amga.tv

Switch to desktop Register Login

14 November 2012

Լոս Անջելեսի խորհուրդը բուսակերության օր է սահմանել

offf 5Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 12-ին հայտարարել է երկուշաբթին բուսակերության օր: Քաղխորհրդի պատգամավորներն այս առնչությամբ դիմել են քաղաքացիներին՝ նրանց կոչ անելով երկուշաբթի օրերին զերծ մնալ մսի օգտագործումից: Այսպիսով՝ քաղաքը դարձել է մոլորակի խոշորագույն բնակավայրը՝ առողջության պահպանման եւ աշխարհում էկոլոգիական վիճակի բարելավման համար մսի օգտագործումը նվազեցնելու գլոբալ արշավում: Արշավը կրում է կամավորական բնույթ. ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ ոստիկանությունն այդ օրերին մսակերներին չեն հետապնդի: Քաղաքային խոհուրդը միայն հույս է հայտնել, որ իր որոշումը շաբաթական գոնե մեկ անգամ մսից հրաժարվելու ավանդույթի սկիզբ կդնի: Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ն ճարպակալությամբ տառապող բնակիչների թվով աշխարհի երկրների շարքում առաջատար է: Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version