A+ A A-

18 May 2013

ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկ ահաբեկչի

fazid 7ԱՄՆ-ում ձերբակալել են ուզբեկի ահաբեկչության մեղադրանքով: 30-ամյա ուզբեկ Ֆազլիդդին Կուրբանովը ձերբակալվել է Այդահո նահանգում` պայթուցիկ սարքերի ապօրինի պահման մեղադրանքով: Նրան նաեւ մեղադրում են հանցավոր դավադրության մեջ` ահաբեկչական կազմակերպության աջակցություն ցուցաբերելու նպատակովԱյսօր նա կանգնել է դատարանի առջեւ եւ նրան պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել: Յութայի դատախազ Դեւիդ Բարլոի խոսքով, Կուրբանովը ձերբակալվել է Բոյզի քաղաքում դեռ մայիսի 15-ին: Հետաքննությունների դաշնային բյուրոն հատուկ հետաքննություն է իրականացրել, որի արդյունքում էլ նրան մեղադրանք է առաջադրվել: Այդահոյում Կուրբանովին մեղադրում են պայթուցիկ սարքեր պահելու եւ ահաբեկիչներին աջակցելու մեջ: Արդարադատության նախարարության տվյալներով, նա մտադիր էր աջակցել Ուզբեկստանի իսլամական շարժում կազմակորպությանը: Ծայրահեղական այդ խմբավորումը ստեղծվել է 1996թ., եւ ԱՄՆ-ը` այն ահաբեկչական է որակել: Իսկ Յուտա նահանգում նրան առաջադրվել է պայթուցիկ սարքերի եւ զանգվածային խոցման զենքի պատրաստման տեղեկություններ տարածելու մեջ: Առայժմ հայտնի չէ նրա քաղաքացիությունը, սակայն նշվում է, որ նա ԱՄՆ-ում ապրում էր օրինական հիմունքներով: Նրան տեղափոխել են Այդահոյի Ադա քաունթիի բանտ: Նրա ենթադրյալ հանցակիցների անունները չեն հաղորդվումRead more

Ռիցինով նոր նամակներ

ricin 5Անհայտ անձինք ուժեղ ներգործությամբ ռիցին թույնով 2 նամակ են ուղարկել ԱՄՆ Վաշինգտըն նահանգի Սփոքան քաղաքի դաշնային դատավորին, ու տեղի փոստային ծառյություն: Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Ին Սանդըլո Դիտրիքի խոսքերով՝ վտանգավոր նյութով նամակը հայտնաբերվել է նախօրեին քաղաքի փոստային բաժանմունքում ստուգման ժամանակ: Համաձայն նամականիշի՝ երկու նամակներն էլ ուղարկվել են մայիսի 14-ին: Դիտրիքը հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները ու ԱՄՆ փոստային ծառայությունն օգտագործում են իրենց բոլոր հնարավորությունները՝ գտնելու դրանք ուղարկողին: Հետազոտության արդյունքով, որը հրապարակել է փոստային ծառայությունը, ռիցինի պարունակությունը երկու նամակներում լուրջ վտանգ չի ներկայացրել աշխատակիցների առողջության համար:   Read more

Ներգաղթի բարեփոխումը համաձայնեցվել է

ner 7ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնեցրել են էմիգրացիոն բարեփոխումների փոխզիջումային օրինագիծը: Մենք հասել ենք սկզբունքային համաձայնության,- լրագրողներին հայտնել է Թեքսըսի հանրապետական կոնգրեսական Ջան Քարթըրը՝ հինգշաբթի երեկոյան կողմերի միջեւ երկու ժամ տեւած հանդիպումից հետո: Օրենսդիրները մտադիր են այս շաբաթ եւս մեկ անգամ հանդիպել՝ փաստաթղթի տեքստում վերջնական փոփոխություններ կատարելու համար: Քարթըրի խոսքով՝ ծրագրվում է օրինագիծը ներկայացնել հունիսի առաջին շաբաթը: Կոնգրեսականներն այլ մանրամասներ չեն ներկայացրել: Նախկինում Սենատի հանձնաժողովը հրապարակել էր ներգաղթային բարեփոխման նախագիծը։ Քաղաքացիություն ստանալու համար ներգաղթյալները պետք է սպասեն 13 տարի եւ 2 հազար դոլար վճարեն։   Read more

Ներկայացուցիչների պալատն ընդդեմ Obamacare-ի

obamac 8Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը դեմ է քվեարկել դեռ նախագահական առաջին ժամկետի ընթացքում Բարաք Օբամայի առաջարկած առողջապահական բարեփոխմանը: Դեմ են քվեարկել 299 կոնգրեսականներ, ոչ մի հանրապետական չի աջակցել Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունը: Սա առողջապահական բարեփոխումները մերժելու Կոնգրեսի արդեն 37-րդ փորձն է: ԱՄՆ-ի նախագահի կողմնակիցները հանրապետականների ջանքերն անվանում են ժամանակի զուր կորուստ: Այդ քայլը զուտ ձեւական բնույթ է կրում: Սենատը, որտեղ մեծամասամբ դեմոկրատներ են, չի պատրաստվում քվեարկություն անցկացնել, իսկ հանրապետականների կողմից Obamacare անվանումը ստացած բարեփոխումն ամեն դեպքում շարունակվելու է: Հիշեցնենք, որ առողջապահական բարեփոխումը Օբամայի 2008թ. նախընտրական ծրագրի գլխավոր կետն էր: Սակայն հենց սկզբից էլ հանրապետականները վիճարկում էին բարեփոխման տարբեր դրույթները: ԱՄՆ-ի դատական գերագույն մարմինը բարեփոխումն օրինական էր ճանաչել:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel