amga.tv

Switch to desktop Register Login

January 2013

08 January 2013

Օրենքն արդարացրել է սեռական բռնություն կատարողին

los 4Վերաքննիչ դատարանի վճիռը Կալիֆոռնիայի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների վրդովմունքն է առաջացրել: Դատարանը արդարացրել է բռնաբարություն գործած տղամարդուն, ով աղջկա ընկերն էր ձեւանում: Դատարանը վճիռը պատճառաբանել է նրանով, որ տուժածը ամուսնացած չի եղել: Դատարանում քննվող դեպքը տեղի էր ունեցել 4 տարի առաջ: Այդ ժամանակ 18-ամյա աղջիկն առանց իմանալու սեքսով էր զբաղվել մի տղամարդու հետ` մութ սենյակում կարղծելով իր ընկերն է: Ինչպես հետագայում պարզվել է, բռնություն կատարած տղամարդը աղջկա եղբոր ծանոթ Հուլիո Մորալեսն է եղել: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել բռնաբարության մեջ եւ երեք տարվա ազատազրկման դատապարտել: Վերաքննիչ դատավորների կարծիքները բաժանվել են, սակայն արդյունքում նրանք դեռ 19-րդ դարում ընդունված օրենքի համաձայն՝ արդարացրել են Մորալեսին: 1872թ. օրենքի համաձայն՝ մարդը, ով ուրիշը ձեւանալով, սեքսի համաձայնություն է ստացել, մեղավոր է հանդիսանում միայն այն դեպքում, երբ զոհն ամուսնացած է, իսկ հանցագործը նրա ամուսինն է ձեւանում: Դեպքի կապակցությամբ Կալիֆոռնիայի գլխավոր դատախազը խոստացել է դիմել նահանգի օրենսդիրներին՝ օրենքը փոփոխելու առաջարկով: Read more

07 January 2013

Սահմանին նոր թունել են գտել

tunnwr 4Մեքսիկայի ոստիկանությունը ԱՄՆ-ի հետ սահմանին հերթական ստորգետնյա թունելն է հայտնաբերել, որը թմրավաճառներն օգտագործել են մաքսանենգ ճանապարհով Ամերիկա թմրանյութերի տեղափոխման համար: Մեքսիկայի ոստիկանության ներկայացուցիչ Մարկո Անտոնիո Կարիյոն Agence-France-Presse-ին հայտնել է, թե 10մ խորությամբ եւ 30 մետր երկարությամբ ստորգետնյա թունելը հագեցած է օդափոխության համակարգով եւ էլեկտրականությամբ: Թունելն սկիզբ է առնում մեքսիկական Մեքսիկալի քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվում է Կալիֆոռնիայի Կըլեքսիկո քաղաքում: Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է թունելի շինարարներից մեկին: Սա մեքսիկական իրավապահների առաջին նմանատիպ հայտնագործությունը չէԱնցած ամռանը, օրինակ, հայտնաբերվել էր 350 մ երկարությամբ թունել, որտեղ պահպանվել էր գրեթե 40 տոննա մարիխուանա: Read more

07 January 2013

Չակ Հեյգըլը պաշտպանության նոր նախարար

hayy 5ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրի պաշտպանության նախարար կնշանակի հանրապետական, Նեբրասկա նահանգի նախկին սենատըր Չակ Հեյգըլին: Պենտագոնի նոր ղեկավարի անունը ԱՄՆ-ի նախագահը հրապարակել է այսօր: Նախարարի պաշտոնում թեկնածուին պետք է հաստատի ԱՄՆ Սենատը: Վերլուծաբանները նշում են, թե Հեյգըլի նշանակումը վեճեր կառաջացնի սենատում: Վերջինս նախկինում կասկածներ էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման արդյունավետության հարցում: Նա նաեւ դեմ էր արտահայտվել ԱՄՆ-ի դաշնակից Իսրայելի դեմ՝ հայտարարելով, որ, մասնավորապես, Վաշինգտընում հրեական լոբբին սխալ քաղաքականություն է իրականացնում: Նախարարի թեկնածուն նաեւ հայտնի է իր հակահայ հայացքներով: Նա հերքել է Հայոց ցեղասպանության փաստը, ինչը ԱՄՆ-ի հայ հանրության բուռն վրդովմունքի պատճառ էր դարձել

Նշենք, որ ԱՄՆ-ի պաշտապնության գործող նախարարը Լիոն Պանետան է: Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2011 թվականի հուլիսի 1-ից: 2012 թվականի նոյեմբեր ամսին Պանետան հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական տալ, սակայն որոշ ժամանակ դեռ կշարունակի մնալ այս պաշտոնին: Read more

07 January 2013

Բրենընը Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար

Brenane 5ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավարտել է կարճատեւ ձմեռային արձակուրդը, որն, ավանդույթի համաձայն, անցկացրել է իր հայրենի Հավաիի նահանգում: Սպիտակ տան փոխանցմամբ, շաբաթ երեկոյան նախագահը լքել է Հոնոլուլուն եւ մեկնել Վաշինգտըն: Իսկ այսօր Օբաման Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնին առաջադրելու է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով իր օգնական Ջան Բրենընի թեկնածությունը: Associated Press-ը հայտնում է, թե 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո Բրենընը գլխավորել է ահաբեկչության դեմ պայքարի Ազգային կենտրոնը: Նոյեմբերին գեներալ Դեւիդ Պըթրեըսի սկանդալային հրաժարականից հետո Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է Մայքլ Մորելը, որը նախկինում զբաղեցրել է CIA-ի տնօրենի տեղակալի պաշտոնը:   Read more

07 January 2013

Զենքի վերահսկողությունը կարող է խստանալ

zenq 6ԱՄՆ-ում զենքի շրջանառության վերահսկողությունը կարող է զգալիորեն խստանալ եւ դա չի սահմանափակվի հարձակողական եւ բազմակի լիցքավորման զենքերի արգելքի վերականգնմամբ: Բոլոր զենք գնել ցանկացողները, հնարավոր է, ստիպված կլինեն ոչ միայն հոգեկան առողջության նոր՝ խստացված թեստ անցնել, այլեւ համաձայնել, որ մասնագետները մանրամասն ուսումնասիրեն իրենց կենսագրությունը:

Բացի այդ, ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդընի ղեկավարած հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է Քանեքթիքըթ նահանգում տեղի ունեցած հրաձգությունից հետո, քննարկում է դպրոցների մոտ զենք կրելու համար պատժամիջոցների խստացման, ինչպես նաեւ այն ծնողներին պատժելու հարցը, ովքեր թույլ են տալիս իրենց երեխաներին զենք կրել: Օրենքի բարեփոխված տարբերակը նախատեսում է զենք գնողի ընդհանուր ստուգում, ինչպես նաեւ հրազենի գրանցում ազգային տվյալների բազայում: Բացի այդ, կստուգվի նաեւ գնորդի հոգեկան վիճակը: Սենատի Հանրապետական փոքրամասնության ղեկավար Միչ Մըքքաննըլը հայտարարել է, որ փոխնախագահի առաջարկի նկատմամբ իրենց կուսակցության դիրքորոշումը կախված կլինի բովանդակությունից: Read more

07 January 2013

Քլինթոնն անցել է աշխատանքի

ll 8ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթոնն այսօր՝ հունվարի 7-ին աշխատանքի է դուրս եկել՝ հիվանդությունից հետո: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված միջոցառումների գրաֆիկի համաձայն, Քլինթոնը այսօր հանդիպել է իր տեղակալների հետ: Պետքարտուղարը Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի 31-ից, նրա մոտ պլանային զննման ժամանակ տրոմբ էին հայտնաբերել: Ավելի վաղ, 2012-ի դեկտեմբերի սկզբին, Քլինթոնն ուշագնաց էր եղել, վայր ընկել եւ ուղեղի ցնցում ստացել: Բժիշկների փոխանցմամբ՝ ուշագնացության պատճառը եղել է ստամոքսային վարակի հետեւանքով օրգանիզմի ջրազրկումը: 65-ամյա Քլինթընի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում Քլինթոնն այցելել է 112 երկրներ, այդ ցուցանիշով գերազանցնելով իր նախորդներին: Read more

04 January 2013

Կոնգրեսը կանխեց հարկային ճեղքվածքը

karrey 5 ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչները հավանություն են տվել հարկային ճեղքվածքը կանխող նախագծին, որն ամերիկացիների մեծ մասին կփրկի հարկերի բարձրացումից: Օրինագիծն ընդունվել է ձայների մեծամասնությամբ` 257-ը 167-ի դեմ, ինչը դարձել է ԱՄՆ վերընտրված նախագահ Բարաք Օբամայի տրիումֆը: Օբաման Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում նշել է, որ հիմա նա կարող է ստորագրել օրենքն, որը բարձրացնում է հարկերը միայն 2% հարուստ ամերիկացիների համար, միեւնույն ժամանակ` կանխելով հարկերի բարձրացումը, որը կարող է ԱՄՆ տնտեսությունը հետ մղել դեպի անկում: Դրանից մեկ օր առաջ համաձայնագրին հավանություն էր տվել նաեւ Սենատը: Համաձայն ստորագրված համաձայնագրի` ԱՄՆ-ում տարեկան 400 հազար դոլարը գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիները չեն ազատվում եկամտահարկից: Օրինագծի ընդունման արդյունքում բյուջեի ավտոմատ արգելականքը կլինի 2013-2021 թվականներին ԱՄՆ բյուջեի ընդհանուր ծախսերի` 1,2 տրիլիոն դոլարով կրճատումն երկու ամսով հետաձգելը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ողջունել է օրինագծի ընդունումը եւ նշել, որ դեմոկրատների եւ հանրապետականների միջեւ ձեռք բերված համաձայնությունը համապատասխանում է իր նախագահական ընտրարշավի նպատակներին՝ միջին խավի համար հարկային բեռի թեթեւացմանը եւ հարուստների հարկային բեռի ավելացմանը: Եթե երկու կուսակցությունների միջեւ համաձայնություն չկայանար, եւ գործարքը տապալվեր, դա կնշանակեր ԱՄՆ դաշնային բյուջեի՝ 109 մլրդ դոլարով ինքնըստինքյան կրճատում եւ ընդհանուր առմամբ 536 մլրդ դոլար հարկերի ավելացում, ինչը կարող էր ԱՄՆ տնտեսությունը տանել նոր ռեցեսիայի: Սակայն ձեռք բերված համաձայնությունը ժամանակավոր բնույթ ունի. այն բյուջեի դեֆիցիտի կրճատման հարցը հետաձգում է ընդամենը երկու ամսով: Read more

04 January 2013

Քլինթոնը դուրս է գրվել հիվանդանոցից

hivvv 8ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դուրս է գրվել Մանհաթըն պրեսբիտերիան հասպիտըլից: Նա տեղափոխվել է մեկ այլ հիվանդանոց հետագա հետազոտման համար: Հիլըրի Քլինթընը Մանհեթենում հետազոտվել է տոմոգրաֆով: Նրա վերինծնոտային հատվածում, աջ ականջի մոտ հայտնաբերվել է տրոմբ, որը հետեւանքներ առայժմ չի թողել: Պետքարտուղարին բուժել են հակատրոմբային դեղամիջոցներով: ԱՄՆ Պետքարտուղարությունը հաստատել է, որ Քլինթընի ինքնազգացողությունը լավացել է, չի բացառվում, որ արդեն եկող շաբաթվա մեջ նա վերադառնա բնականոն աշխատանքի: Ամերիկյան մամուլն արդեն ենթադրել է, որ հիվանդությունը կարող է հարցականի տակ դնել 65-ամյա Հիլըրի Քլինթընի քաղաքական ապագան` մասնավորապես, մասնակցությունը 2016թ. նախագահական ընտրություններինRead more

04 January 2013

Օբաման ստորագրել է ռազմական բյուջեն

budge 4ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել երկրի 2013թ. պաշտպանական բյուջեի մասին, որը կկազմի 633 միլիարդ դոլար, հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից: Փաստաթուղթը նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հավանության էր արժանացել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից: Սկզբում` 2012թ. փետրվարին, բյուջեի նախագիծը ներկայացնելով` ԱՄՆ-ի վարչակազմը կոնգրեսից խնդրել էր հատկացնել 614 մլրդ դոլար, սակայն հետո բյուջեի ծավալը մեծացվել էր մասնավորապես զինծառայողների նպաստները 1,7 տոկոսով ավելացնելու ծրագրերի պատճառով: Փաստաթուղթը նաեւ նախատեսում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ֆինանսավորում եւ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փաթեթի իրագործում, որը Սենատն ընդունել է նախորդ շաբաթ: Բյուջեի նախագծում նաեւ Պենտագոնին արգելվում է ռուսական ընկերության հետ գործարքներ կնքելը: Սենատորները դա հիմնավորել են իրենց այն մտավախություններով, թե իբր Մոսկվան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version