amga.tv

Switch to desktop Register Login

November 2012

13 November 2012

Լոս Անջելեսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը

marttt 4Շերման Օքսում հայ տղամարդը փրկել է վարորդի կյանքը՝ դուրս բերելով նրան այրվող մեքենայից: Կիրակի գիշերը, ժամը 3-ի սահմաններում 405 մայրուղու վրա Տոյոտա մակնիշի մեքենան, որի ղեկին եղել է Լոս Անջելեսի բնակիչ, 23-ամյա Թիմոթի Թրուքը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ավտոմայրուղու արգելապատնեշին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն, մեքենան շրջվել է եւ բռնկվել: Վարորդին օգնության է վազել Խորեն Մուղալյանը, ով դանակի օգնությամբ դուրս է բերել Թրուքին այրվող մեքենայից: Մեկ այլ անցորդ` Ջեյսըն Էբրըհըմը օգնել է Խորենին այդ հարցում: Տոյոտայի վարորդին տեղափոխել են հիվանդանոց, իսկ ավելի ուշ՝ կալանավորել ու մեղադրանք առաջադրել ոչ սթափ վիճակում կամ թմրամիջոցների ազդեցության ներքո մեքենա վարելու համար: Read more

12 November 2012

Օբաման խոսել է տնտեսական վիճակից

obaman 8ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 9-ին ամերիկացիներին հասցեագրված ուղերձով ելույթ է ունեցել Սպիտակ տանը` իր խոսքը նվիրելով տնտեսությանը: Իր խոսքում Օբաման խոսել է հիմնականում ԱՄՆ տնտեսական աճի պահպանմանը եւ բյուջեի պակասուրդի կրճատմանն ուղղված քայլերի մասին: -Եթե մենք լրջորեն մտադիր ենք կրճատել պակասուրդը, պետք է հաշվի առնենք ինչպես ծախսերի կրճատումը, այնպես էլ` եկամուտների չափը, իսկ սա նշանակում է, որ ունեւոր ամերիկացիները ստիպված կլինեն մի փոքր ավել հարկ վճարել,- ասել է Օբաման: Նախագահը հայտարարել է բյուջեի պակասուրդի կրճատման նպատակով հարկերի բարձրացման իր ծրագրերի մասին: Նա նկատել է, որ հարկերի բարձրացումը չի վերաբերի ուսանողներին, տարեցներին եւ միջին եկամտով ընտանիքներին

Նա նշել է, որ պակասուրդի կրճատման ծրագրի որոշ մանրամասներում ինքը պատրաստ է փոխզիջման գնալ, սակայն կտրականապես դեմ է հանրապետականների ծրագրին, որոնք հանդես են գալիս հարկերի ցանկացած բարձրացման դեմ: Օբաման նաեւ հայտնել է, որ մոտ օրերս Սպիտակ տանը տեղի ունենալիք նիստի ժամանակ ինքը մտադիր է Կոնգրեսի հանրապետական եւ դեմոկրատ ղեկավարների հետ քննարկել նաեւ այսպես կոչված բյուջետային ճեղքվածքը: Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջան Բեյնըրը արձագանքել է եւ նկատել, թե Կոնգրեսը չպետք է բարձրացնի հարկային դրույքները, միաժամանակ հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի ընդհանուր հայտարարի գալRead more

12 November 2012

Lockheed Martin-ի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

hraj 4ԱՄՆ-ում եւս մեկ սկանդալային հրաժարական է գրանցվել ուժային կառույցներում՝ սիրային կապի պատճառով: Այս անգամ աշխատանքային սիրավեպի պատճառով հրաժարական է ներկայացրել աշխարհի խոշորագույն ռազմա-արդյունաբերական՝ ամերիկյան Lockheed Martin ընկերության ղեկավար Քրիստըֆըր Կըբեյսիկը: Ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր, որԿըբեյսիկը հեռացվում է աշխատանքից ենթակաների հետ ունեցած անհարիր՝ նեղ անձնական հարաբերությունների պատճառով: Կըբեյսիկը հանդիսանում էր ընկերության գլխավոր օպերացիոն տնօրենը, իսկ եկող տարվա հունվարից արդեն պետք էր ստանձներ Lockheed Martin-ի գործադիր տնօրենի պաշտոնը: ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Դեյվիդ Պետրեըսի հրաժարականի մասին տեսանյութը կներկայացնենք քիչ ուշ:   Read more

12 November 2012

Գայթները հեռանալու է 2013-ին

gaythner 4ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոտի Գայթնըրը, որը մեկ անգամ չէ, որ հայտնել է պաշտոնից հեռանալու իր ցանկության մասին՝ անկախ նրանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններոմ, Բարաք Օբամային հայտնել է, որ կշարունակի աշխատանքը մինչ երդմնակալության արարողությունը: Ֆինանսների նախարարի որոշման մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին: Ավելի վաղ Գայթները պատրաստվում էր լքել իր պաշտոնը պետպարտքի մասին աճող լուրերի ֆոնի վրա, սակայն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խնդրանքով որոշել է երկարացնել իր պաշտոնավարման ժամկետը: Նրա գլխավոր խնդիրը կդառնա արագ համաձայնության գալ դեմոկրատների ու հանրապետականների ներկայացուցիչների միջեւ այն միջոցառումների փաթեթի շուրջ, որը թույլ կտա խուսափել ֆիսկալ ճեղքվածքից: Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ից ամերիկյան բյուջեի երկու օրենքները ավտոմատ կերպով կդադարեն գործել. հարկային արտոնությունները, որոնք ընդունվել են Բուշի օրոք, չեղյալ կհայտարարվեն, իսկ դաշնային բյուջեի ծախսերը կկրճատվեն:   Read more

12 November 2012

Օբաման նշել է Վետերանների օրը

obbbba 4obbbba 4Կիրակի` Վետերանների օրը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի հուշարձանի մոտ` Արլինգթնի ազգային գերեզմանոցում: -Այս երկրի համար պայքար մղած ոչ մի մարդ չպետք է պայքարի աշխատատեղի, ծածկի կամ բժշկական սպասարկման համար,- ընդգծել է նա եւ հավելել. -Մեր հոգատարությունը չի սահմանափակվում նրանով, որ մենք նրանց պատվում ենք տարին մեկ անգամ: Մենք ձեզ համար կպայքարենք ամեն օր` դա մեր սրբազան պարտականությունն է: Միաժամանակ, հազարավոր մարդիկ նոյեմբերի 11-ին ծաղիկներ են դրել այն պատերազմների զոհերի գերեզմանին, որոնց մասնակցել է ԱՄՆ-ը: Ներկայումս Միացյալ Նահանգներում ապրում է 21.5 միլիոն վետերան:  Read more

09 November 2012

Կլոդ Մոնեի կտավը ռեկորդ է սահմանել

monett 5Ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի Ջրաշուշաններ կամ Նունուֆարներ հռչակավոր շարքի նկարներից մեկը Նյու Յորքի աճուրդային տան Իմպրեսիոնիզմի եւ մոդեռնիզմի արվեստը աճուրդում վաճառվել է 43,7 միլիոն դոլարով: 1905 թվականին ստեղծված գործի գնահատման արժեքը կազմում էր 30 – 50 միլիոն դոլար:

 Աճուրդի մյուս ֆեյվըրիտը դարձել է ռուս գեղանկարիչ եւ գծանկարիչ, աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Վասիլի Կանդինսկու Իմպրովիզացիայի էսքիզ 8-ը: Այն վաճառվել է 23 միլիոն դոլարով՝ սահմանելով Կանդինսկու ստեղծագործությունների նոր գնային ռեկորդՀավաքորդների ուշադրությունը գրավել են նաեւ իսպանացի հռչակավոր գեղանկարիչ Պաբլո Պիկասոյի գործերը: Կնոջ կիսանդրի կտավը վաճառվել է 13 միլիոն դոլարով, Շնիկով կինը՝ 6,3 միլիոն դոլարով, Կնոջ գլուխը՝ 5,2 միլիոն դոլարով: Read more

Fitch-ը նախազգուշացնում է

fitch 8ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին իսկ ժամերին Բարաք Օբամայի առջեւ արտակարգ խնդիր է ծառացել` թույլ չտալ երկրի վարկային վարկանիշն ընկնի: Այս մասին այսօր տարածած հայտարարության մեջ նախազգուշացրել է Fitch գործակալությունը: Օբաման ֆիսկալային մեղրամիսի ժամանակ չունի, որն ավանդաբար ունենում են ԱՄՆ վերընտրված նախագահները առաջին մի քանի ամիսների ընթացքում,- նշել է Fitch-ի լոնդոնյան ստորաբաժանումը: Միացյալ Նահանգների վարկային հեռանկարն, ըստ Fitch գործակալության վերլուծաբանների, այսօրվա դրությամբ բացասական է:   Read more

Բախումներ Հունաստանում

greec 5Հունաստանի խորհրդարանը հաստատել է բյուջետային տնտեսման նոր փաթեթը, որը նախատեսում է ծախսերի կրճատում 18,5 միլիարդ եվրոյով: Օրինագծին են քվեարկել 299 պատգամավորներից 153-ը: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի մինչեւ 2016 թվականը: Այն ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչեւ 67 տարեկան, սոցիալական մի շարք նպաստների վերացում եւ պետական հատվածում նվազագույն աշխատավարձի կրճատում: Նման փաթեթի ընդունումը գլխավոր պայմանն էր, որը Հունաստանին առաջադրել էին միջազգային վարկատուները՝ հերթական ֆինանսական 31,5 միլիարդ եվրոյի չափով օգնությունը տրամադրելու համար: Խորհրդարանում նոր փաթեթի քննարկումը եւ քվեարկությունը տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիային զուգահեռ: Աթենքում բյուջետային տնտեսման դեմ ցույցը, որին մասնակցել է 70 հազար մարդ, վերաճել է ոստիկանության հետ բախման: Ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք եւ ոստիկանների վրա դյուրավառ նյութերով շշեր են նետել: Ոստիկանությունն ի պատասխան ջրցաններ, արցունքաբեր գազ է կիրառել եւ հատուկ այլ միջոցներ։  Read more

Հզոր երկրաշարժ Գվատեմալայում

ertq 6Գվատեմալայի հանրապետությունում երեկ գիշերը հզոր երկրաշարժ է եղել, որի ուժգնությունը հասել է 7,6 մագնիտուդի: Ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը հասել է 52-ի: Երկրի նախագահ Օտտո Պերես Մոլինան անձամբ այցելել է աղետի շրջաններ։ -Մենք ցավով պետք է արձանագրենք 48 մարդու մահը, սա իսկապես դժբախտություն է,- ասել է Պերեսը։ Նրա խոսքով՝ միայն Սան Մարկոս քաղաքում, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից, զոհվել է 39 մարդ, ընդ որում՝ զոհերի թիվը կարող է աճել։ Վիրավորների թիվը կազմում է 155 մարդ, գրեթե 100 մարդ համարվում է անհայտ կորած։ Աղետն ավերել է տասնյակ տներ, այդ թվում լրջորեն վնասվել են տեղական իշխանության մարմինների եւ ոստիկանության շենքերը։ Աղետի վայր են ուղարկվել ուղղաթիռներ, տուժածների համար սնունդ է մատակարարվում։ Իշխանություններն այնտեղ են ուղարկել նաեւ ավելի քան 2 000 զինվորականներ, ովքեր օգնում են փլատակների մաքրման հարցում եւ պահպանում են հասարակական կարգը։ Տուժած շրջաններում խափանվել է ճանապարհային հաղորդումը։ Մինչ այժմ շատ բնակելի վայրեր մնում են առանց էլեկտրաէներգիայի, լույսի եւ հեռախոսակապի։ Երկրի նախագահը հաղորդել է, որ Գվատեմալայի կառավարությունն ունի բոլոր անհրաժեշտ միջոցները տուժածներին օգնություն հատկացնելու համար։ Նա շնորհակալություն է հատնել Վենեսուելայի եւ Իսպանիայի իշխանություններին, որոնք առաջինն են պատրաստակամություն հայտնել գվատեմալացիների հումանիտար օգնություն հատկացնել։ Օգնության պատրաստակամություն են հայտնել նաեւ հարեւան Սալվադորի, Հոնդուրասի եւ Պանամայի կառավարությունները։ Պերես Մոլինան հայտնել է, որ սա դարձել է ամենաուժեղ երկրաշարժը վերջին 36 տարիների ընթացքում։   Read more

«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի պրոդյուսրին դատապարտեցին

nekula 4Լոս Անջելեսի շրջանային դատարանը իսլամական աշխարհում մեծ աղմուկ հանած Մուսուլմանների անմեղությունը ֆիլմի պրոդյուսր Մարկ Նըկուլա Բասըլի Յուսեֆին 1 տարվա ազատազրկման է դատապարտել: Դատավճիռն իրականում ոչ մի կապ չունի սկանդալային ֆիլմի ստեղծման եւ համացանցում տարածման հետ։ Պատճառն այն է, որ Յուսեֆը նախկինում գործած հանցագործության համար գտնվել է պայմանական ազատության մեջ, սակայն մի շարք խախտումներ է թույլ տվել: Նըկուլան 2011-ին դատապարտվել էր 21 ամսյա ազատազրկման բանկային քարտերի հետ կապված խարդախության մեղադրանքով, սակայն 2012-ի հունիսին վաղաժամ ազատ էր արձակվել: Դաշնային իշխանությունները, որոնք հետեւել են կասկածյալի վարքին պայմանական ազատազրկման ողջ ընթացքում, պահանջել են տղամարդուն 2 տարվա ազատազրկման դատապարտել, սակայն դատավորը սահմանափակվել է ընդամենը 1 տարով։ 55-ամյա պրոդյուսըրին ամերիկյան իշխանությունները ձերբակալել էին սեպտեմբերին մի քանի շաբաթ որոնումներից հետո: Նըկուլան եւ իր ընտանիքն անհայտացել էին Մուսուլմանների անմեղությունը ֆիլմի ցուցադրությունից հետո աշխարհի տարբեր երկրներում սկսված բողոքի ակցիաներից հետո: Հիշեցնենք, որ ֆիլմի պատճառով մի շարք արաբական երկրներում՝ մասնավորապես Եմենում, Եգիպտոսում, Լիբիայում, Լիբանանում, Սուդանում եւ Թունիսում բողոքի մեծ ալիք էր բարձրացել, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վնասվածքներ ստացել։ Բացի այդ լիբիական Բենղազի քաղաքում կատաղած իսլամիստների հարձակման պատճառով մահացել է ԱՄՆ-ի դեսպանը եւ եւս 3 դիվանագետներ։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version