amga.tv

Switch to desktop Register Login

December 2012

19 December 2012

Իրար են բախվել 70 մեքենաներ

meq 4Կալիֆորնիա նահանգի հյուսիսում՝5-րդ մայրուղու վրա մերկասառույցի պատճառով իրար են բախվել շուրջ 7 տասնյակ ավտոմեքենա: Անտառապահության վարչության ներկայացուցիչ Սյուզի Բրեդին հայտնել է, որ խոշոր վթարը տեղի է ունեցել Սիսքյու շրջանում, ՈՒայրիկա բնակավայրից ոչ հեռու: Դեպքի պահին տվյալ տարածքում ջերմաստիճանը շատ ցածր է եղել եւ մեքենաների բախումը տեղի է ունեցել մերկասառույցի պատճառով: Բարեբախտաբար լուրջ տուժածներ չկան, մի քանի տասնյակ վարորդներ եւ ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել: Բրեդիի խոսքերով՝ վթարի ենթարկված ավտոմեքենաների շարասյունը ձգվում է մոտ մեկ մղոն երկարությամբ: Ճանապարհահատվածը, որտեղ տեղի է ունեցել վթարը, անորոշ ժամանակով փակվել է:   Read more

19 December 2012

Լիբիայում դեսպանի մահվան պատասխանատվությունը

beng 6Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի եւ հյուպատոսության երեք աշխատակիցների սպանության համար պատասխանատվություն է կրում պետքարտուղարությունը: Նման եզրահանգման է եկել անկախ հանձնաժողովը, որը հետաքննել է 2012 թ. սեպտեմբերի 11-ին Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները: Հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի աշխատանքի պարբերաբար ձախողումները, դրա ստորաբաժանումների միջեւ պատշաճ փոխազդեցության բացակայությունը հանգեցրել են նրան, որ չի հաջողվել անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Բենղազիում հյուպատոսության անվտանգությունն ապահովելու եւ դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակմանը պատշաճ կերպով արձագանքելու համար: Զեկույցում ընդգծվում է, որ պետդեպի կենտրոնական համակարգի ոչ բավարար աշխատանքը պետք է հանգեցնի համապատասխան եզրակացությունների:Գործը քննող հանձնաժողովը զեկույց է հրապարակումից հետո հրաժարականներ են ներկայացրել Հիլարի Քլինթընի դիվանագիտական անվտանգության հարցերով տեղակալ Էրիկ Բոսուելը և դեսպանությունների պաշտպանության հարցերով պետքարտուղարի 2-րդ տեղակալ Շարլին Լեմբը, ինչպես նաև 3-րդ աշխատակիցը, ում անունը հրապարակված չէ: Զեկույցում նշվում է, որ հենց այդ ստորաբաժանումների ոչ լիաչժեք աշխատանքի արդյունքն է Բենղազիում կատարվածը: Զեկույցում բացասական գնահատականի են արժանացել նաեւ լիբիացի իրավապահ մարմինները եւ ընկերության աշխատակիցները, որոնց պայմանագրով վարձել էին հյուպատոսության անվտանգությունն ապահովելու համար: Իսկ Բենղազիի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներն իրենց դրսեւորել են լավագույն կերպով: Հանձնաժողովի զեկույցում ապացուցվում է նաեւ այն փաստը, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիի հյուպատոսության մոտ որեւէ բողոքի ակցիա չի եղել, իսկ հյուպատոսության վրա հարձակումը եղել է մանրամասն ծրագրավորված գործողություն: Դեկտեմբերի 20-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին եւ ստորին պալատների արտաքին գործերով կոմիտեների համատեղ նիստում քննարկվելու են Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հանգամանքները: Ակնկալվում էր, որ նիստին մասնակցելու է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սակայն նա ստիպված է բաց թողնել այս միջոցառումը առողջական խնդիրների պատճառով: Read more

19 December 2012

Մայքլ Դագլըսի որդուն ծեծել են բանտում

Dugl 7Փենսիլվենիա նահանգի բանտում ծեծի է ենթարկվել Քեմերըն Դագլըսը, ով հոլիվուդյան դերասան Մայքլ Դագլըսի որդին է: 34-ամյա Քեմերոն Դուգլասը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել 2010-ինթմրանյութեր պահելու եւ տարածելու համար, եւս 4.5 տարի գումարվել է արդեն բանտում։ Թմրանյութերի համար դատապարտված երիտասարդը ստացել է ոտքի եւ ձեռքի մատի կոտրվածք՝ թմրանյութերի դեմ պայքարի բաժնի ներկայացուցիչների հետ համագործակցելու համար։ Քրեական հեղինակությունը, ով գտնվում է Դագլըսի հետ միեւնույն բանտում, 100 դոլար պարգեւատրում է խոստացել յուրաքանչյուրին, ով նրան վնասվածք կհասցնի բանտային ֆուտբոլի ժամանակ։ Իմանալով այդ մասին՝ Քեմերընը հրաժարվել է մասնակցել խաղին, սակայն դա նրան չի փրկել։ Read more

19 December 2012

Պակիստանցի ահաբեկիչներին դատում են

pakk 4Ֆլորիդայի Ֆորտ Լատըրդեյլ քաղաքում մեղադրյալի աթոռին են հայտնվել երկու ներգաղթյալ` Պակիստանից: Իշխանությունները կասկածում են, որ նրանք ծրագրել են Նյու Յորքի տեսարժան վայրերում ահաբեկչություններ կազմակերպել: Դատախազը հայտնել է, որ այդ կերպ 20-ամյա Ռաիս Կազին եւ նրա եբայրը` 30-ամյա Շեհերար Կազին, մտադիր էին վրեժ լուծել ԱՄՆ անօդաչուների հարվածների հետեւանքով Աֆղանստանում զոհվածների համար: Ռաիս Կազին ծայրահեղական ինտերնետ-կայքերով սովորել է ինքնաշեն ռումբ պատրաստել: Նոյեմբերին նա գնացել է Նյու Յորք, որտեղ ուսումնասիրել է ահաբեկչության իրականացման հնարավոր վայրերը. դրանց թվում են` Թայմս-Սքուեր հրապարակը, բրոդվեյան թատրոնները եւ Նյու Յորքի ֆոնդային բորսան: Խուզարկության արդյունքում նրա բնակարանից պայթուցիկ պատրաստելու նյութեր են հայտնաբերվել: Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ նրա ավագ եղբորը, որը, հետաքննության տվյալներով, պետք է ֆինանսավորեր ահաբեկչությունները: Դատարանում երկուսն էլ հերքում են իրենց մեղքը: Մեղքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է ցմահ ազատազրկումRead more

19 December 2012

Օբաման աջակցում է զենքի վաճառքի արգելքին

obammm 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման սատարում է կոնգրեսում զենքի վաճառքի արգելքի մասին օրինագծի քննարկման գաղափարը, բայց կարծում է, որ դա բռնությունը դադարեցնելու միջոցներից մեկն է միայն: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Վերջինիս խոսքերով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ցանկանում է վերականգնել հարձակողական բնույթի զենքերի վաճառքի, պահպանման ու կրման նկատմամբ մինչեւ 2004 թվականը եղած սահմանափակումներն ու արգելքը: Նա նշել է, թե ԱՄՆ-ի նախագահը սատարում է սենատոր Դայան Ֆանսթայնի գաղափարը, որի համաձայն՝ պետք է վերածնվի զենքի վաճառքն արգելող օրենքը, բայց Օբաման կարծում է, որ խնդիրն ավելի լայն է: Քարնին նշել է, որ նախագահը անհրաժեշտ է համարում համազգային երկխոսություն անցկացնել բռնության դեմ պայքարի խնդիրները քննարկելու համար: Նշենք, որ Միացյալ Նահանգներում զենքի վերահսկման հարցը սրվել է Կոնեկտիկուտ նահանգի Նյութաուն քաղաքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որտեղ 20-ամյա Ադըմ Լանզան գնդակահարել է 27 մարդու, այդ թվում 20 երեխայի: Դրանից հետո կտրուկ աճել են զենքի վաճառքի ծավալները:   Read more

19 December 2012

Ներկայացուցիչների պալատը քվեարկելու է

adddm 5ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները քվեարկության են դնում ֆիսկալ ճեղքվածքից խուսափելու իրենց նախագիծը: Քվեարկությունը տեղի կունենա հինգշաբթի: Reuters-ը, վկայակոչելով Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Էրիկ Կենտորին, հայտնում է, որ ֆիսկալ ճեղքվածքից խուսափելու հանրապետականների առաջարկած տարբերակը նախատեսում է հարկային արտոնությունների պահպանում այն մարդկանց համար, որոնց տարեկան եկամուտը չի գերազանցում 1 միլիոն դոլարը: ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը, որտեղ մեծամասնություն են կազմում հանրապետականները, ամենայն հավանականությամբ կընդունի նախագիծը, սակայն Սենատում, որտեղ ուժեղ են դեմոկրատների դիրքերը, այն չի անցնի: Դեկտեմբերի 17-ին Հանրապետական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչները մերժել էին Սպիտակ տան առաջարկած փոխզիջումային նախագիծը:   Read more

19 December 2012

ԱՄՆ-ը գումար կտա Աֆղանստանին

afgann 4ԱՄՆ-ը 688 մլն դոլար կհատկացնի Պակիստանին՝ որպես Աֆղանստանի հետ սահմանի պահպանության ուժեղացման եւ ահաբեկչության դեմ պայքարի ծախսերի փոխհատուցում, հաղորդում է Associated Press գործակալությունը, որը ծանոթացել է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար էշթըն Քարտըրի` Կոնգրեսի ղեկավարությանը հղած նամակին: -Ես այդ որոշումն ընդունեցի, քանի որ եկա այն եզրակացության, որ նման փոխհատուցումը համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին եւ չի փոխի հավասարակշռությունը տարածաշրջանում,- ասվում է նամակում: Միջոցների ընդհանուր ծավալը, որոնք ԱՄՆ-ը Պակիստանին կտրամադրի ընթացիկ ֆինանսական տարում, կարող է հասնել 2 մլրդ դոլարի: Read more

19 December 2012

Ամերիկացիները զորք կթողնեն Աֆղանստանում

afgan 4Ամերիկյան ուժերը Աֆղանստանի տարածքների վերահսկողությունը կփոխանցեն աֆղանական բանակին եւ անվտանգության ծառայություններին, սակայն երկրից դուրս չեն գա: ՆԱՏՕ-ի կոալիցիոն ուժերը այնտեղից դուրս կբերվեն 2014թվերջին, ինչպես ծրագրված է, սակայն ԱՄՆ-ն այնտեղ կթողնի իր ռազմական խորհրդատուներին եւ հրահանգիչներին, որոնք կշարունակեն ուսուցումն ու աֆղան զինծառայողների պատրաստումը: Նման հայտարարություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան՝ ելույթ ունենալով Վաշինգտընի Մամուլի ազգային ակումբում:

-Մենք այնտեղ կայուն ներկայություն կպահպանենք՝ ուղղված աֆղանական զինված ուժերի աջակցմանն ու մեր առաքելության հաջողության ապահովմանը՝ թույլ չտալու համար Ալ-Քաիդա-ին Աֆղանստանը կրկին ապաստան դարձնել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների վրա հարձակումների համար,- ասել է Պանետան եւ նշել է, որ բռնության մակարդակն Աֆղանստանում զգալիորեն իջել է, եւ վերջին տարում թալիբները չեն կարողացել հետ գրավել նրանցից խլած տարածքի եւ ոչ մի մասRead more

18 December 2012

Մահացու հրդեհ Խարկովում

khark 5Ուկրաինայի Խարկով քաղաքի կենտրոնական Մոսկովյան պողոտայի 16-հարկանի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով, նախնական տեղեկությունների համաձայն, զոհվել է երեք հասուն մարդ եւ մեկ տարեկան մի երեխա: Մեծահասակները զոհվել են պայթյունից հետո 10-րդ հարկից ցած նետվելու հետեւանքով: Պայթյունը որոտացել է շենքի հենց 10-րդ հարկի բնակարաններից մեկում: Մեկ տարեկան երեխան զոհվել է հիվանդանոցի ճանապարհին: Ոստիկանների նախնական վարկածով, բնակարաններից մեկում գազի բալոն է պայթել, որի ալիքից փլվել են բետոնե պատնեշները: Այրվել է 5 բնակարան, բնակիչներին ժամանակավորապես տեղավորել են հյուրանոցներում: Հզոր պայթյունի ձայնը լսվել է նաեւ հարեւան փողոցներում: Կրակը վայրկենապես տարածվել է եւ մինչ հրշեջների ժամանելն արդեն այրվել են երեք՝ 9-11-րդ հարկերը: Ականատեսների վկայությամբ, երեխան գրկին ամուր սեղմած կինը վայր է ընկել մեջքի վրա, որպեսզի հարվածն ընդունի իր վրա եւ փրկի երեխային, սակայն վերջինիս եւս փրկել չի հաջողվել:   Read more

Վեցամյա գյումրեցին հրդեհից փրկել է քույրերին

lininak 5Դեկտեմբերի 15-ին արտասովոր դեպք է տեղի ունեցել Գյումրիում. կեսօրին անսպասելի եւ ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթեւան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 եւ 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Շիրակ կենտրոն-ի փոխանցմամբ, ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետեւ խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարեւաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են: Տնակն ամբողջ գույքի եւ անգամ փաստաթղթերի հետ միասին այրվել է: Այս անօթեւան ընտանիքը հաշվառված չէ պետության կողմից բնակարանանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, ուստի երբեւէ բնակարան ունենալու հույս չունեն: Ներկայումս նրանք գիշերում են հարազատներից մեկի նեղլիկ տնակում:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version