A+ A A-

30 November 2012

30 November 2012

Նյու Յորքում մեկ ամբողջ օր հանցագործություն չի եղել

nypd 5Նյու Յորքի նորագույն պատմության մեջ առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի հանցագործություն չի կատարվել: Այդ մասին հայտնել են քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Associated Press-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 2012 թ. Նյու Յորքում, 1960 թ.-ից ի վեր, գրանցվել է սպանությունների նվազագույն քանակ: Ըստ ոստիկանության տվյալների` 2012թ. սկզբից մինչ օրս Նյու Յորքում տեղի է ունեցել ընդամենը 366 սպանություն` նախորդ տարվան ցուցանիշից 23%-ով պակաս. 2011-ին սպանությունների թիվը 472 էր: Փորձագետները նշում են, որ սպանությունների սակավությունը անսովոր է ավելի քան ութ միլիոն բնակչությամբ քաղաքի համար, գրում է lenta.ru-ն: Համեմատության համար նշվում է, որ Ֆիլադելֆիայում, որտեղ ապրում է 1,5 միլիոն մարդ, 2012 թ. սկզբից ի վեր սպանվել է 301 մարդ, 2,7 միլիոն բնակչությամբ Չիկագոյում` 462: Read more

Ջորջ Բուշ ավագը հայտնվել է հիվանդանոցում

Bush 6ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը մեկ շաբաթ եղել է հիվանդանոցում քրոնիկ հազի պատճառով: Այս մասին հայտարարել է նրա աշխատակազմի ղեկավար Ջիմ Մըկգրատը: -Մենք այս մասին չենք հայտարարել` ելնելով նրա հանդեպ հարգանքից,-ասել է Մըկգրատը: Ջորջ Բուշ Ավագը, ով 88 տարեկան է, բուժում է ստացել եւ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Մըկգրատը վստահեցրել է, որ այդ հիվանդությունը նրա կյանքին չի սպառնում: Բուշը երկրում նախագահել է 1989-ից 1993 թվականներին, իսկ Ռանըլդ Ռեյգընի ժամանակ` փոխնախագահել 1981-ից 1989 թվականներին: Նա միաժամանակ եղել է նաեւ Թեքսըսի ներկայացուցիչների պալատի անդամ, Հանրապետական ազգային կոմիտեի նախագահ: Հիվանդանոցում է գտնվում նաեւ մեկ այլ հայտնի գործիչ, ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու եւ նախկին սենատըր, 89-ամյա Բաբ Դոուլը: Սենատոր Հարրի Ռիդի փոխանցմամբ, նրա առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Read more

Հայամետ կոնգրեսականը հանձնաժողովի նախագահ

roys 62013 թվականի հունվարից աշխատանքները սկսող ԱՄՆ-ի 113-րդ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է նշանակվել Կալիֆորնիան ներկայացնող հանրապետական կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ էդ Ռոյսը։ Պալատի հանրապետական մեծամասնության կայացրած համապատասխան որոշումը վերջնականապես հաստատվել է նախօրեին։ Ռոյսը Ներկայացուցիչների պալատում հետեւողականորեն բարձրացրել է ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։ Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel