A+ A A-

September 2012

22 September 2012

AMGA Հեռ. ընդլայնում է իր տարածքը

kxla 3Սիրելի հեռուստադիտողներ, AMGA հեռուստաընկերությունը ուրախ լուր ունի ձեզ համար: Այսուհետ՝ հոկտեմբերի 1-ից սկսած մեր հեռուստաընկերության ծրագիրը հնարավորություն ունեք դիտելու նաեւ 44.1O ալիքով, իսկ դրա համար պահանջվում է ընդամենը ձեր հեռուստա
ցույցին միացնել սովորական ալեհավաք եւ մեզ դիտել անվճար: 44.10 ալիքը կարող եք դիտել Լոս Անջելես, Օքսնարդ, Ռիվերսայդ, Օրընջ շրջաններում: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել AMGA հեռոստաընկերություն 818.547.9696 հեռախոսահամարով: Read more

21 September 2012

American Airlines-ը կրճատում է աշխատողներին

aalines 3American Airlines ավիաընկերությունը 11 հազ աշխատակիցների զգուշացրել է աշխատանքից ազատման մասին: Ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Բրյուս Հիքսը հայտնել է, որ աշխատանքից ազատման մասին զգուշացումներն ուղարկվել են դաշնային օրենսդրության համաձայն, որը պահանջում է նախապես զգուշացնել բոլոր նրանց, ովքեր կարող են կրճատվել: Փետրվարին ընկերությունը հայտարարել էր 14 հազ աշխատակցի կրճատման մասին: Ընկերությունը մտադիր է արդեն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հեռացնել կրճատման համար նախատեսված աշխատակիցների 40 տոկոսին՝ 4400 հոգու: Ընկերությունը ծրագրում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չվերթների թվաքանակը 1-2%-ով կրճատել: American Airlines-ի սեփականատեր AMR կորպորացիան 2011 թ. նոյեմբերից սնանկ է ճանաչվել: Այս տարվա սեպտեմբերին American Airlines-ը եւ US Airways-ը հայտարարել են միաձուլման բանակցությունների մասին: Միեւնույն ժամանակ հայտնի է դարձել, որ գործարքին կարող է մասնակցել նաեւ British Airways –ի սեփականատեր International Airlines Group-ը, որը նախատեսում է գնել American Airlines-ի մասնաբաժինը:   Read more

ԱՄՆ-ում նվազել են գործազրկության նպաստի դիմումները

jobless 4Գործազրկության նպաստ ստանալու համար դիմումների թիվը անցած շաբաթ նվազել է 3 հազարով՝ դառնալով 382 հազար: Այդպիսի թվեր է ներկայացվում ԱՄՆ աշխատանքի նախարարությունը իր ներկայացրած հաշվետվությունում: Համաձայն նախնական կանխատեսումների՝ մեկ շաբաթ առաջ դիմումների թիվը կազմել է 385 հազար ու ոչ թե 382 հազար, ինչպես ավելի վաղ էր հաղորդվում: Bloomberg-ի հարցախույզին մասնակցած փորձագետները ակնկալում էին սեպտեմբերի 15-ին դիմումների մինչեւ 7 հազարով կրճատում՝ 375 հազար: Ամերիկացիների թիվը, որոնք շարունակում են գործազրկության նպաստ ստանալ, սեպտեմբերի 8-ից 15-ը կրճատվել է 32 հազարով՝ մինչեւ 3 միլիոն 272 հազար մարդ՝ նախորդ շաբաթվա 3 միլիոն 304 հազար մարդու դիմաց:  Read more

ԱՄՆ ամենահարուստ մարդը Բիլլ Գեյթսն է

gates 3 Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2012 թվականի Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար: Նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը եւ Լերի էլիսընը, որոնց կարողությունները գնահատվում են 46 եւ 41 մլրդ դոլար համապատասխանաբար: Հայտնի ռեժիսոր Սթիվըն Սփիլբըրգը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը`3.2 մլրդ դոլար կարողությունով: Forbes-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաեւ հայազգի մեծահարուստ Քըրք Քրքորյանը: 95-ամյա Քըրք Քրքորյանը զբաղեցրել է 142-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար: Read more

20 September 2012

Մահացել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստերը

ganggg 3Լոնդոնում 78 տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի ամենահայտնի գանգստեր Չառլի Ռիչրդսընը, որի բանդան 1960-ականներին ղեկավարել է բրիտանական հանցավոր աշխարհը: BBC-ի փոխանցմամբ, 60-ականներին Ռիչըրդսընի ազդեցությունը սահմաններ չէր ճանաչում: Գանգստերին ծանոթ մարդիկ մատնանշել են նրա նվիրվածությունը ընկերությանը, սակայն բոլորը, ովքեր գործ են ունեցել նրա հետ, գիտեն նրա դաժանության մասին: Ռիչըրդսընի բանդան, որը նա ղեկավարել է եղբոր՝ էդիի հետ, իսկական պատերազմ է մղել Կրեեւ զույգ եղբայրների թշնամական խմբավորման դեմ: Հակամարտության հետեւանքով տեղի են ունեցել բազմաթիվ սպանություններ: 1967 թվականին Ռիչըրդսընին դատապարտել են 25 տարվա ազատազրկման՝ խարդախության, շորթման եւ բռնության համար: Ռիչըրդսընի դատը եղել է Մեծ Բրիտանիայի անցած դարի ամենաաղմկահարույց գործը:   Read more

20 September 2012

Մեքսիկական բանտից փախել են դավաճանության պատճառով

prisionmex  6Մեքսիկայի Պիեդրաս-Նեգրաս քաղաքի բանտից սեպտեմբերի 17-ին 132 կալանավորների զանգվածային փախուստը հնարավոր է դարձել բացառապես հիմնարկի աշխատակիցների օգնության ու նրանց դավաճանության շնորհիվ: Այդ մասին հայտարարել է երկրի Կոաուիլա հյուսիսարեւելյան նահանգի հասարակական անվտանգության նախարար Խորխե Լուիս Մորան: Մեքսիկական իշխանությունները նշում են, որ փախուստը իրականացվել է գլխավոր դարպասներից, այլ ոչ թե թունելի միջոցով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կալանավորներն իբր փախել են փորված թունելով: Սակայն նախարարը հերքել է այդ տեղեկատվությունը: -Միանշանակ կարող եմ ասել, որ նրանք թունելից չեն օգտվել, եւ դա արդեն հաստատում են բռնված կալանավորները: Նրանք դուրս են եկել դռնով, եւ այստեղ առկա է եղել բանտի ծառայողների մասնակցությունը եւ դավաճանությունը,-ասել է Մորան: Նա նշել է, թե ներկայումս շարունակվում են փախստական հանցագործների որոնողական աշխատանքները: Իշխանություններին առայժմ հաջողվել է բռնել փախածներից միայն երեքին: Եւս չորսին հայտնաբերել են, սակայն նրանք դիմադրել են, եւ փոխհրաձգության հետեւանքով սպանվել: Սեպտեմբերի 19-ին դատարանը որոշել է 40 օրով ձերբակալել պատժական հիմնարկի 16 աշխատակիցների, որոնք մեղադրվում են փախուստի դիմածներին օգնություն ցուցաբերելու մեջ: Նրանց թվում են՝ բանտի պետը, անվտանգության ծառայության ղեկավարն ու նրա տեղակալը:  Read more

20 September 2012

Վանդալիզմ Փարիզում

arcakh 4Սույն թվականի սեպտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը վնասվել է Փարիզում կայանալիք TopResa' 2012 զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարը, մասնավորապես ԼՂՀ պաստառները: Դեպքի մասին իրազեկվելուն պես, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները դեպքի վայր են հրավիրել ցուցահանդեսի կազմակերպիչ կողմի ղեկավարությանը, եւ միջադեպն արձանագրվել է: Ցուցահանդեսի կազմակերպիչները նշել են, որ Ֆրանսիայում ադրբեջանական դեսպանատան կողմից բողոքներ են ստացվել Արցախի մասնակցության վերաբերյալ: Հայկական կողմի պահանջով հատուկ հսկողություն է սահմանվել Հայաստանն ու Արցախը ներկայացնող տաղավարի մոտ: Ամենայն հավանականությամբ տաղավարը գիշերով ոչնչացրել են ադրբեջանցի մասնակիցները, որոնք վրդովել էին Արցախի մասնակցության փաստից: Նշենք, որ հայկական տաղավարի նախկին տեսքն ամբողջովին վերականգնված է, եւ Արցախի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է: Read more

20 September 2012

Անկարգություններ Նոր Ֆոլսըմի բանտում

folsem 4Քալիֆորնիական բանտում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած խռովության արդյունքում 12 մարդ վիրավորվել է։ Անկարգությունները տեղի են ունեցել առավելագույն խիստ ռեժիմի բանտում, որը գտնվում է Ֆոլսըմ քաղաքի մոտ։ Ըստ Կալիֆոռնիայի քրեակատարողական հաստատությունների վարչության ներկայացուցիչ Թերի Տորթընի` բանտում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 19-ին, առավոտյան ժամը 11-ի սահմաններում: Խռովության ընթացքում տասնյակ բանտարկյալներ ծակող-կտրող գործիքից վնասվածքներ են ստացել, շատերը կապտուկներ, իսկ մեկ դատապարտյալ հրազենային վնասվածք է ստացել, որն ստիպված են եղել կիրառել բանտի հսկիչները: Խռովության մասնակցած դատապարտյալների հստակ թիվը, ինչպես նաեւ անկարգությունների պատճառները դեռ պարզված չեն, ոստիկանությունն ու Կալիֆոռնիայի ուղղիչ հաստատությունների վարչության ներկայացուցիչները հետաքննություն են սկսել: 2011թ. դեկտեմբերին նույն բանտում ցույցի հետեւանքով 11 բանտարկյալ եւ մեկ հսկիչ էին վիրավորվել։ Այդ ժամանակ անկարգություններին մասնակցել էր շուրջ 150 բանտարկյալ։ Ֆոլսըմում գտնվող California State Prison-ը առանձնապես խիստ ռեժիմի բանտը նաեւ հայտնի է Նյու Ֆոլսըմ անունով: Այստեղ իրենց պատիժն են կրում տեւական ժամանակով դատապարտված հանցագործները: Նյու Ֆոլսըմում, որը նախատեսված է 2,8ՕՕ մարդու համար, պահվում են շուրջ 3,1ՕՕ բանտարկյալներ։   Read more

20 September 2012

7,2 միլիոն դոլար փափքորնի համար

popcorn 3Դենվերի բնակիչ Ուեյն Ուոթսընը 7,2 միլիոն դալորի չափով փոխհատուցում է ստացել` միկրովառարանի մեջ պատրաստած փափքորի առողջությանը հասցված վնասի պատճառով: BBC-ի փոխանցմամբ, Ուոթսոնը դատարան է դիմել այն բանից հետո, երբ բժիշկները հայտնաբերել են Popcorn lung հիվանդությունը: Դատարանը բավարարել է Ուոթսոնի փաստարկներն այն մասին, ըստ որ արտադրող ընկերությունը պարտավոր է եղել տուփի վրա նշել վտանգավոր քիմիական նյութերի առկայության մասին, որոնք օգտագործվում են փափքորնի արտադրության ժամանակ եւ որ այդ նյութերի օրգանիզմ ներթափանցելը տարիներ շարունակ կարող են թոքային հիվանդությունների պատճառ դառնալ:  Read more

20 September 2012

Սկսվում է մարդասպան խոհարարի դատավարությունը

cook 3Միացյալ Նահանգներում սկսվել է 2009թ.-ի հոկտեմբերին կնոջը սպանած կալիֆորնիացի խոհարար Դեյվիդ Վինսի դատավարությունը, որի ժամանակ իրավապահներին նոր մանրամասներ են հայտնի դարձել: 49-ամյա Վինսը ոստիկաններին պատմել է, որ 39-ամյա կնոջը սպանել է պատահմամբ. ուղղակի կապկպել է կնոջը, իսկ հաջորդ օրը մահացած գտել նրան: Ինչ-որ պատճառով ես ուղղակի չարացա, - բացատրել է ամերիկացին: Վինսը պատմել է, որ մարմանդ կրակի վրա եփել է սպանված կնոջ մարմինը որպեսզի ազատվի հետքերից։ Այդ գործողությունը տեւել է 4 օր: Ենթադրաբար նա կնոջը եփել է իրեն պատկանող խորտկարանում, սակայն նրա գանգը պահել է՝ ասելով, որ դա միակ բանն էր, որից չէր ցանկանում ազատվել: Խոհարարի դուստրը, սակայն, հայտարարել է, թե հայրը կատակ է արել՝ ասելով, որ եփել է մորը:   Read more

Powerd by Bloogie

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel