amga.tv

Switch to desktop Register Login

February 2013

26 February 2013

Ձյան փոթորկի պատճառով երկու մարդ է մահացել

sevo 5ԱՄՆ-ը փետրվարի 25-ին պատուհասել է ձյան փոթորիկը, դրա հետեւանքով զոհվել է 2 մարդ: Նրանցից մեկը կորցրել է կառավարումը Կանզըսի ձյունապատ ճանապարհին, իսկ մյուսը մահացել է իր սեփական տան տանիքի փլուզման հետեւանքով՝ Օկլահոմայի հյուսիսում: Ներկայում փակ են Օկլահոմա տանող ճանապարհները: թեքսըս եւ Կանզըս նահանգներ տանող ճանապարհները անցած շաբաթվանից մասամբ փակ են: Տարածաշրջանում չեղյալ են հայտարարվել մի շարք ավիաչվերթներ: Ձյան առատ տեղումներին չեն դիմանում Օկլահոմայի տների տանիքները: Երեկ ձյան փոթորիկը լքել է Թեքսըսի տարածքն ու տեղափոխվել Կանզըս Սիթի: Համաձայն պետական հիդրոօդերեւութաբանական ծառայության՝ Թեքսըսի Ամարիյո քաղաքի մոտ տեղացել է շուրջ 43 սմ ձյուն: Ուժեղ քամու հետեւանքով փակ են Ամարիոյի ու Լաբոկայի օդանավակայանները: Read more

26 February 2013

Սեկվեստրի դեպքում ԱՄՆ-ը չի կարողանա պաշտպանվել ահաբեկչությունից

napo 5Բյուջեի սեկվեստրը բացասաբար կանդրադառնա ահաբեկչական հարձակումներից ԱՄՆ-ի պաշտպանվածության վրա՝ կարծում է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջանեթ Նապոլիտանոն: Բյուջեի ավտոմատ սեկվեստրը նախատեսում է 1.2 տրիլիոն դոլարով ծախսերի կրճատում՝ հավասարապես բաժանված ռազմական եւ քաղաքացիական ոլորտների միջեւ: Այն կսկսվի մարտի սկզբին, եթե ԱՄՆ վարչակազմն ու Կոնգրեսը պայմանավորվածություն ձեռք չբերեն բյուջեի դեֆիցիտի կրճատման միջոցառումների շուրջ: -Ես չեմ կարծում, թե մենք կարող ենք ապահովել անվտանգության այդպիսի մակարդակ ողջ երկրով մեկ: Ինչ վերաբեում է ներքին անվտանգության, արդարադատության եւ պաշտպանության նախարարություններին, սեկվեստրը ուղղակի կազդի խնդիրները լուծելու մեր ընդունակությունների վրա, այդ թվում ներքին եւ արտաքին սպառնալիքներից պաշտպանվելու առումով,- ասել է Նապոլիտանոն: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել էր, որ սեկվեստրի դեպքում կկրճատվեն ավելի քան 800 հազար քաղաքացիական ծառայողներ եւ պայմանագրային աշխատողներ, հետ կկանչվեն ավիակիրներն ու մարտական նավերի մեծ մասը: Տրանսպորտի նախարարությունը իր հերթին Կոնգրեսին նախազգուշացրել է, որ սեկվեստրի դեպքում ավիահաղորդակցությունը կարվի զգալի ձգձգումներով:   Read more

26 February 2013

Բժշկական մարիխուանայի մասին օրենքի նախագիծը

 

morej 5Մարիխուանան բժշկական նպատակներով օրինական կերպով օգտագործելու օրենքի նախագիծը երկուշաբթի ներկայացվել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին: Օրինագիծը կոչված է վերացնելու նահանգների եւ Սահմանադրության միջեւ եղած հակասությունները 19 նահանգներում դրա կիրառումը թույլատրված է, իսկ Սահմանադրությունը կտրականապես արգելում է թմրանյութի գործածումը

Օրենքի նախագծի համահեղինակներն են 13 կոնգրեսականներ: Փաստաթղթին կողմ են 150 փորձագետներ, բժիշկներ եւ խորհրդարանականներ՝ ամբողջ երկրիցRead more

26 February 2013

Օբաման Կոնգրեսին կոչ է արել խուսափել բյուջեի կրճատումից

ObamaGunControlVatican ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի հանրապետականներին եւ դեմոկրատներին կոչ է արել խուսափել պետական բյուջեի կրճատումից:Եթե երկու կողմերը փոխզիջումների գնան, կրճատումից հնարավոր կլինի խուսափել,- նշել է նախագահը նահանգապետերին ուղղված ելույթում: Խոսելով բյուջեի պակասեցման մասին՝ Օբաման նկատել է, որ նույնիսկ դրա հնարավորության մասին մտածելը շուկայում անվստահության մթնոլորտ է ստեղծում, որը արդեն այս պահին ազդում է երկրի տնտեսության վրա: Իսկ եթե կրճատումն ամեն դեպքում տեղի ունենա, ապա դրա ազդեցությունը տնտեսության վրա շատ խոր եւ լուրջ կլինի,- եզրափակել է Օբաման: Եթե հանրապետականները եւ դեմոկրատները չկարողանան փոխհամաձայնության գալ, ապա մարտի մեկից ավտոմատ կերպով ուժի մեջ կմտնի 85 միլիարդ դոլարի տնտեսման ծրագիրը: Read more

26 February 2013

Ադամ Շիֆը շնորհավորել է Արցախի ժողովրդին

Picture 3Ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադըմ Շիֆը Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: -Արցախի կայացման ճանապարհը դյուրին չի եղել, եւ Ձեր եւ Արցախի ժողովրդի շնորհիվ է, որ անցյալի փորձությունները չկոտրեցին ձեր կամքն ու վճռականությունը: Սումգայիթի ողբերգությունը եւ բռնությունները, որ իրականացվեցին ադրբեջանական այլ քաղաքներում 25 տարի առաջ, ապացուցեցին ինքնիշխան ժողովրդավարություն կառուցելու միջոցով իր ժողովրդի ինքնությունը պահպանելու Լեռնային Ղարաբաղի ընտրության արդարացիությունը,- գրել է Շիֆը: Նա նշել է, թե կանգնած է արցախցի ժողովրդի կողքին՝ Արցախի միջազգային ճանաչման եւ ժողովրդավարական համակարգն ամրապնդելու ճանապարհին: Նշենք, որ օրեր առաջ Արցախյան շարժման 25-ամյա տարեդարձի կապակցությամբ Բակո Սահակյանին շնորհավորական ուղերձ էր հղել ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փըլոնը:  Read more

21 February 2013

Բողոքի ցույց Լոս Անջելոսում ընդդեմ ընտրակեղծիքների

serjj 5Այսօր փետրվարի 21-ին երեկոյան 6:30 ին Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսության շենքի առջև տեղի ունեցվ բողոքի ցույց ընդդեմ փետրվարի 18-ին ՀՀ նախագահի ընտրություններում տեղի ունեցած զանգվածային ընտրակեղծիքների, որոնք խեղել են ընտրության արդյունքները: Քանի դեռ ընտրակեղծիքների հետևանքները վերացված չեն և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական թվերը վստահություն չեն ներշնչում, անընդունելի է Սերժ Սարգսյանին վերընտրված նախագահ համարելը: Ամերիկահայերը պահանջում ենք պատժել բոլոր ընտրակեղծարարներին, ինչպես նաև կոչ են արել Սփյուռքում գործող բոլոր կազմակերպություններին ու հաստատություններին զերծ մնալ Սերժ Սարգսյանին հաղթանակի կապակցությամբ վաղաժամ շնորհավորելուց:   Read more

21 February 2013

Պայթյուն Քանզըսում 1 զոհ, 16 վիրավոր

firrr 4Միզուրի նահանգի Քանզըս Սիթի քաղաքի նորաձեւ ոճային թաղամասում գազի պայթյունից, ապա հրդեհից, վերջին տվյալներով 1մարդ մահացել է, տուժել է 16 մարդ: Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց, 5-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախապես շրջանառվում էր, թե Բացի Country Club Plaza-ում JJ`s -ի մոտ գազատարի վթարի պատճառը եղել է այն, որ մեքենան հարվածել է գազատար խողովակին: Սակայն Missouri Gas Energy գազային ընկերությունը պայթյունի մեղավոր է ճանաչել աշխատակիցներին: MGE տվյալներով՝ աշխատակիցները ստորգետնյա աշխատանքների ժամանակ վնասել են գազատարը: Դրա հետ մեկտեղ, հայտարարության մեջ ընգծվում է, որ պատահարի հետաքննությունը շարունակվում է: Ընկերության մասնագետները ներկա պահին դադարեցրել են գազի արտահոսքը: Միջադեպի հետեւանքով հզոր պայթյուն է տեղի ունեցել, բռնկվել են հարեւան տները: Դեպքի վայր են ժամանել հրշեջների տասնյակ մարտական հաշվարկներ, սակայն հրդեհը երկար ժամանակ հնարավոր չի եղել մարել: Ակումբի շենքը, որտեղ գտնվում է ռեստորանը, մոխրացել է: Հրդեհը տարածվել է հարեւան շինություններում: Ականատեսները պատմում են բարձր թնդյունի մասին, որից հետո բեկորներն օդ են թռել: Քանզըս Սիթիի քաղաքապետ Ջեյմս Սլայը քաղաքի բնակիչներին կոչ է արել աղոթել տուժած բոլոր բնակիչների համար եւ չխոչընդոտել հրշեջների աշխատանքը։  Read more

Դատում են երեխաներին մեքենայի մեջ թողնելու համար

keed 4Թենեսի նահանգի Սմիրնա քաղաքի բնակչուհի, 25-ամյա Սամանտա Հարփըրին, որն անցած տարվա օգոստոսին 35 աստիճան ջերմության պայմաններում թողել էր իր երկու փոքրիկ երեխաներին փակ ավտոմեքենայում, ներկայացվել է սպանության մեղադրանք: 2012 թ. օգոստոսի 2-ին Հարփըրը թողել էր իր 2 տարեկան դստերը՝ Սավաննային ու 3 տարեկան Դենիելին որդուն տան մոտ կայանած ավտոմեքենայում, իսկ ինքը գնացել է տուն ու քնել: Երեխաների հետեւից 3 ժամ անց վերադառնալով՝ կինը նրանց մահացած էր հայտնաբերել: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մեքենայում ջերմաստիճանը գերազանցել է 38 աստիճանը: Կնոջը ներկայացվել է ծնողական պարտականությունների չկատարման ու սպանության մեղադրանք: Ներկայումս կինը կալանավորված է։ Հարփըրի փաստաբան Ջերըլդ Մելթընն առաջին լսման ժամանակ պատահածն անվանել է ողբերգական պատահականություն:  Read more

Ձերբակալել են Դալիի կտավը գողացողին

dll 5Նյու Յորքում ձերբակալել են Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո կտավը գողանալու մեջ կասկածվողին: Կտավն անհետացել էր 2012-ի հունիսին: Հունաստանի քաղաքացի Ֆիվոս Իստավրիօղլուին ձերբակալել են Քենեդիի անվան օդանավակայանում: Նյու Յորքում նրան կանչել է ոստիկանը, ներկայանալով որպես պատկերասրահի սեփականատեր, որը խորհրդատու է փնտրում: Հանցագործի հետքի վրա հնարավոր է եղել դուրս գալ թանգարանի մուտքի մոտ գտնվող անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների օգնությամբ: Դալիի կտավը գողանալու մեղադրանքը նա չի ընդունել: Ավելի վաղ առեւանգողը փոստով վերադարձրել է Մանհեթընի թանգարանից նախորդ շաբաթ գողացած Սալվադոր Դալիի Դոն Հուան Տենորիո նկարը: Այն գնահատվում է 150 հազար դոլար եւ գողացվել էր 2012-ի հունիսի 19-ին: Ծանրոցն ԱՄՆ է եկել Եվրոպայից, նրանում մատնանշված են եղել գոյություն չունեցող անուն եւ հասցե: Ոստիկանները ծանրոցն ստացել են օդանավակայանում, իսկ այնուհետեւ վերադարձրել են թանգարան: Նկարը չի տուժել:   Read more

Ճեղքվածքը սպառնում է ԱՄՆ տնտեսությանը

obbbb 6ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին կոչ է արել հանրապետականներին` զիջումների գնալ, որոնք թույլ կտան կանխել բյուջեի կրճատման արմատական միջոցների իրականացման սկիզբը: Օբաման ելույթ է ունեցել մամուլի ասուլիսում` Սպիտակ տուն հրավիրելով հրշեջների եւ մարդու կյանքի հետ կապված այլ մասնագիտությունների ծառայողների: -Այդ կրճատումները ողջամիտ չեն, դրանք արդարացի չեն, դրանք բացասական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա, հարյուր հազարավոր ամերիկացիների կմղեն դեպի աշխատանքի բորսաներ: Եւ դա հեքիաթ չէ, մարդիկ կորցնելու են աշխատանքը: Գործազրկության մակարդակը կարող է կրկին աճել: Կա ավելի ողջամիտ տարբերակ, կրճատել մեր դեֆիցիտը` առանց տնտեսությանը վնաս հասցնելու: Բայց կոնգրեսը պետք է գործի դրա համար, որ այդ ամենը տեղի ունենա,- իր խոսքում ազդարարել է նախագահ Օբաման: Օբաման փորձում է համոզել Կոնգրեսին` հավանություն տալ հարկերի բարձրացման եւ բարեփոխումներ անցկացնելու օրինագծին: Եթե դեմոկրատներին ու հանրապետականներին չհաջողվի պայմանավորվել, մարտի 1-ին ինքնաբերաբար կմիանա բյուջետային տնտեսման մեխանիզմը, որը կբերի 85 մլրդ դոլարի կրճատման: Պենտագոնի հաշվից կկճրատվի 46 մլրդ, իսկ տնտեսությունը կկորցնի 750 հազար աշխատատեղ: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version