A+ A A-

June 2013

25 June 2013

Ոսկու գինը նվազում է

vonsci 5Հունիսի 20-ին ոսկու գինը համաշխարհային շուկայում կազմել է 1319,76 դոլար մեկ ունցիայի համար՝ գրանցելով վերջին 2,5 տարվա մեջ նվազագույն արդյունքը: Այս մասին է հաղորդում միջազգային Bloomberg գործակալությունը: Միեւնույն ժամանակ, անհապաղ առաքման ոսկու գինը գրանցել է 3,4 տոկոս անկում: Առեւտրային շրջանի ընթացքում արծաթի գինը եւ նվազել է` գրանցելով շուրջ 6,2 տոկոս անկում: Ոսկու գնի անկումը վերլուծաբանները կապում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնանկիի ավելի վաղ արված հայտարարության հետ: Բերնանկին նշել է, որ ԱՄՆ տնտեսական աճի նման տեմպերի պահպանման դեպքում Դաշնային Պահուստային Համակարգը կկրճատի ակտիվների գնման ծավալները եւ քանակական մեղմացումների ծրագիրը կամփոփվի արդեն 2014 թվականի կեսերին: Նշենք, որ վերջին 12 տարվա ընթացքում ոսկու գինը գրանցել է շարունակական աճ՝ 2011թ. հասնելով ռեկորդային մակարդակի` 2000 դոլար մեկ ունցիայի համար:  Read more

Բանգլադեշում մեկ հայ է մնացել

bang 4Բանգլադեշի երբեմնի ծաղկող հայ համայնքը այնքան է նվազել, որ ներկայումս մայրաքաղաք Դաքքայում միայն մեկ հայ է ապրում: Միքայել Ջոզեֆ Մարտին. անգլախոսներն այսպես են կոչում նրան: Նրա հայկական անունը Միքայել Հովսեփ Մարտիրոսյան է եւ նա միակն է, որ պահպանում եւ հոգ է տանում Սուրբ Համբարձման եկեղեցու մասին: Եկեղեցին կառուցվել է 1781թ. եւ վկայում է, որ հայերն այստեղ են ժամանել 17-18 դարերում: Հայերը հիմնականում զբաղվել են առեւտրով, եւ եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում: Այսօր այն գրեթե միշտ փակ է: Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է ճարտարապետական հուշարձանների ցանկում: Մարտինը Դաքքա է եկել 1942-ին: Ներկայումս նա արդեն բավական ծեր է եւ անհանգստանում է, թե իրենց հետո ով է հետեւելու եւ խնամելու հայկական եկեղեցուն: -Հնարավոր է, երբ ես մահանամ, իմ երեք դուստրերից մեկը Կանադայից կգան այստեղ, որպեսզի պահպանեն հայկական ներկայությունն այս երկրում,- Ֆրանս Փրեսին տված հարցազրույցում նշել է Մարտինը: Read more

Գլենդելում հայուհի է ձերբակալվել

mac 4Գլենդել Գալերիայում Macy’s խանութի աշխատակցուհի Արմինե Տոնիկյանը ձերբակալվել է այլ աշխատակիցների նույնականացման համարները օգտագործելու եւ նրանց հաշվից իր հաշվին մի քանի հազար դոլար փոխանցելու կասկածանքով: Գլենդելի 31-ամյա բնակչուհին կալանավորվել է յուրացման մեղադրանքով: Տոնիկյանն, ով խանութում աշխատել է 2012թ, ըստ քննության տվյալների, օգտագործել է սեփական պլաստիկ քարտերը տարբեր ապրանքներ գնելու համար, ինչից հետո խարդխությամբ գումարները հետ է վերադարձրել իր հաշվին: Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտարարել է 5 մարդու ձերբակալության մասին, ովքեր Macy’s ցանցի 41 խանութների հասցրել են 218 հազար դոլարի վնաս հասցնել Գիֆթ կարդերի գողության եւ տարբեր մեքեանյությունների արդյունքում:  Read more

Կալանավորվել է տրանսսեքսուալին ծեծելու համար

trans  4Շաբաթ Լոս Անջելեսի ոստիկանությունը կալանավորել է հայ երիտասարդին՝ նախորդ շաբաթ Հոլիվուդում կին-տրանսսեքսուալին ծեծելու կասկածանքով:

Նիկոլ Շահնազարյանի Վեն Նայսի տանը խուզարկություն է կատարվել: Վիվիան Դիեգո անունով կնոջը ծեծելու փաստի վերաբերյալ տեղեկությունների համար ոստիկանությունը 25 հազար դոլար պարգեւատրում է խոստացել, որից երեք օր անց Նիկոլ Շահնազարյանին կալանավորել են: Դիեգոն պատմել է, որ ինքն աշխատել է դերասանուհի Եվա Լոնգորիային պատկանող ռեստորանում: Նա ծեծի է ենթարկվել ռեստորանից դուրս գալուց հետո: Ոստիկանության փոխանցմամբ՝ Դիեգոն 7 օր անցկացրել է հիվանդանոցում: FBI-ն ու ոստիկանները որոնում են մյուս երեք կասկածյալներին: Read more

14 June 2013

Աղջկան թոքերի փոխպատվաստում են արել

lung 6Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցում բարեհաջող կերպով իրականացվել է 10-ամյա ամերիկուհի Սերա Մըրդըգանի թոքերի փոխպատվաստման վիրահատությունը: Աղջիկը տառապում էր մահացու ժառանգական հիվանդությամբ, որի ժամանակ խախտվում են շնչառական օրգանների գործառույթները: Վերջին օրերին Սերայի պատմությունը բոլոր ամերիկյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էր: Ամերիկյան օրենսդրության համաձայն, մինչեւ 12 տարեկան երեխաները, ովքեր ունեն փոխպատվաստման կարիք, պետք է սպասման մանկական ցուցակում սպասեն դոնորային օրգանների: Այդ մանկական ցուցակում հերթն ավելի դանդաղ է առաջ գնում, քան մեծահասակների համար նախատեսված ցուցակում: Նրանք չափահասների օրգանների հույս կարող են ունենալ միայն այն ժամանակ, երբ մեծերի ցուցակում գտնվողները բոլորը ստանան իրենց օրգանները: Սերան հերթում սպասել է 1,5 տարի: Սակայն աղջկա վիճակը սկսել է արագորեն վատանալ եւ նրա ծնողները դիմել են դատարան` խնդրելով թույլ տալ աղջկան ընդգրկել մեծահասակների ցուցակում: Նախորդ շաբաթ նրանց հայցը բավարարվել է, եւ ծնողներին 14 օր էր տրվել դոնոր գտնելու: Ծնողներին հաջողվել է գտնել դոնորին: Վիրահատությունը տեւել է վեց ժամ, երեխան լավ է տարել այն եւ այժմ վերականգնման փուլում է:   Read more

Դատապարտել են Armenian Power-ին տվյալներ փոխանցելու համար

maro 8Լոս Անջելեսի դաշնային դատարանի նախկին աշխատակցուհին վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել` գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար: Կինը մտադրվել է կասկածյալներին, այդ թվում` Armenian Power-ի անդամներին զգուշացնել նախատեսվող ձերբակալությունների մասին։ Նունե Գեւորգյանը դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման, իսկ նրա ամուսինը` Հովհաննես Կոշկարյանը` մոտ հինգ տարվա ազտազրկման: Զույգն ընդունել է առաջադրված մեղադրանքը, իսկ Կոշկարյանը դատապարել է նաեւ այլ հանցագործության համար, այդ թվում` առողջապահույթան ոլորտում խարդախությունների: Տեղեկատվությունը փոխանցելու հարցում որպես միջնորդ է հանդես եկել Կոշկարյանը` խոստանալով գաղտնի տեղեկատվությունը փոխանցել կանխիկ գումարով: Հետաքննության արդյունքների համաձայն` Գեւորգյանն առնվազն երկու անգամ դատական փաստաթղթերի մուտքի արտոնություն է ստացել:  Զույգի մասին FBI-ին հայտնել է Armenian Power գործով ամբաստանյալներից մեկը` պատժի մեղմացում ակնկալելով:   Read more

Քլիվլենդյան մոլագարն իրեն մեղավոր չի ճանաչում

llll 7Քլիվլընդի մոլագար Արիել Կաստրոն, ով առեւանգել եւ 10 տարիների ընթացքում իր տանն է պահել երիտասարդ աղջիկների, իրեն մեղավոր չի ճանաչում: Դատական նիստը տեւել է մի քանի րոպե: Դպրոցական ավտոբուսի նախկին վարորդ Կաստրոն հայտարարել է, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Կաստրոյին 329 մեղադրանք է ներկայացվել, այդ թվում` բռնաբարություն, սեռական շահագործում, հղիության բռնի դադարեցում: Դատախազները մտադիր են Կաստրոյի համար մահապատժի հասնել, թեեւ Կաստրոյի դատապաշտպանը հուսով է, որ նա կկարողանա խուսափել պատժի ծայրահեղ ձեւից` մահապատժից: Հիշեցնենք, նախորդ ամիս կալանավորված 52-ամյա Արիել Կաստրոն մոտ տասը տարի իր տանը փակի տակ պահել է իր իսկ առեւանգած կանանց՝ Միշել Նայթին, Ըմենդա Բերրիին եւ Ջինա Դեհեսուսին: Ներկայումս առեւանգված կանանցից երկուսը` Ըմանդա Բերրին եւ Ջինա Դեհեսուսը, իրենց ընտանիքների հետ են: Միշել Նայթը հիվանդանոցում է: Դուրս է գրվել նաեւ Ըմենդա Բերրիի դուստրը` վեցամյա Ջոսըլինը: Երեք աղջիկն էլ 10 տարվա գերության ընթացքում փողոց են դուրս եկել ընդամենը երկու անգամ: Նրանց միշտ տանն են պահել՝ նրանց մշտապես ենթարկելով կտտանքների եւ սեռական բռնության: Այդ ողջ ընթացքում աղջիկներին առանձին են պահել, սակայն նրանք իմացել են միմյանց գոյության մասին եւ օգնել չհուսահատվել։ Հիշեցնենք, որ 2000-ականների սկզբում առեւանգված կանայք հայտնաբերվել էին 2013թ. մայիսի 6-ին։ Read more

13 June 2013

Պայթյուն Միչիգանում

pa3t 5Հունիսի 12-ի գիշերը Միչիգան նահանգի նավթավերամշակման գործարանում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքը տեղի է ունեցել Ջաքսոնի շրջանի West Bay Exploration ընկերության գործարանում, տեղի ժամանակով երեկոյան ժամը 6-ին: Պայթյունն առաջացել է բեռնատարի՝ գազամուղի մեջ մխրճվելու հետեւանքով: Արդյունքում հրդեհ է բռնկվել, որը դեպքի վայր ժամանած վթարային խմբին հաջողվել է հանգցնել: Տուժել է գործարանի մեկ աշխատակից, ով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երրորդ կարգի այրվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաեւ բեռնատարի վարորդը: Read more

13 June 2013

Քիթ Ալեքսանդերը ընդունել է գաղտնալսումների փաստը


kit 5ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Քիթ Ալեքսանդըրը հայտարարել է, որ ինտերնետ-օգտատերերի լրտեսումը եւ հեռախոսային խոսակցությունների վերաբերյալ տվյալների հավաքումը հատուկ ծառայություններին օգնել են կանխել տասնյակ հնարավոր ահաբեկչական գրոհներ: Այս մասին Ալեքսանդըրը հայտարարել է՝ ելույթ ունենալով Սենատում կայացած ունկնդրումների ժամանակ: Ալեքսանդըրն ընդգծել է, որ հատուկ ծառայությունները փորձում են լինել ազնիվ եւ պահպանել հավասարակշռությունը մասնավոր կյանքի անձռենմխելիության եւ ազգային անվտանգության հարցերի միջեւ: Ըստ որում նա նշել է, որ ավելի շուտ կգերադասի ենթարկվել հասարակական պարսավանքի, քան թույլ կտա սպառնալիք երկրի անվտանգությանը: Ազգային անվտանգության գործակալության ղեկավարը հրաժարվել է կանխված ահաբեկչական գործողությունների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ներկայացնել՝ վկայակոչելով դրանց գաղտնիությունը: Գեներալ Ալեքսանդըրը խոստացել է, որ հաջորդ շաբաթ գերատեսչությունը կհրապարակի հստակ թվեր: Նա պնդում է, որ հատուկ ծառայություններն այդ ամենը անում են ի շահ շարքային ամերիկացիների, որոնք այժմ քննադատում են գերատեսչությանը: Բացի այդ նա նշում է, որ գերատեսչությունը երբեք չի պահպանել քաղաքացիների վերաբերյալ բոլոր տեղեկությունները: Ավելի վաղ CIA-ի նախկին աշխատակից էդվըրդ Սնոուդենը պատմել էր, որ ամերիկյան հետախուզությանը հասանելի են Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի, PalTalk-ի, AOL-ի, Skype-ի, YouTube-ի եւ Apple-ի օգտատերերի տվյալները:   Read more

13 June 2013

Հրաժարական է տվել Մայքլ Մորելը

hraj 5Հրաժարական է տվել ԱՄՆ CIA-ի պետի տեղակալ Մայքլ Մորելը, նրա փոխարեն նշանակվել է Ավրիլ Հեյնսը, որը նախկինում ԱԱԳ-ում իրավական խորհրդատու է աշխատել: Մորելը CIA-ում աշխատում էր 1980թ.-ից, իսկ տնօրենի տեղակալի պաշտոնում աշխատել է վերջին երեք տարիներին: 2012թ. նոյեմբերից մինչեւ 2013թ. մարտը՝ Դեյվիդ Պետրեըսի հրաժարականից հետո, նա ժամանակավորապես ստանձնել է CIA-ի պետի պարտականությունները: Մորելի հրաժարականի պաշտոնական պատճառները չեն հաղորդվում: Մինչդեռ, նրա պաշտոնանկությունը տեղի է ունեցել հատուկ ծառայությունների կողմից քաղաքացիներին հետեւելու մասին տեղեկատվության հրապարակման սկանդալին զուգահեռ: Մորելը քաղաքացիների մասնավոր կյանքին CIA-ի միջամտության իրավունքի ջատագովներից էր։ Նա ընդգծում էր, որ նման գործողությունները հատուկ ծառայություններին հնարավորություն են տալիս օգտակար տեղեկատվություն ստանալ:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel