amga.tv

Switch to desktop Register Login

September 2012

18 September 2012

Հարցաքննել են սկանդալային ֆիլմի ստեղծողներից մեկին

 muuus 4Մուսուլմանների անմեղությունըսկանդալային ֆիլմի ստեղծագործական խմբի ակտիվ մասնակիցներից մեկը՝ Նակուլա Բասիլի Նակուլան, Կալիֆորնիայում բերման է ենթարկվել հարցաքննման՝ խարդախության համար դատվածության փորձաշրջանը խախտելու համար: Ոստիկանությունը հայտարարել է, թե 55-ամյա Նակուլա Բասիլին ինքնակամ է լքել իր տունը եւ ոստիկանների ուղեկցությամբ ներկայացել բաժին: Նախկինում ֆինանսական հանցագործությունների համար դատապարտված Նակուլային, ով հանդիսանում է ԱՄՆ-ի Ղպտի կազմակերպության անդամ, գտել են Associated Press գործակալության լրագրողները սեփական հետաքննության արդյունքում: Նակուլան կասկածվում է ֆիլմի ստեղծողներին կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու մեջ: Նակուլան ձեռնաշղթաներով չի եղել: Կապվա՞ծ է արդյոք նրա հարցաքննությունը ֆիլմի ստեղծմանը մասնակցելու հետ, չի հայտնվում:

Հարցաքննությունից հետո Նակուլան հայտարարել է, որ մտադիր չէ տուն վերադառնալ:

-Նա անհետացել է: Մենք չգիտենք, թե ուր է գնացել: Նա ասաց, որ չի վերադառնա տուն,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը: Ավելի ուշ անհետացել են նաեւ նրա ընտանիքի անդամները, որոնք ամենայն հավանականությամբ թաքնվել են մահմեդականների հնարավոր վրեժխնդրությունից: Նակուլան չի հերքում, որ ցուցաբերել է լոգիստիկական եւ կազմակերպչական աջակցություն ֆիլմի ստեղծողներին, միեւնույն դեպքում պնդել է, որ չի հանդիսանում ֆիլմի ռեժիսորը, չնայած, որ անձամբ ծանոթ է նրա հետ: Read more

Ստիպել են նկարահանվել պոռնո-ֆիլմում՝

lookelike 4Իրաքի նախկին բռնակալ Սադդամ Հուսեյնի նմանակ, եգիպտացի Մուհամմեդ Բաշիրը բրիտանական Daily Mirror պարբերականին պատմել է, թե ինչպես են նրան առեւանգել գրոհայինները եւ փորձել զենքի սպառնալիքի տակ ստիպել նկարահանվել պոռնո-ֆիլմում՝ Սադդամի դերում: Ըստ պարբերականի, նրան նախ հեռախոսով առաջարկել են 205 հազար ֆունտ ստեռլինգ, եւ այն բանից հետո, երբ բարեպաշտ մահմեդականը հրաժարվել է, նրան առեւանգել եւ ծեծի են ենթարկել: Այժմ եգիպտացին գտնվում է հիվանդանոցում: Նա այնքան է նման Իրաքի երբեմնի դիկտատորին, որ նախկինում մի քանի անգամ նրա վրա են հարձակվել իր հարազատ Ալեքսանդրիայում բնակվող իրաքցիները: Սադդամի նմանակի որդին տեղեկացրել է, որ իր ընտանիքը ոստիկանությունից պաշտպանություն է խնդրել հոր համար:   Read more

JP Morgan Chase-ին մեղադրում են

pmorg 4ԱՄՆ խոշոր բանկերից մեկը`JP Morgan Chase-ը կասկածվում է փողերի լվացման մեջ: Հաղորդվում է, որ իշխանություններն արդեն սկսել են այդ ֆինանսական հաստատության ստուգումները: Ինչպես հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով անանուն աղբյուներին, ԱՄՆ ֆինանսների նախարարության անկախ բաժնի եւ դրամային շրջանառության հարցերով վերահսկողության վարչության կողմից հետաքննություն է իրականացվում: Բանկի ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից: Հայտնի է, որ տվյալ պահին  ստուգվում են  ապօրինի ֆինանսական գործարքների հետ կապված բանկային միաջառումները: Հայտնվում է, որ առաջիկայում չի բացառվում, որ  հետաքննություն սկսվի մեկ այլ խոշոր բանկի` Bank of America-ի դեմ, որին եւս կասկածում են նմանատիպ խախտումների մեջ: Read more

Դատապարտեցին 55 տարի անց

tariner 4ԱՄՆ-ում՝ Իլինոյիս նահանգում, 7-ամյա աղջնակին 55 տարի առաջ սպանած տղամարդուն դատարանը մեղավոր է ճանաչել եւ դատապարտվել ազատազրկման: Խոսքը Մարիա Ռիյդոլֆի մասին է, որը 5 տասնամյակ առաջ անհետացել էր իրենց բակից խաղի դուրս գալուց հետո: Հետագայում պարզվել էր, որ աղջկա անհետացման եւ սպանության համար մեղավեր է իրենց հարեւանի տղան: Աղջկա մարմինը հայտնաբերվել էր միայն 1 ամիս անց: Ընդհանուր առմամբ այս գործով մոտ 100 մարդ է անցել որպես կասկածյալ: Սակայն մինչեւ արդարադատությունը հայտնաբերել է բուն մեղավորին՝ ի դեմս Ջաք ՄքՔլաֆի, նա արդեն 72 տարեկան է դարձել: Հետաքրքրական է, որ ՄքՔլաֆը նաեւ նախկին ոստիկան է: Իսկ այս գործով իրավապահների ուշադրությունը գրավել է դեռ 1994-ին: Դատավճռի ընթերցումից հետո դատարանի դահլիճում ծափահարություններ են հնչել: Աղջնակի խաղընկերուհիները՝ արդեն զառամյալ տատիկներ, խոստովանել են, թե վաղուց արդեն չէին սպասում արդարադատության հաղթանակին: Read more

Դեռահասն ահաբեկչություն էր կազմակերպում

rrrest 3FBI-ի գործակալները ձերբակալել են 18-ամյա մի ամերիկացու, որը ցանկացել է ջիհադ սկսել եւ պայթյուն իրականացնել Չիկագոյի բարերից մեկի դիմաց: Հետաքննության տվյալներով` Ադել Դաուդը իր էլեկտրոնային նամակներում բազմիցս է հայտնել իր մտադրության մասին: Որոշ ժամանակ անց նրա հետ գրագրության մեջ են մտել FBI-ի երկու գործակալներ: Նա 29 պոտենցիալ վայրեր է նշել, որտեղ, նրա կարծիքով, կարելի էր պայթյուններ իրականացնել, այդ թվում` խանութներ, ռեստորաններ` այնպիսի վայրեր, որոնցում մարդկային կուտակումները մեծ են: Գործակալներից մեկը ներկայացել է որպես ահաբեկիչ, ով, իբր, ապրում է Նյու Յորքում, եւ նրա հետ պայմանավորվել հանդիպել: Դաուդը աղոթել է, որ կարողանա սպանել որքան հնարավոր է` շատ մարդկանց: Այնուհետեւ նրան ավտոմեքենա է տրվել` իբր պայթուցիկով լցված: Նա ավտոմեքենան կանգնեցրել է բարի մոտ` որոշելով գործի դնել պայթուցիկը, սակայն ձերբակալվել է FBI-ի աշխատակիցների կողմից: Դաուդի մեղքը հաստատվելու դեպքում նրան ցմահ ազատազրկում է սպառնում: Read more

15 September 2012

Ռիվերսայդում հասարակաց տուն են գտել

Angel 3Ռիվըրսայդ շրջանի շերիֆի ներկայացուցիչներն ութ մարդու են ձերբակալել, որոնք մեղադրվում են Մորենո-Վյալիի բնակելի թաղամասում հասարակաց տուն կազմակերպելու մեջ: 30-ամյա Անխել դե լա Ռոսային մեղադրանք է ներկայացվել 12000 Graham Street հասցեում ապօրինի հիմունքներով հասարակաց տուն պահելու համար: Մյուս ձերբակալվածների անունները չեն հաղորդվում: Ըստ ոստիկանների, իրենք նախ ձերբակալել են տանն աշխատող կնոջը, ապա դարանակալել եւ ձերբակալել են տուն այցելած անձանց, որոնց հետ աշխատել է որպես մարմնավաճառուհի ներկայացած գաղտնի գործակալը: Ոստիկանությունը գործողությունն իրականացրել է դեռ օգոստոսի 31-ին, սակայն այդ մասին միայն այսօր է հայտարարվել: Read more

Խոշոր վթար 134 մայրուղու վրա

freeew 7Մեկ մարդ է զոհվել Ventura (134) մայրուղու վրա այսօր վաղ առավոտյան բազմաթիվ մեքենաների մaսնակցությամբ տեղի ունեցած վթարի հետեւանքով: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանության տվյալներով, ժամը 7-ի սահմաններում ճանապարհը փակվել է վթարի հետեւանքով: Առայժմ հայտնի չէ թե քանի մեքենա են բախվել իրար, սակայն դեպի Փասադինա գնացող ճանապարհը մի քանի ժամ շարունակ փակ է եղել: Վթարային ծառայություններն աշխատում են ճանապարհը մաքրելու եւ հնարավոր այլ տուժածներին գտնելու համար:   Read more

Լոս Անջելեսում ութ մարդ է վիրավորվել

metrob 4Առնվազն ութ մարդ է վիրավորվել Լոս Անջելեսի կենտրոնում, երբ մեքենայի վարորդն անցել է կարմիր լույսի տակով եւ բախվել Մետրո ավտոբուսին: Ավտոբուսն իր հերթին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: տեղական իշխանությունների փոխանցմամբ, սպիտակ Հոնդայի վարորդն ու ավտոբուսի յոթ ուղեւորներ վնասվածքներ են ստացել առավոտյան ժամը 5-ին տեղի ունեցած վթարի արդյունքում: Նրանց տեղափոխել են հիվանդանոց: Թիվ 2 երթուղու ավտոբուսը ուղեւորվում էր դեպի հյուսիս Բրոդվեյով, երվ 2-րդ փողոցի խաչմերուկում Հոնդա մեքենան անցել է կարմիր լույսն ու բախվել: Լոս Անջելես շրջանի տրանսպորտի վարչությունը հետաքննություն է իրականացնում: Read more

Բենղազիում սպանվածները նախկին ծովառյուծներ են

tssov 5Բենղազիում սպանված ամերիկացիները նախկին ծովառյուծներ են եղել: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Սպանվածների` Թայրոն Վուդսի եւ Գլեն Դոհրրտիի անունները նախկինում չէր բացահայտվում, քանի որ նրանց մահվան լուրը նախ պետք է հարազատներին հաղորդվեր: Գլեն Դոհըրտին Լիբիայում երկիր-օդ հրթիռների որոնմամբ էր զբաղվում, որոնք երկրում մնացել էին դեռեւս Քադաֆիի ժամանակներից եւ իր խմբի հետ ոչնչացրել է դրանք: Վուդսը, իր հերթին, զբաղվում էր Կենտրոնական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դեսպանատների հսկողությամբ: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին Բենղազիում իսլամիստների հարձակման արդյունքում զոհվել են ամերիկյան դեսպանատան աշխատակիցներ: Վուդսից եւ Դոհըրտից բացի զոհ են դարձել նաեւ ԱՄՆ-ի դեսպան Քրիստըֆըր Ստիվընսը եւ աշխատակից Շին Սմիթը: Read more

14 September 2012

Հրդեհ Լոս Անջելոսում Getty Center-ի հարեվանությամբ

Gettty 4Քամու հետեւանքով առաջացած հրդեհը Լոս Անջելսի 405 ավտոմայուղու հարեվանությամբ Գետտի կենտրոնին շատ մոտ, դեռեւս չի սպառնում մոտակա տներին։ Հրդեհը սկսվել է այսօր ժամը 3:35-ին եւ արդեն 1 ժամվա ընթացքում այրել 15 էյքըր տարածք Սեպուլվեդա բուլվարդի հարեվանությամբ։ Խցանումներ են նկատվում արդեն 405 ավտոմայրուղու վրա։ Փակ է Getty Center մուտքը 405 ավտոմայրուղու վրա։ Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ուղղաթիռները փորձում են ամեն կերպ ջուր հայթհայթել որպեսզի մարեն կրակը, քանզի կրակը մարելու միակ ձեւը ուղղաթիռների միջոցով պետք է իրականցվի։ 102 աստիճան տապը բարենապաստ պայմաններ է ստեղծել հրդեհի համար։ Կրակը եւ ծուխը տեսանելի է մի քանի մղոն հեռավորությունից։ Մոտակա տներից դեռեւս տարհանումներ չեն եղել։ Կրակի մարման աշխատանքերին աշխատում են 100 ից ավել հրշեջներ։   Read more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version