A+ A A-

January 2013

15 January 2013

Մահացու վթար Օրընջ Քաունթիյում

accid 4Օրընջում 3-ամյա աղջնակը ծնողների հետ ավտոբուսի էր սպասում կանգառում շաբաթ երեկոյան, երբ վրաերթի է ենթարկվել: Երեխան մահացել է, իսկ հայրը ծայրահեղ ծանր վիճակում է: Kia Soul մակնիշի մեքենայի վարորդը ոստիկաններին պատմել է, որ Թասթըն-ավենյուի վրա ստիպված է եղել մի կողմ քաշվել, որպեսզի վթարի չենթարկվի այլ մեքենայի կողմից, եւ երկրորդ անգամ բախվել է ավտոբուսի կանգառին: Փորքիկին տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հայրը վերակենդանացման բաժանմունքում է, բայց բժիշկները հույս ունեն, որ կփրկվի: Երեխայի մայրը չի վիրավորվել: Չեն տուժել նաեւ 29-ամյա վարորդը, նրա որդին ու ուղեւորը: Օրանջի ոստիկանության ներկայացուցիչ Ֆրեդ Լոպեզի խոսքով, վարորդն ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Read more

ԱՄՆ ենթակառուցվածքները քայքայվում են


kamurj 8Քանդվող ճանապարհներ եւ կամուրջներ, խաթփարված էներգահամակարգ, ԱՄՆ ենթակառուցվածքները սկսել են ավելի մեծ վտանգ ներկայացնել բնակչության համար: Սակայն կառավարությունը միլիարդներ է հատկացնում ողջ աշխարհում պատերազմներ վարելու վրա` չզբաղվելով մարդկանց անվտանգության մասին

Փաստացի առանց ուշադրության է մնում ներքին սպառնալիքը, որ կարող է ամեն պահ լուրջ վտանգ դառնալ: Վերջին ամիսներին դաշնային իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ էլեկտրամատակարումը բավարար չափով պաշտպանված չէ, եւ յուրաքանչյուր չարագործ կարող է վնաս հասցնել երկրին: Անցած տարվա հոկտեմբերի Սենդի փոթորիկը 63 միլիարդի վնաս հասցրեց, ավելի քան 4,5 միլիարդ մարդ մնացել է առանց էլեկտրականության, իսկ Նյու Յորքը փաստացի կաթվածահար էր եղել: Փոթորկից երկու ամիս անց հետեւանքները դեռ վերացված չեն: Շանհայի, Հոնգկոնգի եւ Ամստերդամի պես քաղաքներում հնարավոր չէ, որ գլխավոր շինությունները երկու ամսից ավելի շարքից դուրս եկած լինեն, քանի որ կա հստակ ենթակառուցվածք: ԱՄՆ էլեկտրացանցերի 90 տոկոսը պատկանում է  մասնավոր ընկերություններին, որոնք կախվածություն ունեն ներդրողներից, եւ միայն դաշնային կառավարությունը կարող է ազդել իրավիճակի վրա: Խնդիրը միայն էլեկտարական համակարգը չէ, մասնագետները նշում են, որ բազմաթիվ կամուրջներ, ճանապարհներ, ջրամբարներ գտնվում են փլուզման վտանգի տակ եւ շուտափույթ վերանորոգման կարիք ունեն: Այդ հանգամանքը սպառնում է  դառնալ Ամերիկայի նոր սպառնալիքը եւ անհրաժեշտ են գործուն միջոցներ իրավիճակը շտկելու համարRead more

12 January 2013

Վիթխարի կաղամարը բնական միջավայրում

karamar 5Վիթխարի կաղամարին առաջին անգամ նկարահանել են նրա բնական միջավայրում` օվկիանոսի խորքում: Սենսացիոն նկարահանումները կատարել են ճապոնական NHK  եւ ամերիկյան Discovery Channel  հեռուստաալիքների նկարահանող խմբերը` 630 մետր խորության վրա: Նկարահանվել է ծովային հրեշների մասին լեգենդների վերակենդանացած կենդանին: Խորության մեջ տեսախցիկը նկարել է արխիտեուտիսի հսկա աչքը, որով նա` չնայած խորության մթությանը, կարող է տեսնել շրջակա ողջ տարածքը, ինչպես նաեւ հինգ սանտիմետր տրամագծով ծծակները: Նկարահանումներն արվել են Տոկիոյից մոտ հազար կմ հարավ գտնվող Տիտիձիմա կղզիներում:

Հայտնաբերված հսկան ուներ մոտ 3 մետր երկարություն , նրա մոտ բացակայել են երկու ամենաերկար շոշափուկները: Մնացած շոշափուկներով կաղամարը բռնել էր իր զոհին`խմբի կոմից որպես խայծ օգտագործված մյուս կաղամարին:

Ենթադրվում է, որ վիթխարի կաղամարները  կարող են ունենալ մինչեւ 18 մետր երկարություն: Կենդանու քաշն, ըստ գիտնականների, կարող է հասնել տոննաների: Բացի այդ, կարծիք կա, որ հենց արխիտեուտիսն է դարձել շատ առեղծվածային հրեշների նախնինRead more

12 January 2013

Գրիպի համաճարակը տարածվում է

fluuue 6Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:   Read more

12 January 2013

Գլենդելի հայ բնակչին վրաերթի են ենթարկել

free 4Գլենդելի իշխանությունները պարզել են 18-ամյա երիտասարդի ինքնությունը, ով մահացու վրաերթի էր ենթարկվել Փասադինայի Foothill (210) մայրուղու վրա: Մահացածը Գլենդելի բնակիչ Առնո Շախմալյանն է: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության փոխանցմամբ, Շախմալյանը վթարի է ենթարկվել բեռնատարի կողմից, երբ իր Լեքսըս մեքենայով փորձում էր կանգնելու ավելի հարմար տեղ ընտրել: Առայժմ անհայտ պատճառներով, Առնո Շախմալյանն ու Լա Կրեսենթայի բնակիչ Գեբրիել Լավարոն դուրս են եկել մեքենայից եւ հատել փողոցը: Սան-Բեռնարդինո շրջանի 40-ամյա բնակիչը այդ պահին նրան վրաերթի է ենթարկել Շեվրոլետ բեռնատարով: Շախմալյանին տեղափոխել են Հանթինգթոն Մեմորիալ հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: Գեբրիել Լավարոն վթարի հետեւանքով չի տուժել:   Read more

12 January 2013

Կոկորդիլոսը հսկում էր թմրանյութերը

cocord 5Հյուսիսային Կալիֆորնիայում ոստիկանները առանձնատներից մեկում հայտնաբերել են կես մետր երկարություն ունեցող կայման, որը պահպանում էր թմրանյութերի պահեստը: Երբ Ալամեդա շրջանի շերիֆի ներկայացուցիչները մտել են Կաստրո Վյալիում գտնվող տուն, նրանք մոտ 100 հազար դոլար արժողությամբ 34 փաունդ մարիխուանա եւ Mister Nibbler մականունով կայմանի են գտել: Ըստ իրավապահների, այս կերպ տերը ցանկանում էր վախեցնել թմրանյութեր գողացողներին: -Սովորաբար մենք հանդիպում ենք պահակային շների, սակայն պահապան կայմանը ծայրահեղ արտակարգ երեւույթ է,- իրավիճակը մեկնաբանել է ոստիկանության ներկայացուցիչը: Տունը պատկանում էր 32-ամյա Ասսիֆ Մեյրին, ով պայմանականորեն ազատ է արձակվել, սակայն պետք է մնա իշխանությունների հսկողության տակ:   Read more

12 January 2013

Նպաստառուների թիվն աճել է

npast 5Մինչեւ հունվարի հինգն ԱՄՆ-ում գործազրկության նպաստ ստանալու համար ներկայացված դիմումների թիվն աճել է մինչեւ 371 հազարի։ Ասպիսի տվյալներ է ներկայացրել աշխատանքի նախարարությունը։ Վերլուծաբանները կանխատեսել էին 365 հազար դիմում: Համաձայն վերանայված տվյալների՝ նախորդ շաբաթվա տվյալներով՝ 367 հազար դիմում է եղել, ոչ թե 372 հազար, ինպես հաղորդվել էր։ Bloomberg-ի կողմից հարցման ենթարկված մասնագետները ակնկալել են մեկ շաբաթում 7 հազար հայտի նվազում՝ հայտարարված 365 հազար-ից: Գործազրկության համար նպաստ ստացող ամերիկացիների թիվը դեկտեմբրի 29-ից հետո, մեկ շաբաթվա ընթացքում նվազել է 127 հազար-ով եւ կազմել է 3միլիոն 109 հազար մարդ։   Read more

12 January 2013

Ստամբուլում հայ ուսուցիչ է սպանվել

kadikoy 4Ստամբուլի Քադիքոյ թաղամասում հայ ուսուցիչ է սպանվել: Արամյան դպրոցում 9 տարի դասավանդած 40-ամյա Իլքեր Շահինից օրեր շարունակ որեւէ տեղեկություն չստացած գործընկերները որոշել են այցելել նրա տուն։ Դուռը փակ տեսնելով` նրանք կասկածել են եւ դիմել ոստիկանություն։ Ոստիկանությունը, մտնելով տուն, սարսափելի պատկերի է ականատես եղել. նրանք հայտնաբերել են հայ տղամարդու դին՝ վիզը կտրված։ Նրանք ենթադրում են, որ սպանության զոհ դարձած Շահինը երկար ժամանակ պայքարել է մարդասպանի կամ մարդասպանների դեմ։ Ոստիկանությունը հավանական չի համարում, որ սպանությունը կարող է գողության ընթացքում տեղի ունեցած լինել։ Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Ստամբուլում տարեց հայուհի էր սպանվել։ Մարդասպանը դարձյալ կտրել էր նրա պարանոցը։   Read more

11 January 2013

Հայտնի են Օսկարին հավականողները

Oscar 5Ամերիկյան կինոակադեմիան հրապարակեց Օսկարի 85-րդ մրցանակաբաշխության հավակնորդների ցուցակը: Միջոցառումը կայացել է Սեմյուել Գոլդուին կինոթատրոնում, այն վարել են Սեթ ՄաքՖարլեյնն ու դերասանուհի Էմա Սթոունը: Ամենաշատ՝ 12 անվանակարգերում պայքարում է Ստիվըն Սփիլբըրգի «Լինքըլն» դրաման, որին հաջորդում է Էնգ Լիի Պիի կյանքը՝ 11 նոմինացիայով: Այս ֆիլմերի հետ Լավագույն ֆիլմ անվանակարգում պայքարում են եւս 7-ը՝ Միկաել Հանեկեի «Սեր», Քեթրին Բիգելոուի «Նպատակ թիվ մեկ», Բեն Աֆլեկի «Արգո», Թոմ Հուպերի «Թշվառները», Դեւիդ Օ.Ռասըլի «Իմ տղամարդը խելագար է», Բեն Զայտլինի Վայրի Հարավի գազանները եւ Քուենտին Տարանտինոյի «Ազատ արձակված Ջանգոն» ժապավենները: Լավագույն դերասան անվանակարգում մրցանակի են հավակնում Հյու Ջեքմընը, Դենզել Վաշինգթընը, Հոաքին Ֆինիքսը, Դենիել Դեյ-Լյուիսն ու Բրադլի Քուփըրը։ Լավագույն դերասանուհի անվանակարգում մրցանակի թեկնածու են Նեոմի Ուաթսը, Ջեսիկա Չեսթեյնը, Ջենիֆըր Լորընսը, Էմանուել Ռիվան, Քըվենզընե Ուոլիսը՝ Օսկարի հավակնորդ ամենաերիտասարդ դերասանուհին (նա ընդամենը 9 տարեկան է)։ Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի մրցանակի համար կպայքարեն Հալիվուդի այնպիսի տիտաններ, ինչպիսիք են Ռաբըրտ դե Նիրոն ու Թոմի Լի Ջանսը։ Ինչպես եւ սպասվում էր Լավագույն երգ անվանակարգում գլխավոր հավակնորդը բրիտանացի երգչուհի Ադելի Skyfall ստեղծագործությունն է՝ ռեժիսոր Սեմ Մենդեսի համանուն ֆիլմից: Իսկ Օսկարի մրցանակաբաշխության հոբելյանական արարողությունը տեղի կունենա 2013 թվականի փետրվարի 24-ին  

Read more

Քուրդ ակտիվիստուհիներ են գնդակահարվել Փարիզում

pariss 6Փարիզում գնդակահարվել է 3 կին, ովքեր ենթադրաբար կապված էին քրդական ազգայնական կազմակերպությունների հետ: Նրանց մարմինները հայտնաբերվել են Փարիզում Քրդական ինստիտուտի շենքի մոտ: Սպանվածներից մեկը՝ Սաքինե Չանսըզը, եղել է Քրդական բանվորական կուսակցության համահիմնադիրներից մեկը: Մյուս կինը՝ Ֆիդան Դողանը, Բրյուսելում գտնվող Քրդական ազգային կոնգրեսի ներկայցուցիչն է եղել: Սպանված երրորդ կնոջ անունն է Լեյլա Սոյլեմեզ: Սպանությունը կատարվել է չորեքշաբթի ցերեկը, սակայն նրանց մարմինները հայտնաբերվել են միայն հունվարի 10-ին: Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն 25 տարի շարունակ Քրդական բանվորական կուսակցությունը պայքար է մղում իշխանությունների հետ: Քրդերը ձգտում են իրենց առանձին պետությունը ստեղծել երկրի հարավարեւելյան շրջաններում: Վերջին ժամանակներս Թուրքիայի իշխանությունները փորձում են 1999-ից ազատազրկված Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի միջոցով համոզել քուրդ գրոհայիններին վայր դնել զենքը: Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel