amga.tv

Switch to desktop Register Login

October 2012

23 October 2012

Արիզոնայում հետապնդումն ավարտվեց ողբերգությամբ

chase 4Արիզոնա նահանգում ոստիկանական հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Փիքապը, որի թափքում մեծ թվով մարդիկ են եղել, կանգ չի առել պարեկային ծառայության պահանջով: Արդյունքում հետապնդում է սկսվել, որի ընթացքում ուղղաթիռ է գործի դրվել: -Մենք բոլոր հիմքերը ունեինք կարծելու, որ վարորդը հարբած էր եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: 20 րոպեանոց հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Ոլորաններից մեկի ժամանակ վարորդը, կորցնելով կառավարումը, հարվածել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, եւս 18 մարդ հիվանդանոց են տեղափոխվել: Պարզվել է, որ բոլորն էլ ապօրինի ներգաղթյալներ են  Read more

Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ

iran usa 4Իրանն ուղղակի բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ՝ ատոմային ծրագրի հարցում տարաձայնությունները հարթելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Նա հստակեցրել է, որ բոլոր բանակցությունները տարվում են 5+1 ձեւաչափով: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը եւս իրականությանը չհամապատասխանող էր որակել Վաշինգթոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների լուրը: Իսրայելն իր հերթին հասկացրել է, որ դեմ չէ նման բանակցություններին, եթե դա կհանգեցնի իրանական ատոմային ծրագրի սառեցմանը: -Ակնհայտ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, արդյունավետ եւ դրական նշանակություն ունեն,- ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը: Կողմերը ստիպված էին պարզաբանումներ ներկայացնել New York Times-ի հրապարակումից հետո, որում ասվում էր, թե Վաշինգթոնն ու Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ վարել, իսկ Օբամայի վարչակազմը դրա համար համապատասխան հող է նախապատրաստում: ըստ պարբերականի նման նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու վերջին շանս եւ խուսափել Իրանին հարվածելուց: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ պատժամիջոցները սպառնալիքի տակ են դրել առողջական խնդիրներ ունեցող վեց միլիոն իրանցիների կյանքը: Դեղամիջոցների ներկրումը եւս արգելվում է, եւ այդ պատճառով դեղեր գտնելն Իրանում լուրջ գլխացավանք է դարձել:   Read more

Մեկնարկեց Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամի թելեթոնը

Bala 4Լոս Անջելեսի Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը Նախագահությամբ Հովհաննես Բալայանի երեկ՝ հոկտեմբերի 21-ին լայնածավալ հեռուստամարաթոն է անցկացրել, որի ընթացքում հավաքվել է 183 հազար դոլարի խոստում: Հիմնադրամն այդ գումարը ծախսելու է Հայաստանում՝ կարիքավոր երեխաների համար տոնածառի հանդեսների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, սահմանամերձ գյուղերի երեխաների համար, իսկ գումարի զգալի մասը կծախսվի Արարատի մարզի Դալար գյուղի գիշերօթիկ դպրոցի վերականգնման համար: Թելեթոնին իրենց մասնակցությունն են բերել ազգային բարերարներ, գործարարներ, հայ համայնքի սիրված երգիչ-երգչուհիներ, ավեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ: Թելեթոնը հեռարձակվել է AMGA հեռուստաընկերության երեք՝ կաբելային, արբանյակային եւ ազատ ալիքներով, ինչպես նաեւ AABC եւ High Vision հեռուստաալիքներով: Ի դեպ, US Armenia հեռուստաալիքը, նախապես խոստացել էր եթեր տրամադրել թելեթոնին, սակայն վերջին պահին հրաժարվեց իր մանսակցությունը բերել ազգանվեր այս ձեռնարկին: Read more

Մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու

MENNN 6Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի վերջին տվյալների` ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու: 16 նահանգներում մենինգիտով հիվանդ է արդեն 282 մարդ: Միեւնույն ժամանակ մասնագետներն սկսել են խոսել վարակի տարածման նվազելու մասին` հոկտեմբերի 21-ին գրանցվել է հիվանդության վարակման միայն մեկ դեպք, իսկ նախորդ օրերին այն երկնիշ թվեր էին նշում: Սակայն դեռեւս մի քանի ամիս կպահանջվի համաճարակի լիակատար վերացման համար: Մահացու մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Ասպրըջիլըս տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթսի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Մասնագետների կարծիքով, ռիսկի գոտում են մոտ 14 հազար մարդ: Read more

Նախագահի թեկնածուների եզրափակիչ բանավեճը

rommm 4ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռամնին  երրորդ եւ վերջին հեռուստաբանավեճըանցկացրեցին  Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռըթոն քաղաքում: Ֆլորիդայում նախագահի թեկնածուները քննարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերը: Ինչպես ակնկալվում է, ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաեւ հարցեր, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի եւ Լիբիայում տիրող իրավիճակի հետ: Քննարկվել է Սիրիայում տիրող իրավճակը, Եգիպտոսում եւ Լիբանանում բռնությունների նոր ալիքի մասին։ 

Համաձայն ամերիկացի քաղաքական վերլուծաբանների եւ լրատվամիջոցների` բանավեճերի առաջին փուլն ավարտվել է Ռամնիի հաղթանակով, իսկ երկրորդում առավելություն է գրանցել Օբաման: Դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռամնիի նկատմամբ հաղթանակ է տարել հեռուստաբանավեճի երկրորդ փուլում, որը հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նյու Յորքի մերձակա Հեմփսթեդ քաղաքի համալսարանում:

Սակայն, հանրային կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատ Օբաման եւ հանրապետական Ռամնին ընտրողների համակրանքի վարկանշում հավասարվել են. բնակչության 47-ական տոկոս աջակցում է եւ Օբամային, եւ Ռամնիին

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թ. նոյեմբերի  6-ին: Read more

Ապագայի մարտադաշտը ինտերնետն է

passss 7Պենտագոնի ղեկավարը` Լիոն Պանետան կիբերտարածությունը ապագայի ճակատամարտների վայր է անվանել: Նախարարի այս արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ նա ելույթ է ունեցել համակարգչային տեխնալոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության խնդիրների մասին: Այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ազգային անվտանգության ոլորտում կիբերվտանգավոր լուրջ դեպքեր են հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մի շարք բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների կայքեր հարձակման են ենթարկվել: Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել Cyber Fighters of Izz ad-din Al Qassam հաքերային խումբը, որը ընդգծել է, որ հարձակումը վրեժ է ԱՄՆ-ում Մահեմդականների անմեղությունը ֆիլմը նկարահանելու համար: Read more

Օբաման եւ Ռամնին կարող են ռեկորդ սահմանել

miliard 3ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռամնին հնարավոր է՝ նախընտրական քարոզարշավը ավարտեն՝ յուրաքանչյուրը ռեկորդային գումար` 1 մլրդ դոլար հավաքելով: Վաշինգտոնյան Politico թերթի հաղորդմամբ, որը վերլուծել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները, տվյալ պահին Օբամայի շտաբը հավաքել է 969 մլն դոլար, իսկ Ռամնիի շտաբը` 919 մլն դոլար: Ընդ որում, միջոցների հավաքումը Ռամնիի դեպքում, որը հենված է հարուստների միջոցների վրա, վերջին ամիսներին բարձր է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկու թեկնածուների գումարն էլ մինչեւ ընտրություներ կարող է հասնել 1 մլրդ դոլարի: 2008 թ. Օբաման հավաքել էր 750 մլն դոլար, ինչը այդ պահին ռեկորդային էր համարվում ամերիկյան նախընտրական քարոզարշավի համար: Ի դեպ, այս քարոզարշավին Օբաման առավել լուրջ աջակցություն է ստացել ընկերությունների սեփականատերերից եւ թոշակառուներից, միայն սեպտեմբերին Օբաման 22 միլիոն դոլար է ստացել թոշակառուներից:  Read more

Օբամայի կոչը կոնգրեսին

 

obammmm 7ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Կոնգրեսին օրինագիծ ընդունել, որը վարկերը ժամանակին վճարող բարեխիղճ սեփականատերերին թույլ կտար հիպոթեկային վարկ ձեւակերպել ռեկորդային ցածր գներով: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ փաստաթուղթը Կոնգրես է ուղարկել դեռ փետրվարին, սակայն, նրա խոսքով, հանրապետականները հնարավոր ամեն բան արել են, որպեսզի օրինագիծը չդրվի քվեարկության: Օբաման խնդրել է ամերիկացիներին կապվել Կոնգրեսում իրենց ներկայացուցիչների հետ ու հասնել օրենքի անցկացմանը: Հանրապետականները պատասխան ուղերձում, ի դեմս Արիզոնայի կոնգրեսական Ջեֆ Ֆլեյքի, ասել են, որ Օբաման անկասկած ժառանգել է թույլ տնտեսություն, սակայն քիչ բան է արել դրությունը շտկելու համար: Ֆլեյքը հավելել է, որ նախագահության 4 տարիներին Բարաք Օբաման մշտապես հեռացել է ֆինանսական ողջամտությունից: Read more

19 October 2012

Կինը ծննդաբերել է մետրոյում

newborn 5Ամերիկայի Ֆիլադելֆիա քաղաքում կինը ծննդաբերել է հենց մետրոյի գնացքում: Ծննդաբերությունից հետո նա դիմել է ոստիկանների օգնությանը։ Պարեկային ոստիկան Լլոյդ Ռաջըրսը և նրա գործընկերը, տեսնելով հագուստի մեջ փաթաթված երեխային, որի պորտալարը կրտված չէր, ապշել են: Մինչ շտապ օգնության ժամանումը Ռաջըրսը նորածնին փաթաթել է ծածկոցի մեջ ու հանգստացրել մորը: Մորն ու երեխային տեղափոխել են Ալբըրտ Էյնշտեյնի անվան բժշկական կենտրոն: Ներկայում մայրն ու երեխան իրենց լավ են զգում: Ինչպես հայտնի է դարձել, մետրոյով բժշկի գնալիս հղի կնոջ մոտ անսպասելի սկսվել են ցավերը:   Read more

19 October 2012

Նյուփորթ-Բիչում 18 ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվե

aporini 3Նյուփորթ-Բիչում 18 ապօրինի ներգաղթյալներ են ձերբակալվել, որոնք մարդատար մոտորանավակով փորձում էին մուտք գործել Միացյալ Նահանգների տարածք: Միջադեպը տեղի է ունեցել երեկ կեսօրին, երբ շերիֆի նավահանգստային պարեկնեը կասկածելի մոտորանավակ են նկատել:Ներգաղթյալներին գտել են նավի թաքստոցում: Նրանց բոլորին տեղափոխել են Սան-Կլեմենտե բաժանմունք, որտեղ հարցաքննելու են եւ որոշելու նրանց հետագա ճակատագիրը:  Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version