A+ A A-

14 December 2012

Ցանկանում էին սպանել Բիբըրին

beeeb 5ԱՄՆ-ի ոստիկանությունը բացահայտել է երեք տղամարդու հանցավոր պայմանավորվածությունը, ովքեր պատրաստվում էին թլպատել, ապա սպանել երիտասարդ երգիչ Ջասթին Բիբըրին: Ըստ ոստիկանության՝ Մարկ Սթեյկը եւ նրա զարմիկ Թաներ Ռուինը վարձված են եղել բռնաբարության եւ սպանության համար դատապարտված Դան Մարտինի կողմից՝ Նյու Յորքում Բիբըրի նոյեմբերին կայանալիք համերգից հետո նրան առեւանգելու եւ փողկապով խեղդելու նպատակով: Ըստ տվյալների, Սթաակը հանդիպել է Մարտինին Նյու Մեքսիկո Լաս Կրուզես բանտում, որտեղ Մարտինը նրան կոչ է արել սպանել չորս մարդու, այդ թվում նաեւ Ջասթին Բիբերին։ Մարտինը Բիբերի երկրպագուն է եւ նույնիսկ Բիբերի պատկերով դաջվածք է արել իր ոտքին։ Նա իբրեւ թե հրամայել է սպանել եւ թլպատել երգչին եւ նրա թիկնապահին։ Սթեյկը ձերբակալվել է Վերմանտում, ավելի ուշ՝ Նյու Յորքում հայտնաբերվել է նաեւ Ռուինը, ում մեքենայում մկրատ են հայտնաբերել։  Read more

Ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունը

vata 8ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Բեն Բերնակին հայտարարել է, որ ֆիսկալ ճեղքվածքը` այն է հարկերի կտրուկ բարձրացումն ու պետական ծախսերի կրճատումը, արդեն վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանը: Բերնանկին նման հայտարարությամբ հանդես է եկել բաց շուկայում գործողությունների կոմիտեի երկօրյա նիստից հետո: Բերնակիի խոսքերով՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի եւ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների միջեւ ընթացող բանակցություներում առաջընթացի բացակայությունը բացասական կերպով է անդրադառնում սպառողների եւ ձեռնարկատերերի վտսահության մակարդակի վրա, ինչը հանգեցնում է ներդրումների նվազման: -Ակնհայտ, է, որ ֆիսկալ ճեղքվածքը ազդում է տնտեսության վրա: Առաջիկա տարիներին ԱՄՆ-ի տնտեսությունը կարող է զարգանալ փոքր-ինչ ավելի դանդաղ, քան ավելի վաղ ենթադրվում էր: Ես հույս ունեմ, որ Կոնգրեսը խելամիտ կգործի՝ լուծելով այս խնդիրը,- հայտարարել է նա՝ ընդգծելով, որ բարդությունն այն է, որ ոչ ոք չի ցանկանում լուծել կուտակված խնդիրները, եւ բոլորը միշտ հետաձգում են լուրջ քննարկումները: Բերնակին նաեւ նշել է, որ Դաշնային պահուստային համակարգը քիչ հնարավորություն կունենա ֆիսկալ ճեղքվածքի բացասական ազդեցությունները մեղմացնելու համար՝ հաշվի առնելով դրանց ծավալները: Դաշնային պահուստային համակարգի ղեկավարն առանձնակի ուշադրություն է դարձրել պետական պարտքի խնդիրների լուծման եւ հարկային բարեփոխումների վրա: Նշենք, որ, վերլուծաբանների հաշվարկների համաձայն, 2013թ. ֆիսկալ ճեղքվածքը ԱՄՆ-ի տնտեսությանը կարող է արժենալ մինչեւ 600 մլրդ դոլար:   Read more

Ազատության արձանն անորոշ ժամանակով փակվում է

liberty 9ԱՄՆ-ի եւ աշխարհի ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը` Ազատության արձանը, որը գտնվում էՍենդի փոթորկից ամենաշատը տուժած վայրում` երկրի հյուսիս-արեւելքում, անորոշ ժամանակով փակվել է: ԱՄՆ-ի Ազգային պարկերի ծառայության ներկայացուցիչ Մայք Լիթթըրսթի խոսքով` ոչ արձանը, ոչ դրա պատվանդանը չեն տուժել: Ազատության կղզին կփակվի, որովհետեւ դեպի այն տանող ճանապարհները մեծապես վնասված են: Վնասվել են նաեւ կղզին շրջանակող զբոսուղու սալիկները: Սենդի-ի մոլեգնելու նախորդ օրը Ազատության արձանը պետք է բացվեր մեկ տարվա վերականգնողական աշխատանքներից հետո: 30 մլն դոլար արժեցած վերականգնման արդյունքում արձանի արտաքին տեսքը չի փոխվել, այնտեղ հսկողության եւ անվտանգության ժամանակակից համակարգեր, հաշմանդամների սայլակների համար վերելակներ են տեղադրվել: Փոխվել են աստիճանները, արձանի լուսավորության համակարգը եւս նորացվել է: Read more

ԱՄՆ-ում սպիտակամորթները կդադարեն լինել մեծամասնություն

Sensus 9Համաձայն ԱՄՆ-ի Մարդահամարի բյուրոյի զեկույցի՝ մինչեւ 2043թ սպիտակամորթ բնակչությունը կդադարի կազմել Միացյալ Նահանգների բնակչության մեծամասնությունը։ Երկրի բնակչությունն աճում է հիմնականում ազգային փոքրամասնությունների շրջանում բարձր ծնելիության հաշվին: Մարդահամարի բյուրոյում նշել են, որ երկրի ժողովրդագրական խճանկարի փոփոխումն արդեն ազդում է նրա քաղաքական կյանքի վրա Օբաման վերընտրվեց հիմնականում շնորհիվ այն բանի, որ նրան աջակցեց ոչ սպիտակամորթ ընտրողների 78 տոկոսը։ Ներկայում ԱՄՆ-ի ոչ իսպանախոս սպիտակ բնակչությունը 197,8 մլն է, ընդ որում՝ մինչեւ 2024թ, ժողովրդագրերի կանխատեսումներով, այն կհասնի իր գագաթնակետին՝ 200 մլն մարդ։ ԱՄՆ-ում ներկայում ապրում է մոտ 315 մլն մարդ։ Ըստ կանխատեսումների՝ 2051թ այստեղ կապրի արդեն 400 մլն մարդ, իսկ 2060թ երկրի բնակչությունը կկազմի 420,3 մլն բնակիչ։ Այդ պահին ԱՄՆ-ի հիմնական էթնիկ կազմը, ինչպես կարծում են գերատեսչությունում, կլինի հետեւյալը՝ 43 տոկոս՝ սպիտակամորթ բնակչություն, 14,7 տոկոս՝ սեւամորթներ, 31 տոկոս՝ լատինաամերիկացիներ, 8 տոկոս՝ ասիացիներ։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel