amga.tv

Switch to desktop Register Login

21 November 2012

Իրավապահները ահաբեկիչների են ձերբակալել

avvvvl 4ԱՄՆ-ի իշխանությունները Կալիֆոռնիայի չորս բնակչի մեղադրում են արտերկրում ԱՄՆ քաղաքացիների սպանելու նպատակով հանցավոր պայմանավորվածության գալու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, մեղադրյալները 34-ամյա Օմար Կըբիրի գլխավորությամբ ենթադրաբար պատրաստվում էին պատերազմել Աֆղանստանի տարածքում՝ Ալ Կաիդա եւ Թալիբան գրոհայինների շարքերում։ Ըստ քննության վարկածի՝ Կաբիրը իր երկու համախոհներին՝ 23-ամյա Ռալֆ Դե Լիոնին եւ 21-ամյա Միգել Ալեհանդրո Սանտանա Վիդրիալեսին, ծանոթացրել է 2011թ. Եմենում սպանված Ալ Կաիդայի գաղափարագետ Անվար ալ-Ավլակիի ուսմունքի հետ։ Այնուհետեւ Կըբիրը մեկնել է Աֆղանստան՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ իր աշակերտների կապերը տեղում հաստատելու համար։ Ավելի ուշ խմբին միացել է 21-ամյա Էրիֆին Դեվիդ Գոհալին։ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Լորա Էյմիլլըրը հայտարարել է, որ չորս համախոհները ձերբակալված են Ռիվըրսայդում: Հայտնի է, որ Կըբիրը ծնունդով Աֆղանստանից է։ Read more

Անցած տարում զոհվել է 72 իրավապահ

police 4ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է, թե անցած տարվա ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է 72 իրավապահ: Նշենք, որ նախորդ տարի զոհվածների թիվը 56-ն էր: Ըստ FBI-ի զեկույցի, եւս 53 իրավապահներ զոհվել են դժբախտ պատահարների հետեւանքով, եւս 54 հազար 774-ը հարձակման են ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ: 72 մահերից 23-ը տեղի են ունեցել հանցագործներին ձերբակալելու, 15-ը` հետապնդման, 11-ը` մեքենաներով հետապնդման, 9-ը` օպերատիվ իրավիճակում: Ըստ զեկույցի հեղինակների, իրավապահներից 29-ը մահացել են ԱՄՆ հարավում, 21-ը` միջին արեւմուտքում, 10-ն` արեւմուտքում եւ 10-ը` հյուսիս-արեւելքում: Եւս երկու իրավապահ զոհվել է Պուերտո-Ռիկոյում:   Read more

Հանրապետականներն ընդդեմ Ռայսի

raise 4

ԱՄՆ Կոնգրեսի հանրապետական թեւը լուրջ արշավ է սկսել ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Սյուզըն Ռայսին պետքարտուղարի պաշտոնին նշանակելու դեմ։ Խնդիրն այն է, որ հանրապետականները մեծ քննադատությամբ են վերաբերվում Ռայսին՝ համարելով, որ նա աններելի անփութություն է թույլ տվել Բենգազիի ողբերգությունից հետո: Այդ ժամանակ Ռայսը հայտարարել էր, որ ԱՄՆ դեսպանի սպանությունը ամբոխի զայրույթի հետեւանք է, այնինչ հետագայում պարզվել էր, որ դեսպանատան գրոհը նախապես ծրագրված ահաբեկչություն է եղել: -Մենք համոզված ենք, որ Սյուզըն Ռայսի նշանակումը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում լրջորեն կվնասի  աշխարհի հետ հարաբերությունները բարելավելուն ուղղված Ձեր ջանքերին,- նշված է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 97 անդամների կողմից նախագահ Օբամային հասցեագրված նամակում:

Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version