A+ A A-

12 October 2012

Լինդսի Լոհանը կռվել է մոր հետ

lohan 7Հոլիվուդյան սկանդալային դերասանուհի Լինդսի Լոհանը հերթական ծեծկռտուքի մեջ է ընկել… այս անգամ հարազատ մոր՝ Դինա Լոհանի հետ: Առավոտյան ժամը 04:00-ին նրանք վերադարձել են Նյու Յորքի գիշերային ակումբից՝ ճանապարհին արդեն սկսելով վիճել, ապա այն շարունակելով տանը, ինչը հոլիվուդյան մարտաֆիլմերի կադրեր է հիշեցրել: Վեճը եղել է գումարի շուրջ, որ Լոհանը տվել էր մորը, ապա ետ պահանջել: Լինդսին զանգել է հորը եւ խնդրել ոստիկանների կանչել: Վեճի ընթացքում վնասվել է դերասանուհու ոտքը, կոտրվել ապարանջանը: Հայտնի չէ, թե ինչ վնասվածք է ստացել մայրը: Ոստիկանությունը երկու կանանց ծեծկռտուքի պատճառի վերաբերյալ տեղեկություն չի տրամադրել: Ավելի ուշ, դերասանուհին հորը խոստովանել է, որ մայրը թմրամիջոցների ազդեցության ներքո իրեն սարսափելի բաներ է ասել: Read more

Ընկել է ծառից եւ վնասվել

tsar 919-ամյա տղամարդը ով Վեսթլեյքում բարձրացել էր ծառի վրա՝ եռահարկ շենքի վրա գրաֆիթի նկարելու համար, ընկել է գետնին եւ վնասել գանգուղեղը: Երիատսարդը եղել է մոտ 30 ոտնաչափ բարձրության վրա: Միջադեպը տեղի է ունեցել 1600 block of Beverly Boulevard հասցեում, գիշերը ժամը 2:45-ի սահմաններում: Լոս Անջելեսի ոստիկանության լեյտենանտի խոսքով, նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ նա գտնվում է ծայրահեղ ծանր, անգիտակից վիճակում: Բժիշկները պայքարում են երիտասարդի կյանքը փրկելու համար: տուժածի անունը չի հաղորդվում: Ոստիկանները գետնին ներկ են գտել, որը նա պիտի օգտագործեր նկարելու համար: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները եւ որոնում դեպքի մասին ահազանգած անհայտ անձին: Read more

Դժբախտ պատահար ճանապարհին

chanap 5Բանվորը մահացել է Վեսթ Լոս Անջելեսում, երբ նրա վրա է ընկել 3 հազար փաունդ կշռով բետոնե հենաքարը: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում Santa Monica Boulevard-ում՝ Sawtelle Boulevard-ի թիվ 405 մայրուղու հատվածում: Դեպքից հետո շինարարական աշխատանքները դադարեցվել են: Ոստիկանության փոխանցմամբ, բանվորները բեռնաթափում էին հենաքարերը կռունկի օգնությամբ, երբ դրանցից մեկն ընկել է աշխատողի վրա: Դեպքի վայր ժամանած փրկարարներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Հենաքարը պատրաստված է եղել մետաղից: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու դեպքի հանգամանքները: Ադոլֆո Ֆիգուրոան Hewitt Construction ընկերության աշխատակից էր, 42 տարեկան:   Read more

Ֆլորիդայում փլուզվել է ավտոկայանը, կան զոհեր

pluzvel 8Ֆլորիդա նահանգի Դորել քաղաքում՝ Մայամի-դեյդ քոլեջի քամփուսում կառուցվող հինգ հարկանի ավտոկայանատեղի փլուզման հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 9-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Ականատեսների վկայությամբ, ավտոկայանը փլվել է խաղաքարտերով տնակի պես: Տուժածներին դուրս բերելու համար 300 փրկարարներ եւ մոտ 100 միավոր հատուկ տեխնիկա է բերվել: Ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու բանվորներ՝ 48-ամյա Ուրտադո Դեմենդոսան եւ 60-ամյա Խոսե Կալդերոնը: Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Առանձնապես ծանր է եղել բանվորներից մեկի վիճակը: 53-ամյա Սեմյուել Պերեսը բառացիորեն մնացել էր մի քանի տոննա շինարարական աղբի եւ բետոնի տակ: Մինչ փրկարարները մաքրել են փլատակները, նա շուրջ 12 ժամ գիտակցության մեջ է եղել: Նրան փլատակների տակից հանելու համար փրկարարները ստիպված են եղել կտրել ոտքերը: Պերեսին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Մայամիի վնասվածքաբանության կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը: Առայժմ եւս մեկ մարդ անհետ կորած է համարվում եւ ըստ ամենայնի գտնվում է փլատակների տակ: Միջադեպի ժամանակ տարածքում ուսանողներ չեն եղել, այլ միայն բանվորներ, որոնք աշխատում էին 22,5 միլիոն դոլար արժողությամբ ավտոկայանտեղի շինարարության վրա: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու շինության փլուզման պատճառը, չի բացառվում, որ շենքը փլվել է անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Տեղական իշխանությունները խոստացել էր պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին:  Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel