A+ A A-

04 October 2012

Ամերիկացի լրագրողին պահում են Սիրիայում

tycee 5ԱՄՆ պետքարտուղարությունը բոլոր հիմքերն ունի կարծելու, որ ամերիկացի լրագրող Օսթըն Թայսը, ով այս տարվա օգոստոսին անհետ կորել էր Սիրիայում, դեռ կենդանի է եւ պահվում է սիրիական կառավարական ուժերի մոտ: 47-վայրկյան տեւողությամբ տեսագրությունը հայտնվել է նախօրեին: Դրա մեջ երեւում է, թե ինչպես են աչքերը կապած Թայսին ուղեկցում մի խումբ գրոհայիններ: Ինչ-որ պահի լրագրողին հրում են, եւ նա բացականչում է. –Օ Ջիսըս: 31-ամյա Թայսն անկախ լրագրող է, ում հոդվածները բազմիցս են տպագրվել Washington Post-ում եւ այլ պարբերականներում: Նա ԱՄՆ ծովային հետեւակի նախկին սպա է, ով աշխատում է ամենածանր կետերում: ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Վիկտորիա Նուլընդը հայտնել է լրագրողներին, որ իրենք հանգամանալից ուսումնասիրել են տեսագրությունը, սակայն չեն կարող բացարձակ ասել, որ այնտեղ պատկերված է Օսթըն Թայսը: Նաեւ հայտնի չէ, թե երբ է արվել տեսագրությունը: Համենայն դեպս, Պետքարտուղարությունը խոստացել է ջանքեր գործադրել տեսագրության իսկությունը պարզելու եւ Թայսին ետ վերադարձնելու համար: Վիկտորիա Նուլընդը նաեւ հայտարարել է, թե Միացյալ Նահանգները չեն պատրաստվում ներխուժել Սիրիա, այլ միայն ոչ զինվորական օգնություն են ցուցաբերում սիրիական ընդդիմությանը:   Read more

Օբամայի վարկանիշը լատինաամերիակցիների շրջանում մեծ է

latinos 4ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իսպանալեզու ընտրողների շրջանում գերազանցում է իր մրցակից, հանրապետական Միթ Ռամնիին: Ընդ որում, լատինաամերիկացիների մեծ մասը կարծում են, որ տնտեսության խնդիրներն ավելի կարեւոր են, քան միգրացիոն օրենսդրությունը: Եթե Օբամային աջակցում է հարցմանը մասնակցածների 70 տոկոսը, ապա Ռամնիին՝ միայն 26 տոկոսը: Եվս 3 տոկոսը դեռ չի կողմնորոշվել, 1 տոկոսը աջակցում է այլ թեկնածուների: 2008 թ. Օբամային աջակցեց լատինաամերիկացիների 67 տոկոսը: ORC International ընկերության հարցման մասնակիցների 44 տոկոսը տնտեսությունը համարում են առաջանահերթ խնդիր կառավարության եւ նախագահի թեկնածուների համար: Նշենք, որ հենց տնտեսական հարցերի շուրջ է կառուցված Միթ Ռամնիի քարոզարշավը: Ընդ որում, իսպանալեզու ընտրողների 68 տոկոսը ենթադրում է, որ Օբաման ավելի հաջողությամբ կհաղթահարի տնտեսական դժվարությունները: Նախագահական ընտրություններին կարող է քվեարկել 23.7 մլն լատինաամերիկացի:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel