ԱՄՆ կոնգրեսականներ Ադըմ Շիֆը եւ Մայքլ Գրիմը, Դեյվիդ Վալադոյի եւ Ֆրենք Փըլոնի հետ Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ: Բանաձեւը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին կոչ է անում քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արդարացի, կառուցողական եւ տեւական հարաբերություններ ստեղծելու ուղղությամբ` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստերի եւ հետեւանքների լիարժեք ճանաչման հիման վրա:
-ԱՄՆ-ը համայն աշխարհում պաշտպանում է մարդու իրավունքներն ու արդարությունը, եւ մեր սրբազան պարտքն է վերջնականապես ճանաչել Հայոց ցեղասպանության անարդարությունները,- հայտարարել է կոնգրեսական Մայքլ Գրիմը: Read more
Ինդիանա նահանգում՝ Ինդիանապըլիս քաղաքից ոչ հեռու, վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս, որը հաշմանդամություն ունեցող երեխաների էր տեղափոխում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան, Զայնսվիլլ քաղաքի մերձակայքում, թիվ 65 արագընթաց մայրուղու վրա: Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ռիչըրդ Մայըրսը հայտարարել է, որ ծանր թրեյլերը, խախտելով երթեւեկության կանոնները, դուրս է եկել ավտոբուսի դիմաց, եւ ավտոբուսի վարորդը, ձգտելով խուսափել բախումից, կորցրել է ղեկավարումը: Արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է: Ավտոբուսի վարորդը` 55-ամյա Օդրի Քիթչըլը նշել է, որ ցանկացել է խուսափել հարվածից եւ շրջադարձ է կատարել, ինչն էլ աղետալի է եղել: Վթարի մեղավորը հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս եկած բեռնատարի վարորդն է, որ ոչ միայն կանգ չի առել, այլեւ մեծ արագությամբ փախուստի է դիմել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, եւ ներկայումս ակտիվորեն որոնում են փախած վարորդին: Վթարի հետեւանքով տուժել են 5 երեխա ու 7 մեծահասակ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Մի քանի տուժած հիվանդանոց է տեղափոխվել,- ասել է Մայըրսը: Ավտոբուսը սահմանափակ հնարավորություններով երեխաներին տարել էր Ինդիանապըլիսի գազանանոց եւ վերադառնում էր Լաֆայետ: Read more
Գլենդեյլ քաղաքում 36-ամյա էդուարդ Նիկոլայանը ցմահ ազատազարկման է դատապարտվել: Նիկոլայանը մեղավոր է ճանաչվել 2006թ-ին Բըրբենք քաղաքի մի բնակչուհու առեւանգելու եւ նրան բռնաբարելու համար: Դատավճռում նշվում է, որ Նիկոլայանն առնվազն 7տարի իրավունք չի ունենա պայմանական վաղաժամկետ ազատվելու խնդրանքով դիմել դատարան: Դեպքը տեղի է ունեցել 2006թ. սեպտեմբերին: Էդուարդը եւ նրա ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, տուժողին հանդիպել էին Բըրբենքի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում: Նույն այդ օրը Բըրբենքի Էլըֆընթ ռեստորանում ընկերները կնոջ բաժակի մեջ թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել եւ գիտակցությունը կորցրել էր: Նա արթնացել էր Գլենդեյլի մոթելներից մեկում՝ ամբողջովին մերկ եւ վնասվածքներով: Ոստիկանները ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը եւ պարզել, որ էդուարդը եւ Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը եւ ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել: Ավելի ուշ DNA վերլուծությունը ցույց էր տվել, որ աղջկան բռնաբարել են: Տղաները ձերբակալվել էին 2009թ-ին, Պետրոսյանը ավելի ուշ ազատ էր արձակվել: Read more
Օրընջ քաունթիի ոստիկանությունը հաստատել է, որ Մաջեսկա քենյընում նախօրեին դիակ է հայտնաբերվել: Դին գտել են սովորական ստուգման ընթացքում, սակայն ոստիկանությունը կասկածներ ունի, որ գտածոն երկու շաբաթ առաջ կորած կնոջ դին կարող է լինել: Առայժմ փորձաքննություն պետք է անցկացվի` պարզելու դիակի սեռը, տարիքը եւ ինքնությունը: Նշենք, որ մայիսի 2-ին անհետացել էր զինվորական վետերան եւ Կալիֆոռնիայի համալսարանի ուսանող, 36-ամյա Մարիբել Ռամոսը: Նրա որոնումները մինչ օրս որեւէ արդյունք չէին տվել: Վեց տարվա ընթացքում առաջին անգամ նա բաց էր թողել սոֆթբոլի խաղը, ինչից հետո ահազանգել էին ոստիկանություն: Read more
Անհայտ անձը մեծ դանակով ներխուժել է Ալհամբրայի ոստիկանական բաժանմունք: Միջադեպը տեղի է ուենցել այսօր առավոտյան, ժամը 7:30-ի սահմաններում, 211 S. First St հասցեում: Լոս Անջելես քաունթիի քննչական բաժնի ներկայացուցիչ Էդ Ուինթըրի փոխանցմամբ, ոստիկանները կրակ են բացել եւ սպանել ներխուժողին: Նրա մահն արձանագրվել է տեղում: Առայժմ հայտնի չեն դեպքի մանրամասները, եւ քանի անգամ են կրակել ներխուժած անձի ուղղությամբ: Ոստիկաններից ոչ ոք միջադեպի հետեւանքով չի տուժել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել` պարզելու հարձակվողի ինքնությունն ու նրա արարքի դրդապատճառները: Հայտնի է միայն որ նա մոտ 30 տարեկան ասիացի տղարմարդ է։ Read more
Գուանտանամո բանտում զանգվածային հացադուլ է: Սննդից հրաժարվել են 166 բանտարկյալներից 100-ը: Ամերիկյան իշխանությունները խոստովանել են, որ բռնի կերակրում են 30 բանտարկյալների: Երեք մարդ տեղափոխվել է բանտի հիվանդանոց, նշել է բանտի պաշտոնական ներկայացուցիչ փոխգնդապետ Սեմյուել Հաուսը:
Նա ընդգծել է, որ հացադուլ հայտարարած բանտարկյալների կյանքին վտանգ չի սպառնում: Հացադուլի պատճառը բանտի անորոշ կարգավիճակն է: Բանտարկյալներն իրենց հետագա ճակատագրի մասին ոչինչ չգիտեն. նրանց չեն դատում, բայց ազատ էլ չեն արձակում: Այս իրավիճակը ձեւավորվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկզբում խոստացել էր փակել Գուանտանամոյի բանտը, սակայն, հետագայում չարեց դա՝ ամերիկյան օրենսդիրների դիմակայության պատճառով: 2005 թ. ամերիկյան այս գաղտնի բանտում միանգամից 142 մարդ էր հացադուլ անում: Read more
ԱՄՆ բանակի սերժանտ Ջան Ռասըլը, որը 2009թ. մայիսին Իրաքում սպանել է իր հինգ համածառայակիցներին, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքի: Նման վճիռ է կայացրել ռազմական տրիբունալը Լյուիս-Մըկըրդ ռազմակայանում: Դեպքը տեղի է ունեցել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում՝ Քեմփ-Լիբըրտի ռազմակայանում, զինծառայողների կլինիկայում: 48-ամյա Ռասըլը եղել է այդ վերականգնողական կենտրոնի հիվանդներից մեկը: 2009թ. մայիսի 11-ին սերժանտի զոհն են դարձել երեք զինվորական եւ բժշկական ծառայության երկու սպա` հետեւակային Չառլզ Սփրինգլին, մայոր Մեթյու Հաուսլին, սերժանտ` Քրիսշչըն Բուենո-Գալդոսին, շարքայիններ Ջեյքըբ Բարթոնին եւ Մայքլ Յեյթս կրտսերին: Ռասըլն իր արարքը մեկնաբանել է զայրույթի անսպասելի բռնկմամբ: Ապրիլին կայացած նիստում Ռասըլը ընդունել էր իր մեղքը, սակայն նշել, թե դեպքի պահին չի վերահսկել իրեն, քանի որ գազազած է եղել: Նա բժիշկներից մեկին մեղադրել էր իրեն ինքնասպանության դրդելու մեջ եւ ցանկացել էր սպանել: Դատարանը նաեւ որոշել է Ռասըլին զրկել զինվորական կոչումից եւ հեռացնել բանակից՝ առանց իրավունքները եւ արտոնությունները պահելու: Read more
ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկի ահաբեկչության մեղադրանքով: 30-ամյա ուզբեկ Ֆազլիդդին Կուրբանովը ձերբակալվել է Այդահո նահանգում` պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեղադրանքով: Նրան նաեւ մեղադրում են հանցավոր դավադրության մեջ` ահաբեկչական կազմակերպության աջակցություն ցուցաբերելու նպատակով: Այսօր նա կանգնել է դատարանի առջեւ եւ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Յութայի դատախազ Դեւիդ Բարլոի խոսքով, Կուրբանովը ձերբակալվել է Բոյզի քաղաքում դեռ մայիսի 15-ին: Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ հետաքննություն է իրականացրել, որի արդյունքում էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Այդահոյում Կուրբանովին մեղադրում են պայթուցիկ սարքեր պահելու եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Արդարադատության նախարարության տվյալներով, նա մտադիր էր աջակցել Ուզբեկստանի իսլամական շարժում կազմակորպությանը: Ծայրահեղական այդ խմբավորումը ստեղծվել է 1996թ., եւ ԱՄՆ-ը` այն ահաբեկչական է որակել: Իսկ Յուտա նահանգում նրան առաջադրվել է պայթուցիկ սարքերի եւ զանգվածային խոցման զենքի պատրաստման տեղեկություններ տարածելու մեջ: Առայժմ հայտնի չէ նրա քաղաքացիությունը, սակայն նշվում է, որ նա ԱՄՆ-ում ապրում էր օրինական հիմունքներով: Նրան տեղափոխել են Այդահոյի Ադա քաունթիի բանտ: Նրա ենթադրյալ հանցակիցների անունները չեն հաղորդվում: Read more
Անհայտ անձինք ուժեղ ներգործությամբ ռիցին թույնով 2 նամակ են ուղարկել ԱՄՆ Վաշինգտըն նահանգի Սփոքան քաղաքի դաշնային դատավորին, ու տեղի փոստային ծառյություն: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Ին Սանդըլո Դիտրիքի խոսքերով՝ վտանգավոր նյութով նամակը հայտնաբերվել է նախօրեին քաղաքի փոստային բաժանմունքում ստուգման ժամանակ: Համաձայն նամականիշի՝ երկու նամակներն էլ ուղարկվել են մայիսի 14-ին: Դիտրիքը հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ու ԱՄՆ փոստային ծառայությունն օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները՝ գտնելու դրանք ուղարկողին: Հետազոտության արդյունքով, որը հրապարակել է փոստային ծառայությունը, ռիցինի պարունակությունը երկու նամակներում լուրջ վտանգ չի ներկայացրել աշխատակիցների առողջության համար: Read more
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրել են էմիգրացիոն բարեփոխումների փոխզիջումային օրինագիծը: Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության,- լրագրողներին հայտնել է Թեքսըսի հանրապետական կոնգրեսական Ջան Քարթըրը՝ հինգշաբթի երեկոյան կողմերի միջեւ երկու ժամ տեւած հանդիպումից հետո: Օրենսդիրները մտադիր են այս շաբաթ եւս մեկ անգամ հանդիպել՝ փաստաթղթի տեքստում վերջնական փոփոխություններ կատարելու համար: Քարթըրի խոսքով՝ ծրագրվում է օրինագիծը ներկայացնել հունիսի առաջին շաբաթը: Կոնգրեսականներն այլ մանրամասներ չեն ներկայացրել: Նախկինում Սենատի հանձնաժողովը հրապարակել էր ներգաղթային բարեփոխման նախագիծը։ Քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալները պետք է սպասեն 13 տարի եւ 2 հազար դոլար վճարեն։ Read more
Powerd by Bloogie