amga.tv

Switch to desktop Register Login

September 2012

01 September 2012

Ողբերգություն Նյու Ջերսիում

pat 4Նյու Ջըրզի նահանգի Օլդ Բրիջ քաղաքի սուպերմարկետներից մեկի աշխատակիցը հրազենից գնդակահարել է երկու ծառայակիցների, ապա ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 4-ի սահմաններում: Փեթմարկ սուպերմարկետում: Այս ողբերգությունը ցնցել է Նյու Յորքից 25 մղոն հեռավորության վրա գտնվող եւ 65 հազար բնակչությամբ փոքր քաղաքի բնակիչներին: Ոստիկանությունը դեպքի մասին ահազանգ է ստացել ժամը 4-ի սահմաններում: Հայտնի է, որ դեպքի ժամանակ սուպերմարկետի աշխատակիցները ապրանքն էին դասավորում ցուցափեղկերում: Հարձակվողը եղել է զրահաբաճկոնով, մտել է ներս կրակ բացել, ապա ինքնասպան եղել: Սպանվել են 24-ամյա տղամարդ եւ 18-ամյա աղջիկ, որոնք չարագործի հետ աշխատում էին գիշերային հերթափոխում

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողը եղել է ծովային հետեւակի վետերան` մոտ 20 տարեկան, եւ աշխատում էր սուպերմարկետում: Նրա մոտից Կալաշնիկով ինքնաձիգ եւ ատրճանակ են հայտնաբերել: Սպանության դրդապատճառներն առայժմ անհայտ են, ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում: Սուպերմարկետի մերձակա տարածքը շրջափակել են, դեպքի վայրում աշխատում են դատական փորձագետներն ու քննիչներըRead more

Բեն Լադենի սպանության մասին գրքի հեղինակին կարող են դատել


easyday 4Ալ Կաիդա ահաբեկչական խմբավորման նախկին պարագլուխ Ուսամա բին Լադընի ոչնչացման օպերացիային նվիրված աշխատության հեղինակ, ոչնչացման գործողության մասնակից Մաթ Բիսոնետը խախտել է տեղեկություններ չհրապարակելու մասին պայմանավորվածությունը, ինչի համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նրան կարող է կանգնեցնել դատարանի առաջ: Բիսոնեթը մասնակցել է Ալ-Քաիդա ահաբեկչական ցանցի առաջնորդ Ուսամա Բին Լադընի ոչնչացման օպերացիային եւ այդ մասին գիրք գրել Մարկ Օուեն կեղծանունով: «No Easy Day» վերնագրված գիրքն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի սեպտեմբերի 4-ին, չնայած որոշ օնլայն- խանութներում այն արդեն վաճառվում է: Սկզբնապես այն պետք է գրախանութներում հայտնվեր սեպտեմբերի 11-ին` համաշխարհային պատմության ամենամասշտաբային ահաբեկչությունների իրականացման օրը, սակայն մեծ պահանջարկի պատճառով այն վաճառասեղաններին կհայտնվի մի քանի օր շուտ: Իր գրքում հեղինակը հերքել է այն տեղեկությունը, որ թիվ մեկ ահաբեկչին ոչնչացրել են ամերիկացի հատուկջոկատայինները: Նա նշել է, որ մինչ իրենց ներխուժումը թաքստոց, ահաբեկիչն արդեն վիրավոր էր: Նա չի բացառել ինքնասպանության վարկածը: Նշենք, որ բին Լադընի օպերացիան անցկացվել է նախորդ տարվա մայիսին, Պակիստանում:   Read more

WikiLeaks-ի ինֆորմատորի դատը կկայանա 2013թ.

Bradley 4WikiLeaks սկանդալային ինտերնետ պորտալի ինֆորմատոր, զինծառայող Բրադլի Մենինգի դատը կկայանա հաջորդ տարվա փետրվար-մարտ ամիսներին: -Դատը կսկսվի փետրվարի 4-ին եւ կավարտվի մինչեւ մարտի 15-ը,- հայտարարել է դատավորը գործով նախնական լսումների ավարտին: United Press International-ի փոխանցմամբ, Մենինգը մեղադրվում է Պենտագոնի եւ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը գողանալու եւ WikiLeaks-ին փոխանցելու մեջ: 2010 թվականին, Իրաքում ծառայության ընթացքում, մուտք ունենալով տվյալների գաղտնի բազա, նա պատճենել է տասնյակ հազարավոր զինվորական եւ շուրջ 250 հազար դիվանագիտական փաստաթղթեր: Դրանք զետեղվել են համացանցում: Մենինգին ձերբակալել էին 2010 թվականի մայիսին` Իրաքից վերադառնալուց անմիջապես հետո: Նրան ցմահ բանտարկություն է սպառնում: Read more

Առեւանգել է ոստիկանական մեքենան եւ կորցրել ոտքերը

starb 8Հարավային Լոս-Անջելեսում տղամարդը առեւագնել է ոստիկանական մեքենան եւ փախուստի դիմել, սակայն բախվել է կայանված մեքենային, լուսարձակին ու Սթարբաքսին` կորցնելով երկու ոտքերը: Ոստիկանության փոխանցմամբ, մոտ 25-30 տարեկան տղամարդը, պարեկային մեքենան առեւանգել էր ժամը 4-ի սահմաններում եւ վթարի ենթարկվել 1200 South La Brea Avenue հասցեում: Վթարի հետեւանքով նա կորցրել է երկու ոտքերը: Միջադեպի հետեւանքով այլ անձինք չեն տուժել Լոս Անջելեսի վարչության Ուիլշըր բաժանունքի ներկայացուցիչ Մայք Քոլմընը հայտնել է, որ հետապնդման ժամանակ ճանապարհին արգելքներ են տեղադրվել, եւ տղամարդը վթարվել է: Ներկայումս հետաքննություն է ընթանում` պարզելու, թե ինչպես է հաջողվել նրան առեւանգել պարեկային մեքենան: Միջադեպի մասին այլ հանգամանքներ, ինչպես նաեւ տուժածի անունը չի հաղորդվում: Նրան տեղափոխել են հիվանդանոցRead more

Powerd by Bloogie

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version