A+ A A-

09 October 2012

Էրիթրեայի նախագահի օդաչուները փախել են

Erite 4էրիթրեայի նախագահին սպասարկող ավիաջոկատի երկու օդաչուներ՝ կապիտաններ Իոնաս Վոլդիբն ու Մեքքոնեն Դեբասաին, փախել են Սաուդյան Արաբիա՝ առեւանգելով պետության ղեկավարի անձնական ինքնաթիռը: Նախագահի առեւանգված ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայի արեւմտյան Ջիզան քաղաքի օդանավակայանում: Ընդ որում՝ ճանապարհին նրան ուղեկցել են սաուդյան երկու F-15 կործանիչներ, որոնք ինքնաթիռը դիմավորել են Կարմիր ծովի վրա: ժամանումից անմիջապես հետո օդաչուներն ապաստան են խնդրել, ինչը նրանց տրամադրվել է: Ներկայումս դասալիքների գտնվելու վայրն անհայտ է: Ըստ որոշ տվյալների՝ օդաչուները մասնակցել են էրիթրեական վարչակարգի ամենանրբին առաքելություններին, մասնավորապես՝ նախագահի հրամանով զենք են մատակարարել Սոմալիի իսլամիստական ալ-Շաբաբ խմբավորմանը:  Read more

Քաղաքապետի թեկնածուն կոկաինի տեսքով կաշառք է բաժանել

Limo 3Բրազիլիայի հյուսիսում գտնվող Իտակոատիրա քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններին ընդառաջ բավական հետաքրքիր մի դեպք է բացահայտվել: Պարզվում է՝ քաղաքապետի կին թեկնածու Կարմե Քրիստինա Լիման, ընտրողներին հաճոյանալու նպատակով թմրանյութի տեսքով ընտրակաշառք է բաժանել. նա, մասնավորապես, իր նախընտրական բրոշյուրների հետեւում ամրացրել է կոկաինով լի փաթեթներ։ Իրավապահ մարմիների ներկայացուցիչներին շատ կասկածելի է թվացել այն, որ 32-ամյա Լիմայի մեքենայի շուրջ ահռելի բազմություն է հավաքվել։ Արդյունքում նրանք հասկացել են նման աժիոտաժի պատճառը։ Բոլոր հավաքվածներն անմիջապես փախուստի են դիմել. նրանց է հետեւել նաեւ Լիման, սակայն ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրանց։ Դրանից հետո իրավապահները խուզարկել են թեկնածուի մեքենան եւ այնտեղ հայտնաբերել կոկաինով հագեցված հարյուրավոր բրոշյուրներ։ Այժմ Լիման ձերբակալված է եւ մեղադրվում է կաշառք բաժանելու եւ թմրանյութերի տարածման մեջ։   Read more

Նյու Ջըրզիում ավտոբուս է շրջվել

canadabus 4Նյու Ջըրզի նահանգում շրջվել է ռեյսային ավտոբուսը, որը ժամանել էր Կանադայից: Միջադեպը տեղի է ունեցել Ուեյն քաղաքի ավտոմայրուղու մերձակայքում: Ավտոբուսում գտնվել է 57 ուղեւոր: Պատահարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 23 մարդ, որոնցից երկուսը՝ երեխաներ: Վիրավորներին տեղափոխել են Պատտերսոն քաղաքի Սուրբ Ջոզեֆի բուժկենտրոն: Նրանցից 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն, բժիշկների հավաստմամբ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու միջադեպի հանգամանքները: Առայժմ հայտնի է, որ վարորդն անսպասելիորն կորցրել է մեքենայի կառավարումը եւ, ճեղքելով արգելապատնեշը, շրջվել է: Բարեբախտաբար մեքենան միջին արագությամբ է շարժվել: Ավտոբուսի վարորդը ոստիկաններին հայտնել է, թե շրջադարձ է կատարել, երբ առաջը կտրել է մեկ այլ մեքենա, բայց ոստիկանությունը շարունակում է միջադեպի պատճառների հետաքննությունը: Վարորդը եւս տուժածների թվում է, նա ձեռքի կոտրվածք է ստացել: Read more

Վարդան Օսկանյանն արդեն մեղադրյալ է

oskan 3Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը այսօր` հոկտեմբերի 8-ին պաշտոնապես մեղադրանք է առաջադրել նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին: Օսկանյանը Ազգային անվտանգության ծառայություն էր ժամանել իր փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ: Շենքից դուրս գալուց հետո փաստաբանը լրագրողներին հայտնել է, թե Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 179 եւ 190 հոդվածների հատկանիշներով: Վարդան Օսկանյանն օգտվել է իր իրավունքից եւ հրաժարվելու է ցուցմունք տալ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովը բավարարել էր ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին դատախազի միջնորդությունը: Քվեարկությանը մասնակցել են 71 պատգամավորներ, կողմ են քվեարկել 64-ը, դեմ`6-ը: Վարդան Օսկանյանին մեղադրում են Սիվիլիթաս հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները յուրացնելու մեջ:  Read more

Խոշոր վթար Ֆլորիդայում

multycar 4Ֆլորիդա նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել. Իրար են բախվել 47 մեքենաներ, 52 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վթարը տեղի է ունեցել նահանգի I-75 մայրուղում: Ականատեսների վկայությամբ, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է եղել, որը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը: Այնուհետ շղթայական վթար է եղել: Առավել շատ վնասվել են առջեւի եւ ետեւի շարքերում գտնվող մեքենաները: Վթարի հետեւանքով տուժել է 52 մարդ: Նրանցից 22-ը անհապաղ տեղափոխվել է հիվանդանոց: Երեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ճանապարհային ոստիկանության լեյտենանետ Քրիս Միլլըրի խոսքով, ամենայն հավանականությամբ վթարի պատճառը եղել է անբարենպաստ եղանակային պայմանները: Դեպքի պահին ուժեղ անձրեւ է տեղացել՝ քամու եւ ամպրոպի ուղեկցությամբ, ինչի հետեւանքով ճանապարհը վտանգավոր է դարձել: Վթարի հետեւանքների վերացման համար ոստիկանները հատուկ լիկվիդատորներ եւ ուղղաթիռներ են օգտագործել, ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի կապակցությամբ:   Read more

հայերին դատապարտեցին

manjikyan 4Երկու հայերը, ովքեր մեղադրվում էին 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության մեջ, ազատազրկման են դատապարտվել: Լոս Անջելեսի դատարանը Զարե Մանջիկյանին դատապարտել է 50, իսկ Վահագն Ջուրյանին 25 տարվա ազատազրկման: Նշենք, որ սպանությունը տեղի էր ունեցել 2009 թվի նոյեմբերին: Ամեն ինչ սկսվել էր այն բանից հետո, երբ Մայք Եփրեմյանը ընկերուհուն ուղարկած հաղորդագրության մեջ վերջինիս ընկերուհուն` Քեթ Վարդանյանին փչացած էր անվանել: Վարդանյանը տեսել էր հաղորդագրությունն ու խնդրել եղբորը` ծեծել Եփրեմյանին: Մայքը սպառնալիքներ էր ստացել անծանոթ անձանցից, եւ ի վերջո ընկերների հետ գնացել հանդիպման: Քննության տվյալներով, Ջուրյանը հարվածել էր նրան, իսկ Մանջիկյանը հանել ատրճանակն ու կրակել 19-ամյա երիտասարդի պարանոցին: Գործով անցնող մյուս երկու անձինք` 20-ամյա Հովիկ Ջուրյանն ու 23-ամյա Խաթուն Վարդանյանը մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ եւ դատապարտվել 1-ական տարվա ազատազրկման:   Read more

Հոլիվուդյան աստղին ձերբակալեցին

keystone 4Հոլիվուդյան դերասանուհի Դերըլ Հաննային ձերբակալել են Թեքսըսում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, որն ուղղված էր կանադական նավթատարի ճյուղի կառուցման դեմ: Հաննան եւ տեղացի բնակչուհի էլեոնորա Ֆերչայլդը փորձել են խանգարել նավթատարի տեղադրմանը, որը անցնում է Ֆերչայլդի ֆերմայի տարածքով: Դերասանուհուն ձերբակալել են մասնավոր շինհրապարակ անօրինական մուտք գործելու համար: 78-ամյա Ֆերչայլդը նույնպես ձերբակալվել է: Կանայք տեղափոխվել են Վուդ շրջանի բանտ, սակայն շուտով ազատ են արձակվել: 50-ամյա Դերըլ Հաննան համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Քուենտին Տարանտինոյի Սպանել Բիլլին երկու ֆիլմերում դաժան մարդասպանին մարմնավորած իր դերով: Շրջակա միջավայրի պաշպանության ակտիվիստուհիները հանդես են գալիս 7 միլիարդանոց Keystone XL նավթատարի կառուցման դեմ, որի միջոցով նավթը Կանադայից կհասնի Թեքսըս:  Read more

Արմատական իսլամիստ քարոզիչին տեղափոխել են ԱՄՆ

islamm 4Ամերիկյան երկու օդանավերով Մեծ Բրիտանիայից Միացյալ Նահանգներ են տեղափոխել կասկածյալ ահաբեկիչներ մահմեդական արմատական հոգեւորական Աբու Համզա ալ-Մասրին եւ չորս այլ անձինք։ Օդանավերն իրենց թռիչքն իրականացրել են այն բանից անմիջապես հետո, երբ Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը մերժել է կասկածյալների բողոքները։ Հինգ կասկածյալները վեր էին հանել ԱՄՆ-ի բանտերում մարդու իրավունքների ոտնահարումների եւ բանտային վատ պայամանների մասին հարցեր։Աբու Համզան եւ իր հանցակիցներն արդեն կանգնել են Նյու Յորքի դատարանի առջեւ եւ նրանց պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել; չորս ահաբեկիչները դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել, իսկ կտրված ձեռքի պատճառով Նավապետ Կրյուկ մականունը ստացած Աբու Համզան ցուցմունք կտա վաղը: Արմատական քարոզիչը Միացյալ Նահանգներում մեղադրվում է Օրեգըն նահանգում ահաբեկչական ճամբար հիմնելու ծրագրերի եւ Եմենում 1998 թվականին 16 անձանց առեւանգելու մեջ։ Առեւանգման գործողության ընթացքում չորս մարդ էր սպանվել։ Լոնդոնից ԱՄՆ թռչող օդանավի մեջ գտնվող մյուս երկուսը՝ Ադել Աբդուլ Բարին եւ Խալեդ ալ-Ֆավազը Միացյալ Նահանգների կողմից մեղադրվում են արեւելյան Աֆրիկայում 1998 թվականին ամերիկյան երկու դեսպանատների դեմ իրականացված հարձակումների մեջ։   Read more

Տղամարդը մտադիր էր 48 եկեղեցի պայթեցնել

vayler 4Օկլահոմա նահանգում ձերբակալվել է մի տղամարդ, ով պլանավորել էր պայթեցնել 48 եկեղեցի։ United Press-ի փոխանցմամբ, Իլլինոյսի Էլկ Գրով քաղաքի բնակիչ 23-ամյա Գրեգըրի Արթուր Վեյլըրը ձերբակալվել է Օկլահոմա նահանգի Օտտավա շրջանում, Մայամի քաղաքի հյուրանոցներից մեկում, շնորհիվ հյուրանոցի աշխատակիցների զգոնության: Նրա տան զննման ժամանակ հայտնաբերվել են նյութեր, որոնցից ռումբեր են պատրաստում, այդ թվում վառվող հեղուկով 50 Մոլոտովի կոկտեյլ, ինչպես նաեւ Օկլահոմայի 48 եկեղեցիների հատակագծեր, ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Տղամարդը ձերբակալվել է առանց գրավի դիմաց ազատ արձակման իրավունքի: Նրան մեղադրում են ահաբեկչություն հոդվածով: Վելլըրի ընտանիքն արդեն հայտնել է, որ նա տառապում է հոգեկան խանգարումով:   Read more

Պանետան քննադատել է Աֆղանստանին

panettt 4ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան ուրբաթ օրը հայտարարել է, որ Հարավային Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ հարաբերությունները նոր դարաշրջան են թեւակոխում: Նա ավելացրել է, որ իր պետությունն այլեւս արեւմտյան կիսագնդի անվտանգության միակ երաշխավորը չէ: Պաշտոնական այցով Պերու ժամանած Պանետան մտադիր է առաջարկել Լիմա ուղարկել ԱՄՆ պաշտպանության նախարարության փորձագետներին` ռազմական ծրագրման համակարգի ստեղծման գործում այդ երկրին օգնելու համար: Պենտագոնի ղեկավարը Ուրուգվայում կհանդիպի տարբեր երկրներից այդ երկիր ժամանած իր գործընկերների հետ: Պենտագոնի ղեկավարը նաեւ հանդես է եկել աֆղանական իշխանությունների քննադատմամբ այն բանից հետո, երբ Աֆղանստանի նախագահը դժգոհություն է հայտնել միջազգային կոալիցիայի գործողություններից: Համիդ Քարզայը դժգոհություն էր հայտնել, որ միջազգային կոալիցիան ի վիճակի չէ հետապնդել Պակիստանի գրոհայիններին եւ դրա փոխարեն կենտրոնացել է Աֆղանստանի ապստամբների վրա: ԱՄՆ պաշտպանության նախարար Լիոն Պանետան հայտարարել է, որ Աֆղանստանի առաջնորդը պետք է շնորհակալություն հայտնի, որ այլ երկրների զինվորները պայքարում եւ զոհվում են նրա երկրում, այլ ոչ թե քննադատի նրանց: -Մենք առաջընթաց ենք գրանցել Աֆղանստանում, քանի որ կան համազգեստով կանայք եւ տղամարդիկ, ովքեր պատրաստ են զոհվել հանուն Աֆղանստանի ինքնիշխանության: Ես կարծում եմ, որ օգտակար կլիներ, եթե նախագահը գոնե մեկ անգամ շնորհակալություն հայտներ նրանց, ովքեր պայքարել եւ զոհվել են հանուն Աֆղանստանի, այլ ոչ թե քննադատեր նրանց,- ասել է Պանետան:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel