A+ A A-

March 2013

15 March 2013

Հինգ փոխպատվաստված օրգաններով կինը մայրացել է

babayy 5Ֆլորիդա նահանգում իսկական հրաշք է տեղի ունեցել: Որովայնային հատվածի գրեթե բոլոր օրգանների փոխպատվաստման ենթարկված կինը կարողացել է մայր դառնալ: Կին-լեգենդը Ֆաթիմա ալ Անսարին է՝ Քաթարի բնակչուհին: Երկու շաբաթ առաջ Մայամիի ծննդատանը նա առողջ եւ գեղեցիկ աղջիկ է լույս աշխարհ բերել, սա աշխարհում հինգ փոխպատվաստված օրգանով կնոջ մայրանալու առաջին դեպքն է: Բժիշկներն ասում են, որ կինը եւս մեկ երեխա կարող է ունենալ

-Մենք ընդգրկուն բժշկական գրականություն ենք նայել, եւ, ըստ մեր տվյալների՝ աշխարհում առաջին անգամ է, որ երեխա է ծննդաբերել հինգ փոխպատվաստված օրգաններով կինը,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հիվանդանոցի ներկայացուցիչը: Երբ ալ Անսարին 19 տարեկան էր, նրա մոտ թրոմբ էր հայտնաբերվել աղիքային զարկերակում: 2007 թվականին նրան վիրահատել էին Մայամիի հիվանդանոցներից մեկում, ինչի շնորհիվ նա ստացել էր դոնորական լյարդ, ենթաստամոքսային գեղձ, ստամոքս, բարակ եւ հաստ աղիներՕրգանների փոխպատվաստման բազմաթիվ վիրահատություններին նա ենթարկվել էր 2007թ.: 19 տարեկանում հայտնաբերված զարկերակի տրոմբի պատճառով փոխպատվաստել էին նրա լյարդը, ենթաստամոքսային գեղձը, ստամոքսը, բարակ եւ հաստ աղիքները: Այնուամենայնիվ, 2012թ. նա հղիացել էր: Հղիության ընթացքում որոշ բարդություններ էին ծագել, սակայն հիմա երջանիկ կինը յոթերորդ երկնքում է: Բժիշկները համոզված են, որ ալ Անսարին որն այժմ 26 տարեկան է, կարող է ծննդաբերել էլի մի քանի անգամ: Read more

Թմրանյութը թաքցրել են պաղպաղակի մեքենայում

iccce 5Թեքսըսում քաղցրավենիք վաճառող երիտասարդներին մեղադրել են մարիխուանա պահելու մեջ: Ոստիկանները թմրանյութը հայտնաբերել են պաղպաղակի ավտոմեքենայում: Էլ-Պասո շրջանի շերիֆի ներկայացուցիչը նշել է, որ իրավապահների ուշադրությունը գրավել է մանուշակագույն բեռնատարը: Ոստիկանները հետեւել են մեքենային եւ վարորդից պահանջել են կանգնեցնել այն: Այն պահին, երբ բեռնատարը կայանել է, ներսում գտնվող տղամարդկանցից մեկը դուրս է եկել եւ փորձել է թաքնվել իրավապահներից: Սպաներին որոշ ժամանակ անց հաջողվել է ձերբակալել նրան: Ավտոմեքենայում գտնվել է 19-ամյա Էլիյա Սանչեսը: Խուզարկության ընթացքում նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի երկու կոնտեյներ: Երկրորդ ձերբակալվածին՝ 29-ամյա Էնթընի Արելանոյին, նախկինում՝ 2006 թ. ձերբակալել են մարիխուանա պահելու համար: Երկու տղամարդկանց արդեն ներկայացվել է մեղադրանք: 

Read more

Լոս Անջելեսում հային դատում են սպանության համար

marda 5Լոս Անջելեսի դատարանում այս շաբաթ քննվում է 51-ամյա հայի գործը, ում մեղադրում են  Գլենդելի 20-ամյա բնակչի սպանության մեջ։ Երիտասարդն սպանվել է 2005 թվականին՝  իր տան  կողոպուտի  ժամանակ։ Լոս Անջելեսի շրջանի Գլխավոր դատարանի ատենակալները հաստատել են, որ Վրեժ Զադուրյանը, ով արդեն  բանտ է նստել  մեկ այլ հանցագործության համար, մեղավոր է 2005թ. նոյեմբերի 1-ին Քրիստոֆեր Շահնազարիին Գլենդելի իր տանն սպանելու եւ կողոպտելու մեջ։ Շահնազարիի տուն ներխուժած գողերը կապել են նրա մորը եւ ծեծի ենթարկել։ Այդ ժամանակ տուն վերադարձած Քրիստոֆեր Շահնազարին փորձել է բացատրել չարագործներին, որ իր ընտանիքը գումար չունի։ Նրան դաժանաբար ծեծել են, ապա Զադուրյանը ճակատագրական կրակոց է արձակել Քրիստոֆեր Շահնազարիի կրծքին։ Այդ ընթացքում մորը հաջողվել է փախչել։ Ոստիկանությունը սկզբում ձերբակալել է Էդմոնդ Հովասափյանին, երբ Քրիստոֆեր Շահնազարիի մայրն ասել է, որ նա նման է հանցագործներից մեկին։ Սակայն խուզարկուները հավաքել են DNA-ի օրինակներն ու պարզել, որ Հովասափյանը չի կատարել այդ հանցագործությունը այդ ընթացքում նա բանտում է գտնվել շուրջ 8 ամիս, եւ նրա վրայից հանվել է մեղադրանքը։ Հովասափյանը դատի է տվել  Գլենդելի երկու ոստիկանին եւ քաղաքին՝  պահանջելով իրեն վճարել 1,31 մլն դոլար իր քաղաքացիական իրավունքները խախտելու համար եւ շահել դատը։ 2008թ. խուզարկուները Հովասափյանին կալանավորելու ընթացքում հարցաքննել ու ձերբակալել են նահանգի բանտում գտնվող Զադուրյանին։ Նրան ձերբակալել են, երբ պարզվել է, որ կապ ունի Քրիստոֆեր Շահնազարիի մահվան հետ։ Պատահարին մասնակից մյուս տղամարդիկ չեն բռնվել։ Read more

Ամերիկացին ջարդել է 700 հազար դոլար արժողությամբ 18 մեքենա

accid 6 Վարորդի կողմից չկառավարվող մեքենան էստակադայից ընկել է դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա, ինչի հետեւանքով վնասվել է Hyundai ապրանքանիշի 18 նոր մեքենա: Կայանատեղիում են եղել են վաճառքի հանված մեքենաները: Դեպքը տեղի է ունեցել Թեքսըս նահանգի Օսթըն քաղաքում՝ գիշերը: Մայրուղով ընթացող մեքենայի վարորդը կորցրել է մեքենայի ղեկավարումը, ինչից հետո այն ընկել է ուղիղ South Point դիլերական կենտրոնի կայանատեղիի վրա՝ դառնալով լոկալ ավտոմոբիլային արմըգեդընի պատճառ: Դիլերական կենտրոնի աշխատակիցը վնասը գնահատել է 700 հազար դոլար: Նման թանկարժեք ավերածության հեղինակը ներկայում հետախուզման մեջ է: Վարորդի բախտը բերել է՝ նա կարողացել է ինքնուրույն դուրս գալ վնասված մեքենայից ու դեպքի վայրից հեռանալ: Read more

Կաթոլիկ եկեղեցին տաս միլիոն դոլար փոխհատուցում կվճարի

mah 5Հռոմի կաթոլիկ եկեղեցու Լոս Անջելեսի արքեպիսկոպոսի շահերը ներկայացնող փաստաբանը հաստատել է, որ եկեղեցին գրեթե 10 մլն դոլար փոխհատուցում կվճարի կաթոլիկ եկեղեցու կողմից գործադրված սեռական բռնության հետեւանքով տուժածներին: Մոլագար քահանային իր պաշտպանության տակ էր վերցրել կարդինալ Մըհոնին: Պատմությունը, որի մեջ խառնված էր նախկին հոգեւորական Մայքլ Բեյքըրը, շարունակվում է 1990-ի վերջից, երբ նրա դեմ մեղադրանք ներկայացվեց մանկապղծության համար: Վերջերս հրապարակված փաստաթղթերից պարզ է դառնում, որ Բեյքըրն ինքը խոստովանել էր իր մեղքը Լոս Անջելեսի արքեպիսկոպոս Ռոջեր Մըհոնիին, ով որոշել էր հարցը չբարձրաձայնել եւ նրան տեղափոխել էր այլ եպիսկոպոսարան, ուր նա շարունակել էր իր մեղսագործությունները: Մոտ ժամանակներս դատարանը կքննի Բեյքըրի դեմ ներկայացվող 2 մեղադրանքները անչափահասների բռնաբարության գործով: Դատարանն արդեն հայտարարել է, որ ենթադրվող զոհերը իրավասու են հոգեւորականից ավելի մեծ չափով գումար պահանջել: Դեպքը բացահայտելուց հետո 77-ամյա կարդինալ Ռոջեր Մըհոնին դրել էր թեմի առաջնորդի լիազորությունները, սակայն օրեր առաջ գնացել էր Վատիկան` պապի ընտրությանը: Ամերիկյան կաթոլիկները դիմել էին Վատիկանին` զրկելու Մահոնիին ընտրության իրավունքից, սակայն նրանց խնդրանքը մերժվել էր:  Read more

Սերիական սպանություններ Պոմոնայում

span 6Ոստիկանությունը հետաքննում է վերջին մեկ շաբաթում Պոմոնայում տեղի ունեցած 4 սպանությունների շարքը: Սպանությունները սկսվել են մարտի 7-ին, երբ Քելլի Բուրանը սպանվել է անցնող մեքենայից West 9th Street-ում: Շաբաթ օրը Ջոզեֆ Քուկը սպանվել էր 2200 Carlton Avenue հասցեում, իր տան մոտ, կրկին անհայտ անձի կողմից: Երկուշաբթի երեկոյան ոստիկանությունը ահզանգ էր ստացել 700 North Gordon Street հասցեից, 20-ամյա Քրիսթըֆըր Քոնթինոլային գնդակահարելու վերաբերյալ, իսկ երեկ գիշերը 18-ամյա Մայքլ Կաստիլլոյին սպանված էին գտել բնակարանում: Ոստիկանությունը առայժմ չի հայտնում` արդյոք սպանությունները կապակցված են, բայց հայտնի է, որ սպանվածները ավազակախմբերի անդամներ են:   Read more

Չորս հրշեջներ վիրավորվել են վթարի հետեւանքով

fire 4Առնվազն 4 հրշեջներ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, երբ նրանց հրշեջ մեքենան բախվել է ծառին: Վթարը տեղի է ունեցել երեկ ուշ երեկոյան, ժամը 7:05-ի սահմաններում, Crescent Avenue-ի եւ Los Altos Drive-ի խաչմերուկում: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, թիվ 61 հրշեջ մեքենան, որ տեղակայվում է Բուենա-պարկում, մեկնում էր ահազանգի վայր, երբ տեղի է ունեցել վթարը: Վարորդը չի կարողացել կառավարել մեքենան եւ այն մեծ արագությամբ բախվել է ծառին: Չորս հրշեջների, որոնց ինքնությունը չի հաղորդվում, տեղափոխվել են հիվանդանոց, բժիշկների գնահատմամբ, նրանք աննշան վնասվածքներ են ստացել եւ կյանքին ոչինչ չի սպառնում: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: Read more

14 March 2013

Google-ին տուգանել են

googl 4Google ընկերությունն ընդունել է, որ Street View նախագծի իրականացման շրջանակներում իր աշխատակիցները ներխուժել են օգտատերերի անձնական կյանք: Հայտնի է դարձել, որ 2008-2010թթ. ընթացքում քաղաքային փողոցների եւ ամբողջ աշխարհում ճանապարհների նկարահանման ընթացքում Google-ի սարքավորումներն ավտոմատ կերպով ներբեռնել են համակարգչի տերերի վերաբերյալ անձնական տեղեկություններ՝ մասնավորապես գաղտնաբառեր, էլեկտրոնային նամակներ, որոնց Wi-Fi ցանցը պաշտպանված չի եղել։ Ամերիկացիների անձնական կյանք ներխուժելու հարցով Google-ի դեմ դատական հայց է ներկայացրել ԱՄՆ-ի 38 նահանգ։ Այժմը ընկերությունը պարտավոր է 7 մլն դոլարի չափով տուգանք վճարել։   Read more

Հռոմի նոր պապը


poppe 5Նշենք, որ այսօր 115 կարդինալները երրորդ փորձից կարողացել են ընտրել նոր պապին: Սիքստինյան կապելլայի վրա սպիտակ ծուխ է բարձրացել, իսկ կարդինալ Ժան-Լուի Տորանը Սուրբ Պետրոս եկեղեցու պատշգամբից հայտարարել է՝ Habemus papam՝ -Մենք Պապ ունենք: Նոր պապ է դարձել Բուենոս-Այրեսի եպիսկոպոս, արգենտինացի Խորխե Մարիո Բերգոլիոն, ով պապական աթոռ է բարձրացել Ֆրանցիսկ 1-ին անունով:   Read more

Ակտիվիստները մերկացել են Վատիկանում

femmm 4Ուկրաինական FEMEN շարժման ակտիվիստուհիները երեկ ներխուժել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակ եւ կազմակերպել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հռոմի նոր պապի մեկնարկած ընտրությունների: Կարդինալների ժողովի սկսվելուց հետո FEMEN-ի աղջիկներից մեկը մերկացրել է կուրծքը, սակայն րոպեներ անց նրան ձերբակալել է ոստիկանությունը: Ապա հրապարակի եզրում մերկացել է երկրորդ աղջիկը եւ սկսել է կարգախոսներ հնչեցնել, սակայն նա նույնպես ձերբակալվել է: FEMEN-ի ակտիվիստուհիների մարմիններից մեկի վրա գրված է եղել -Ոչ պեդոֆիլներին, իսկ մյուսի վրա՝ -Ոչ պատերազմին: Սա FEMEN-ի երկրորդ ակցիան էր Վատիկանում:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel