amga.tv

Switch to desktop Register Login

18 April 2013

Բոսթոնի ահաբեկչության երրորդ զոհի ինքնությունը

boss 4Պարզվել է Բասթընի մարաթոնի ընթացքում իրականացված ահաբեկչության բոլոր զոհերի ինքնությունը: Պայթյունի հետեւանքով զոհվել են Բասթընի 8-ամյա բնակիչ Մարտըն Ռիչըրդը, 29-ամյա Քրիսթլ Քեմփբըլը Մեդֆորդից եւ Բասթընի համալսարանի ուսանողուհի Լի Լինգզին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Չինաստանի քաղաքացի է, եւ անունը չէր հաղորդվում հարազատների խնդրանքով: Տուժածների թիվը հասել է 183 մարդու: Նրանցից 17-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Առնվազն քառասուն մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, շատերին վերջույթների հեռացման վիրահատություն են արելԲասթընի ոստիկանությունը հերքել է տարածված լուրերն այն մասին, թե ձերբակալվել է Բասթընի մարաթոնյան վազքուղու մոտ ահաբեկչություն իրականացրած անձը: Ահաբեկչության կասկածանքով ձերբակալվել էր Սաուդյան Արաբիայի 20-ամյա մի քաղաքացի, ում հետո ազատ են արձակել: Ոստիկանության փոխանցմամբ, Բասթընում պայթած ինքնաշեն ռումբերը պատարստված են եղել Pressure cooker կաթսաներից եւ դրանց մեջ վառոդ  է լցվել, իսկ որպես խոցող տարրեր օգտագործվել են տարբեր մետաղական առարկաներ, մեխեր: Այս պահի դրությամբ ծայրահեղական որեւէ խմբավորում չի ստանձնել պատասխանատվությունը: Հայտնի չեն նաեւ դրդապատճառները: Ապրիլի 18-ին Բասթընի մայր տաճարում կայանալու է պատարագ, որին կմասնակցի նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հիշեցնենք, որ առաջին պայթյունը եղել է ապրիլի 15-ին, տեղական ժամանակով ժամը 14:45-ին: 12 վայրկյան անց առաջին պայթյունից 170 մետր հեռավորության վրա պայթել է երկրորդ ռումբըRead more

Նյու Յորքում բռնել են ռուսական մաֆիայի պարագլուխներին

maaaf 7Նյու Յորքի իշխանությունները բացահայտել են միջազգային կազմակերպված հանցագործ խմբավորման գործունեությունը, որը զբաղվում էր փողերի լվացմամբ` անօրինական խաղային բիզնես կազմակերպելու ճանապարհով: Ձերբակալություններ տեղի են ունեցել Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում եւ ԱՄՆ այլ քաղաքներում: Ընդհանուր առմամբ, մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբավորման 34 անդամների: Քննիչները դեռ չեն բացահայտել բոլորի անունները: Հայտնի է, որ նրանցից մեկը եղել է ռուս գործարար Ալիմջան Տոխտախունովը, ով հայտնի է Տայվանչիկ մականունով: Քննության տվյալներով` Տայվանչիկի ապօրինի հաստատությունների ցանցի հաճախորդներ են եղել հոլիվուդյան դերասաններ, սպորտսմեններ, Ուոլ Սթրիթից առեւտրականներ, հայտնի միլիոնատերեր եւ միլիարդատերեր: Հանցագործ սխեմայով ստացված փողերը լվացվել են կեղծ ընկերությունների եւ Կիպրոսի հաշվեհամարների օգնությամբ: Այդ սխեմայով Տայվանչիկին հաջողվել է միայն 2011 թվականի երկու ամիսների ընթացքում ստանալ 20 միլիոն դոլար անօրինական եկամուտ: Նան սպառնում է 90 տարվա ազատազրկում: Լոս Անջելեսում ձերբակալվածների մեջ է նաեւ սիրիացի միլիարդատեր Հիլլել Նահնադը:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version