A+ A A-

23 October 2012

Թալիբները զինվորների են թունավորել

helmend 4Աֆղանստանում թալիբները թունավորել են մի քան ոստիկանների եւ տիրացել են նրանց զենքին: Դեպքը տեղի է ունեցել Հելմընդ նահանգի հարավային Գերիշկ վարչական շրջանի Սարբանդ շրջանում: Փաժվակ գործակալության փոխանցմամբ, անվտանգության ուժերի 7 աշխատակիցների ինքնազգացողությունն ընթրիքից հետո վատացել է, եւ նրանք մահացել են: Դրանից հետո թալիբները մտել են ոստիկանական տարածք եւ տարել են ողջ գույքը, այդ թվում՝ զենք-զինամթերքը: Քննիչները պարզում են ոստիկանների մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ 2014թ. վերջին Աֆղանստանում ամբողջովին կավարտվի օտարերկրյա բանակի կողմից անվտանգության ապահովման պատասխանատվությունն աֆղանական կողմին`բանակին եւ ոստիկանությանը փոխանցելու գործընթացը: Read more

Դաժան սպանություն Ինգլվուդում

 

ingl 4Ինգլվուդում հանգստյան օրերին տեղի ունեցած սպանությունը ավելին, քան ահասարսուռ եւ զգայացունց է: 33-ամյա հայրը մահացել, իսկ 28-ամյա մայրը ծանր վիրավորվել են՝ փորձելով փրկել իրենց չորս երեխաներին մարդասպանից: 55-ամյա Դեսմոնդ Ջոն Մոզեսը ներխուժել է Ֆիլիմոն Լամասի բնակարան եւ կրակ բացել: Լամասը մարմնով փակել է երեխաներին եւ մահացել հրազենային վնասվածքից: Նրա հետ մահացել է 4 տարեկան որդին: 28-ամյա Գլորիա Հիմենեսը հրազենային վնասվածք է ստացել երկու ոտքերից, սակայն երեխային ձեռքին փախուստի է դիմել, ցավոք փոքրիկը եւս մահացել է: Գլորիային, 7-ամյա դստերն ու 6-ամյա որդուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Սպանությունից հետո Մոզեսը հրդեհել է տունը, ինքն էլ մահացել կրակի մեջ: Ոստիկանները հետաքննություն են սկսել եւ պարզում են նրա ոճրագործության դրդապատճառները: Իրավապահներին նաեւ ցնցել էր հոր եւ մոր հերոսական արարքըRead more

Ֆլորիդայում երեկույթից հետո փլվել է հատակը

haake 5Ֆլորիդա նահանգի Թալահասի քաղաքի Seminole Grand բնակելի համալիրի շենքերից մեկում 100 մարդու մասնակցությամբ կազմակերպված երեկոյի ժամանակ հատակը փլվել է: Հարեւաններն աղմուկ եւ գոռգոռոց են լսել, դուրս եկել փողոց եւ օգնություն կանչել: Հատակը փլվելու արդյունքում առաջին հարկում գտնվող մարդիկ աննշան, կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներ են ստացել: 7 մարդու ստիպված են եղել տարհանել հատուկ տեխնիկայի միջոցով, քանի որ նրանք չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ շենքից: Ավելի քան 55 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 1995 թվականին կառուցված բնակելի շենքի փլուզման վնասը գնահատվում է 250 հազար դոլար: Փրկարար ծառայությունները դեռ չեն կարողանում բացատրել փլուզման պատճառը:   Read more

Արիզոնայում հետապնդումն ավարտվեց ողբերգությամբ

chase 4Արիզոնա նահանգում ոստիկանական հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Փիքապը, որի թափքում մեծ թվով մարդիկ են եղել, կանգ չի առել պարեկային ծառայության պահանջով: Արդյունքում հետապնդում է սկսվել, որի ընթացքում ուղղաթիռ է գործի դրվել: -Մենք բոլոր հիմքերը ունեինք կարծելու, որ վարորդը հարբած էր եւ վտանգ է ներկայացնում շրջապատի համար,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը: 20 րոպեանոց հետապնդումը ողբերգությամբ է ավարտվել: Ոլորաններից մեկի ժամանակ վարորդը, կորցնելով կառավարումը, հարվածել է էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, եւս 18 մարդ հիվանդանոց են տեղափոխվել: Պարզվել է, որ բոլորն էլ ապօրինի ներգաղթյալներ են  Read more

Իրանը բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ

iran usa 4Իրանն ուղղակի բանակցություններ չի վարում ԱՄՆ-ի հետ՝ ատոմային ծրագրի հարցում տարաձայնությունները հարթելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Նա հստակեցրել է, որ բոլոր բանակցությունները տարվում են 5+1 ձեւաչափով: Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուցիչը եւս իրականությանը չհամապատասխանող էր որակել Վաշինգթոնի եւ Թեհրանի միջեւ բանակցությունների լուրը: Իսրայելն իր հերթին հասկացրել է, որ դեմ չէ նման բանակցություններին, եթե դա կհանգեցնի իրանական ատոմային ծրագրի սառեցմանը: -Ակնհայտ է, որ Իրանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, արդյունավետ եւ դրական նշանակություն ունեն,- ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Յուվալ Շտայնիցը: Կողմերը ստիպված էին պարզաբանումներ ներկայացնել New York Times-ի հրապարակումից հետո, որում ասվում էր, թե Վաշինգթոնն ու Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ վարել, իսկ Օբամայի վարչակազմը դրա համար համապատասխան հող է նախապատրաստում: ըստ պարբերականի նման նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու վերջին շանս եւ խուսափել Իրանին հարվածելուց: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ պատժամիջոցները սպառնալիքի տակ են դրել առողջական խնդիրներ ունեցող վեց միլիոն իրանցիների կյանքը: Դեղամիջոցների ներկրումը եւս արգելվում է, եւ այդ պատճառով դեղեր գտնելն Իրանում լուրջ գլխացավանք է դարձել:   Read more

Մեկնարկեց Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամի թելեթոնը

Bala 4Լոս Անջելեսի Ծնողազուրկ եւ հաշմանդամ երեխաների հիմնադրամը Նախագահությամբ Հովհաննես Բալայանի երեկ՝ հոկտեմբերի 21-ին լայնածավալ հեռուստամարաթոն է անցկացրել, որի ընթացքում հավաքվել է 183 հազար դոլարի խոստում: Հիմնադրամն այդ գումարը ծախսելու է Հայաստանում՝ կարիքավոր երեխաների համար տոնածառի հանդեսների, մանկատների, գիշերօթիկ դպրոցների, սահմանամերձ գյուղերի երեխաների համար, իսկ գումարի զգալի մասը կծախսվի Արարատի մարզի Դալար գյուղի գիշերօթիկ դպրոցի վերականգնման համար: Թելեթոնին իրենց մասնակցությունն են բերել ազգային բարերարներ, գործարարներ, հայ համայնքի սիրված երգիչ-երգչուհիներ, ավեստագետներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ: Թելեթոնը հեռարձակվել է AMGA հեռուստաընկերության երեք՝ կաբելային, արբանյակային եւ ազատ ալիքներով, ինչպես նաեւ AABC եւ High Vision հեռուստաալիքներով: Ի դեպ, US Armenia հեռուստաալիքը, նախապես խոստացել էր եթեր տրամադրել թելեթոնին, սակայն վերջին պահին հրաժարվեց իր մանսակցությունը բերել ազգանվեր այս ձեռնարկին: Read more

Մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու

MENNN 6Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի վերջին տվյալների` ԱՄՆ-ում սնկային մենինգիտի զոհերի թիվը հասել է 23 մարդու: 16 նահանգներում մենինգիտով հիվանդ է արդեն 282 մարդ: Միեւնույն ժամանակ մասնագետներն սկսել են խոսել վարակի տարածման նվազելու մասին` հոկտեմբերի 21-ին գրանցվել է հիվանդության վարակման միայն մեկ դեպք, իսկ նախորդ օրերին այն երկնիշ թվեր էին նշում: Սակայն դեռեւս մի քանի ամիս կպահանջվի համաճարակի լիակատար վերացման համար: Մահացու մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Ասպրըջիլըս տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթսի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Մասնագետների կարծիքով, ռիսկի գոտում են մոտ 14 հազար մարդ: Read more

Նախագահի թեկնածուների եզրափակիչ բանավեճը

rommm 4ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռամնին  երրորդ եւ վերջին հեռուստաբանավեճըանցկացրեցին  Ֆլորիդա նահանգի Բոկա-Ռըթոն քաղաքում: Ֆլորիդայում նախագահի թեկնածուները քննարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հարցերը: Ինչպես ակնկալվում է, ուշադրության կենտրոնում կհայտնվեն նաեւ հարցեր, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրի եւ Լիբիայում տիրող իրավիճակի հետ: Քննարկվել է Սիրիայում տիրող իրավճակը, Եգիպտոսում եւ Լիբանանում բռնությունների նոր ալիքի մասին։ 

Համաձայն ամերիկացի քաղաքական վերլուծաբանների եւ լրատվամիջոցների` բանավեճերի առաջին փուլն ավարտվել է Ռամնիի հաղթանակով, իսկ երկրորդում առավելություն է գրանցել Օբաման: Դեմոկրատ նախագահ Բարաք Օբաման Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռամնիի նկատմամբ հաղթանակ է տարել հեռուստաբանավեճի երկրորդ փուլում, որը հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Նյու Յորքի մերձակա Հեմփսթեդ քաղաքի համալսարանում:

Սակայն, հանրային կարծիքի վերջին հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատ Օբաման եւ հանրապետական Ռամնին ընտրողների համակրանքի վարկանշում հավասարվել են. բնակչության 47-ական տոկոս աջակցում է եւ Օբամային, եւ Ռամնիին

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012 թ. նոյեմբերի  6-ին: Read more

Ապագայի մարտադաշտը ինտերնետն է

passss 7Պենտագոնի ղեկավարը` Լիոն Պանետան կիբերտարածությունը ապագայի ճակատամարտների վայր է անվանել: Նախարարի այս արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ մեկ շաբաթ առաջ նա ելույթ է ունեցել համակարգչային տեխնալոգիաների օգտագործման ոլորտում անվտանգության խնդիրների մասին: Այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարն ընդգծել է, որ ազգային անվտանգության ոլորտում կիբերվտանգավոր լուրջ դեպքեր են հայտնաբերվել: Վերջին շաբաթվա ընթացքում ամերիկյան մի շարք բանկերի եւ ֆինանսական այլ հաստատությունների կայքեր հարձակման են ենթարկվել: Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել Cyber Fighters of Izz ad-din Al Qassam հաքերային խումբը, որը ընդգծել է, որ հարձակումը վրեժ է ԱՄՆ-ում Մահեմդականների անմեղությունը ֆիլմը նկարահանելու համար: Read more

Օբաման եւ Ռամնին կարող են ռեկորդ սահմանել

miliard 3ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռամնին հնարավոր է՝ նախընտրական քարոզարշավը ավարտեն՝ յուրաքանչյուրը ռեկորդային գումար` 1 մլրդ դոլար հավաքելով: Վաշինգտոնյան Politico թերթի հաղորդմամբ, որը վերլուծել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի տվյալները, տվյալ պահին Օբամայի շտաբը հավաքել է 969 մլն դոլար, իսկ Ռամնիի շտաբը` 919 մլն դոլար: Ընդ որում, միջոցների հավաքումը Ռամնիի դեպքում, որը հենված է հարուստների միջոցների վրա, վերջին ամիսներին բարձր է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկու թեկնածուների գումարն էլ մինչեւ ընտրություներ կարող է հասնել 1 մլրդ դոլարի: 2008 թ. Օբաման հավաքել էր 750 մլն դոլար, ինչը այդ պահին ռեկորդային էր համարվում ամերիկյան նախընտրական քարոզարշավի համար: Ի դեպ, այս քարոզարշավին Օբաման առավել լուրջ աջակցություն է ստացել ընկերությունների սեփականատերերից եւ թոշակառուներից, միայն սեպտեմբերին Օբաման 22 միլիոն դոլար է ստացել թոշակառուներից:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel