amga.tv

Switch to desktop Register Login

May 2013

30 May 2013

Կրակոցներ Ավանում

avan 5Այսօր, ժամը 1:40-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնից ահազանգ է ստացվել, որ դեմքի եւ ճակատի մասերում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձինք 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանն ու 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանն են: Նրանք հիվանդանոց են տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցից: Դեպքի վայրում հայտնաբերվել է որսորդական հրացանից կրակված 2 պարկուճ, արյան հետքեր եւ արյունոտված սրբիչ: Աբովյան քաղաքից բերման են ենթարկվել 28-ամյա Գեւորգ Հակոբյանն ու 25-ամյա Հովիկ Հակոբյանը: Նրանք նախ հերքել են իրենց կապը, ապա խոստովանել: Հովիկ Հակոբյանը աշխատում է Գոլդեն Գլաս ՍՊԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն, իսկ Գեւորգ Հակոբյանը՝ Գագիկ Ծառուկյանի պատկանող 2 ընկերություններում, որպես գլխավոր հաշվապահ: Հայտնաբերվել են նաեւ նրանց մեքենաները եւ հրացանը: Դեպքի կապակցությամբ քրգործ են հարուցել:   Read more

Հայաստանից մեկնողների թիվն ավելացել է

mek 5Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը: Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով, 2013թ. հունվար-ապրիլ ամիսներին Զվարթնոց միջազգային օդանավակայանը փոխադրել է 423 հազար 313 ուղեւոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 430 հազար 515 ուղեւորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 193 հազար 449 մարդ` 2012 թվականի 645 հազար 632-ի դիմաց, իսկ հունվար-ապրիլին մեկնել է 229,864 մարդ` նախորդ տարվա համեմատ 8,542-ով պակաս: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հունվար- ապրիլին կազմել է 2,523` 2012թ-ի 2,997-ի դիմաց: Նշենք, որ Շիրակ օդանավակայանով էլ այս տարվա հունվար- ապրիլին Հայաստան ժամանածների թիվը կազմել է 7,093, մեկնածներինը` 12 հազար 143 մարդ:   Read more

Ավազամրրիկը ստիպել է փակել մայրուղին

mrrik 5Ավազամրրիկը, որն առաջացել է ուժգին քամու հետեւանքով, ստիպել է իշխանություններին փակել թիվ 14 մայրուղին Լանքյասթըրի Avenue A-ի մերձակայքում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ավազամրրիկի մեջ մի քանի խոշոր վթարներ են արձանագրել: Տեսանելիությունը բավական թույլ եւ մեքենաների համար վտանգավոր է եղել: Կալիֆորնիայի ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ Տատյան Սաքուիլոյի խոսքով, տեսանելիությունը գրեթե զրոյական է եղել: Երեկ, ցերեկը ժամը 4:30-ի սահմաններում որոշում է կայացվել մայրուղին փակելու մասին: Չորս ժամ անց պաշտոնյաները թույլատրել են երթեւեկությունը մայրուղու տվյալ հատվածում:   Read more

Թահանգայում ծնողներին խնդրել են զգոն լինել

tujunga 5Ոստիկանությունը ծնողներին խնդրել է ավելի զգոն լինել Թահանգայի Թշրջանում, երբ անհայտ անձը փորձել է օրը ցերեկով առեւանգել մի աղջկա: Դեպքը տեղի էր ունեցել կիրակի օրը 6600 Olcott Street հասցեում: Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, անձը մոտեցել է 11-ամյա աղջկան Mountain View տարրական դպրոցի մոտ եւ փորձել է ուժով նստացնել մեքենան: Երեխան բղավել է, եւ հանցագործը փախուստի է դիմել: Նա հեռացել է դարչնագույն ամենագնացով: Ոստիկան Սքաթ Քենեդիի խոսքով, կասկածյալը լատինամերիկացի է, 5 ոտնաչափ, 3 դյույմ հասակով, եւ մոտ 40 տարեկան: Իրավապահները ներկայումս որոնում են նրան:  Read more

Liberty Reserve վճարային համակարգը փակվել է

liber 5Նյու Յորքի դատախազությունը մայիսի 28-ին վեց միլիարդ դոլարի լվացման խարդախ սխեմային մասնակից լինելու մեղադրանք է առաջադրել Liberty Reserve վճարային համակարգի ներկայացուցիչներին: Ինչպես հայտնել է Նյու Յորքի դատախազությունը՝ այդ համակարգը ողջ աշխարհում գործող կիբերհանցագործներին թույլ է տվել փոխանցել եւ լվանալ ապօրինի ճանապարհով ստացված գումարները: Իսպանիայում, Կոստա Ռիկայում եւ Նյու Յորքում ձերբակալվել է 5 մարդ, այդ թվում կայքի համահիմնադիրներ Արթուր Բուդովսկին եւ Վլադիմիր Կացը: Բուդովսկին ինքը կալանավորվել է մայիսի 24-ին Իսպանիայում, իսկ Կացին գտել են Բրուքլինում: Համակարգը, որն ապահովում էր հաշիվների տերերի լիակատար անանունություն եւ գործարքների անդառնալիություն, փակվել է իշխանությունների կողմից: 2006թ.-ին Կոստա Ռիկայում հիմնված ֆինանսական ընկերությունը իր սեփական վիրտուալ արժույթի միջոցով անանուն օգտատերերին թույլ էր տալիս փոխանցումներ կատարել աշխարհի ցանկացած կետ: Ծառայությունն ուներ մոտ 1 մլն օգտատեր, որոնցից 200 հազարը՝ ԱՄՆ-ից: Դրա միջոցով տարեկան տեղի էր ունենում մոտ 12 միլիոն փոխանցում, իսկ համակարգի հիմնադրման օրվանից 6 մլրդ դոլար լվացվել է: Ծրագրից հատկապես օգտվել են թմրաբիզնեսով զբաղվողները: Ընկերության հաշիվների վրա կալանք է դրված: Մեղադրող կողմը հայտարարում է, որ Liberty Reserve-ի միջոցով առնվազն 55 միլիոն ապօրինի գործարքավարություն է կատարվել ամբողջ աշխարհումRead more

Դիզնիլենդը տարհանել են

desn 5Էնըհայմում ոստիկանությունը տարհանել է կալիֆոռնիական Դիզնիլենդի այցելուներին: Դա տեղի է ունեցել նրանում ոչ մեծ պայթյունի գրանցվելուց հետո: Արտակարգ դեպքից հետո խուճապահար այցելուները սկսել են այգուց դուրս վազել: Ականատեսները հայտնել են, որ պայթյունի որոտը շատ բարձր է եղել: Տուժածներ չկան: Ենթադրվում է, որ պայթյունը գրանցվել է Դիզնիլենդի աղբամաններից մեկում, տեղական ժամանակով ժամը 17.30-ի մոտ: Պայթել է սառույցով լցված չոր ռումբը: Զգուշավորության նկատառումներից ելնելով՝ որոշվել է տարհանել Դիզնիլենդի այցելուներին, իսկ դեպքի վայր ականազերծողներ են ժամանել: Երկու ժամ անց նրանց թույլատրվել է վերադառնալ: Միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ոչ թե կրակոց՝ ընդգծելով, որ անգամ տարհանման ժամանակ Դիզնիլենդում շարունակել է հնչել երաժշտություն: Ավելի ուշ ձերբակալվել է Դիզինիլենդի 22 ամյա աշխատակիցը Քրիշչըն Բարնսը։  Read more

Ցարնաեւների քրոջը մեղադրում են թմրավաճառքի մեջ

tsar 4Բասթընի ահաբեկիչներ Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւների քրոջը` 24-ամյա Բելա Ցարնաեւային Նյու Ջըրզի նահանգի դատարանը մարիխունայի պահպանման եւ վաճառքի մտադրության մեղադրանք է ներկայացրել։ Նրա ընկեր Ահմադ Խալիլին եւս նույն մեղադրանքներն են ներկայացվել, երկուսն էլ հերքում են մեղադրանքները: Անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանները թմրանյութեր էին հայտնաբերել Ցարնաեւայի Նյու Ջըրզի նահանգի Ֆերվյու քաղաքում գտնվող բնակարանում: Ըստ փաստաբան Մարիո Բլենչի` իր պաշտպանյալը ոչ մի կապ չի ունեցել ահաբեկչության հետ, սակայն դրանից հետո իր հասցեին սպառնալիքներ է սկսել ստանալ: Հիշեցնենք, որ Ջոհար Ցարնաեւի ծանոթները պնդում էին, որ նրա եկամտի աղբյուրը եղել է մարիխուանայի վաճառքը:  Read more

Չինացի հաքըրները կարեւոր նյութեր են գողացել

china 4Չինացի հաքըրները մի քանի կիբերհարձակումների արդյունքում ԱՄՆ-ից գողացել են պաշտպանական համակարգերի նախագծերը, որոնք կազմում են ամերիկյան հակահրթիռային պաշտպանության հիմքը: Այդ մասին ասվում է պաշտպանության նախարարության գիտական խորհրդի զեկույցում: Գողացված բոլոր տվյալները կարող են օգտագործվել Չինաստանի կողմից ռազմական նշանակության սեփական համակարգերի մշակման համար: Reuters-ի փոխանցմամբ, հաքըրները ստացել են ժամանակակից ռազմական ինքնաթիռների, նավերի եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերի գծագրերը: Հաքըրային հարձակումների ետեւում կանգնած են Շանհայում տեղակայված Comment Crew խմբավորման հաքըրները: Առեւանգվել են տվյալներ նորագույն F-35 եւ F-18 ինքնաթիռների, Patriot հրթիռների, հակահրթիռային համալիրների եւ այլ սպառազինությունների մասին:   Read more

Բիլլ Գեյթսը կողմ է հարկման խստացմանը


geeee 5Microsoft
կորպորացիայի հիմնադիր եւ աշխարհի ամենահարուստ մարդ Բիլ Գեյթսը հանդես է եկել հաջակցություն անդրազգային կորպորացիաներից հարկերի վճարման վերահսկման ուժեղացման: Bloomberg-ի փոխանցմամբ, մասնավորապես, Գեյթսը կոչ է արել մանրակրկիտ ստուգել ընկերությունների ու ֆիզիկական անձանց հարկման սխեմաները: Վերջին շրջանում նվազեցված վճարումների մեջ մեղադրվում են բազում ընկերություններ: Դրանց թվում են Google-ը, Apple-ը, Hewlett-Packard-ը: Ավելի վաղ հենց նույն Microsoft-ին կասկածել են բանագողության եւ օֆշորային գործարքների մեջ: Read more

28 May 2013

Կուբայում ավարտել են հայ գործարարի դատավարությունը

CUBA 5Կուբայում ավարտվել է կանադահայ գործարարի նկատմամբ դատաքննությունը, սակայն դատավճռի մասին ոչինչ չի հաղորդվում: Նրանք մեղադրվում էին կուբացի պաշտոնյաներին կաշառելու մեջ: Reuters-ի փոխանցմամբ, ակնկալվում էր, որ կանադահայ ձեռնարկատեր, Tri-Star Caribbean արտահանման ընկերության ղեկավար Սարգիս Յակուբյանը իրեն մեղավոր կճանաչի` ավելի մեղմ դատավճռի ակնկալիքով: Հինգ դատավորներն իրենց դատավճիռը պետք է հրապարակեն 10 օրվա ընթացքում: Նշվել էր, որ 53-ամյա Յակուբյանին մինչեւ 12 տարի ազատազրկում է սպառնում կաշառելու, հարկերի վճարումից խուսափելու եւ երկրի տնտեսությանը վնաս հասցնելու համար: Նրա գործընկերը, Լիբանանի քաղաքացի Գրիգոր Բայասալյանը դատարանում համապատասխանող է եղել: Կուբայում Կանադայի դեսպանը ներկա է գտնվել դատարանում, սակայն լրագրողներին ոչինչ չի հայտնել: Լրագրողներին թույլ չեն տվել նաեւ լուսաբանել դատաքննությունը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version