հաստատել է, որ հարեւանի տունը, որը պատրաստված է փայտից եւ աղյուսից, կրել է լուրջ վնասներ: Պատճառված վնասը նորոգելու համար անհրաժեշտ է մոտ 20 հազար դոլար: Բիբըրի տանը խուզարկությունն անցկացրել են մոտ 10 ոստիկաններ՝ երգչի հարեւանի հայտարարությունից հետո: Հարեւանը հայտնել էր, որ 19-ամյա Բիբըրը իր տան ուղղությամբ հավկիթներ է նետել՝ այդկերպ զվարճանալով:   Read more

15 January 2014

Կրակոցներ Նյու Մեքսիկոյի դպրոցում

new mex 5Ոստիկանությունը ձերբակալել է 12-ամյա տղային, ով երեկ առավոտյան ներխուժել էր Նյու Մեքսիկո նահանգի Ռոզուելլ քաղաքի Բերենդո դպրոցի մարզադահլիճ եւ կրակ բացել դասընկերների ուղղությամբ: Նյու Մեքսիկոյի նահանգապետ Սուսանա Մարտինեսի խոսքով, ուսուցիչներից մեկին՝ Ջան Մասթերսuնին հաջողվել է խլել չարագործ աշակերտի ձեռքի զենքը, եւ միայն այդ պատճառով է, որ վիրավորների թիվն ընդամենը երկուսն է: Նահանգապետի խոսքով, ուսուցիչն իրեն իսկական հերոսի պես է պահել: Արձակված կրակոցներից վիրավորվել են մի աղջիկ՝ 13-ամյա Քենդըլ Սանդըրսն ու 11-ամյա մի տղա: Վերջինիս անունը չի հաղորդվում: Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են Թեքսըս նահանգի Լըբոք քաղաքի հիվանդանոց: Տղան վիրավորվել է պարանոցից եւ դեմքից ու գտնվում է ծայրահգեղ ծանր վիճակում: Աղջիկը, ով վնասվածք էր ստացել ուսից, սկզբում եւս ծայրահեղ ծանր վիճակում էր, բայց բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը: Դպրոցի մի աշխատակից աննշան վնասվածքներ է ստացել, սակայն նա հրաժարվել է բուժօգնությւոնից եւ մնացել դպրոցում՝ աշակերտներին օգնություն ցուցաբերելու համար: Կրակոցներից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են 7-րդ դասարանի աշակերտին, իսկ դպրոցի աշակերտներին տեղափոխել են տեղական առեւտրի կենտրոն, որտեղից ծնողները նրանց տուն են տարել: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները, առայժմ արարքի դրդապատճառները հայտնի չեն: Փոքրիկ չարագործի ծնողները համագործակցում են իրավապահների հետ: Ռոզուելը մոտ 50 հազար բնակչությամբ քաղաք է՝ Ալբըքըրքիից 200 մղոն դեպի հարավ-արեւելք

Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version